Սնդիկի երկօքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սնդիկի երկօքսիդ
Mercury(I)-oxide-2D-dimensions.svg
Mercury oxide.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում սնդիկի երկօքսիդ
Քիմիական բանաձև HgO
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ բյուրեղային
Մոլային զանգված 217,965558 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 11,14 գ/սմ³ գ/սմ³
Գոյացան էնթալպիա 90,458 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 21908-53-2
PubChem 30856
EINECS համար 244-654-7
SMILES O=[Hg]
ЕС 244-654-7
RTECS OW8750000
ChEBI 28626
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սնդիկի երկօքսիդ (HgO)։ Սնդիկի թթվածնավոր միացություն, որտեղ սնդիկը ցուցաբերում է 2+ օքսիդացման աստիճան։ Հանդիպում է դեղին կամ կարմիր բյուրեղներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է երկու բնական ձևափոխություններով`

  1. Դեղին, բյուրեղների չափսերը` մինչև 4 մկմ
  2. Կարմիր, բյուրեղների չափսերը՝ 8 մկմ- ից ավել

Դեղին ձևափոխությունը քիմիապես ավելի ակտիվ է։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

HgO-ն չի լուծվում էթանոլում և դիեթիլ եթերում։ Այն լուծվում է կոնցետրիկ ալկալիների լուծույթներում առաջացնելով հիդրոկոմպլեկսներ (կոմպլեկս աղեր որոնց լիգանդը ջուր է)։ Դեղին HgO-ն փոխազդում է NH3-ի հետ, առաջացնելով դեղին, ջրում քիչ լուծելի հիմք՝ Միլլոնա։

[2]

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր HgO ստանում են երկու եղանակով՝

  1. Չոր։ Այս եղանակում սնդիկը թթվեցնում են թթվածնով կամ օզոնով։ Նաև կարելի է ստանալ Hg2(NO3)2 կամ Hg(NO3)2 նիտրատները դանդաղ տաքացնելով մինչև 350-400 °С
  2. Թաց։ Այս եղանակում տաք սնդիկի երկվալենտ աղերի լուծույթներից նստցնում են HgO , ավելացնելով ալկալիական կամ հողալկալիական մետաղների հիդրոքսիդներ։ Այդ ժամանակ առաջացող Hg(OH)2 միանգամից քայքայվում է առաջացնելով HgO և H2

Տարածվածությունը բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին HgO-ն բնության մեջ հանդիպում է մոնտռոիդիտա միներալի ձևով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]