Jump to content

Սյու Մայրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյու Մայրիկ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Heidelberg University? (1960)[1] և Port Clinton High School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Միացյալ մեթոդիստական եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 1, 1941(1941-08-01)[2] (83 տարեկան)
Ծննդավայր Տիֆֆին, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Զավակներ Dan Forest?

Սյու Մայրիկ (անգլ.՝ Sue Myrick, օգոստոսի 1, 1941(1941-08-01)[2], Տիֆֆին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, որը ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 1987-1991 թվականներին եղել է Շառլոթի քաղաքապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյու Մայրիկը ծնվել է 1941 թվականի օգոստոսի 1-ին Օհայո նահանգի Տիֆֆին քաղաքում։ Ավարտել է Օհայո նահանգի Օտտավա շրջանի Պորտ Քլինթոնի միջնակարգ դպրոցը։ Սյուն սովորել է Տիֆֆինի Հեյդելբերգի համալսարանում, Սենեկայի շրջան, Օհայո։ Ուսուցիչ է աշխատել կիրակնօրյա դպրոցում, այնուհետև զբաղվել է գովազդային և հասարակական կապերի ոլորտի աշխատանքներով։ Եղել է Myrick Advertising and Public Relations և Myrick Enterprisess-ի նախկին նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը[3][4]։

1981 թվականին Սյու Մայրիկը դարձել է Շառլոթի քաղաքային խորհրդի անդամ։ 1983 թվականին վերընտրվել է Շառլոթի քաղաքային խորհրդի կազմում և այնտեղ աշխատել մինչև 1985 թվականը։ 1987 թվականին դարձել է պատմության մեջ Շառլոթի առաջին կին քաղաքապետը։ 1989 թվականին Սյու Մայրիկը վերընտրվել է Շառլոթի քաղաքապետի պաշտոնում, ապա խոստովանել, որ 1973 թվականին կապ է հաստատել ամուսնու հետ, երբ նա ամուսնացած էր մեկ այլ կնոջ հետ[5]։ 1992 թվականին Սյուն մասնակցել է ԱՄՆ Սենատի ընտրություններին, սակայն պարտություն է կրել ներկուսակցական ընտրություններում[6]։

1994 թվականին Սյու Մայրիկը ընտրություններում կարողացել է հաղթել Ալեքս ՄըքՄիլանին և դառնալ Հյուսիսային Կարոլինայի 9-րդ ընտրատարածքից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Հետագայում նա մի քանի անգամ վերընտրվել է այդ պաշտոնում՝ մյուս թեկնածուներից մեծ տարբերությամբ[7][8]։ 2012 թվականի փետրվարի 7-ին հայտարարել է, որ ազատվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի պաշտոնից[9]։

Սյու Մայրիկը Ներկայացուցիչների պալատի ամենապահպանողական անդամներից էր։ Տուժելով քաղցկեղային ուռուցքից՝ Սյուն Ներկայացուցիչների պալատում ակտիվորեն հանդես է եկել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների համար ապահովագրության ընդլայնված բուժման հնարավորության համար։ 2006 թվականին գրավոր բողոք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ԱՄՆ արևելյան ափին էմիրաթական DP World ընկերությանը 6 նավահանգիստներ վաճառելու վերաբերյալ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=M001134
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. http://history.house.gov/People/Detail/18745 Sue Myrick: Women in Congress
  4. «Sue Myrick's Political Summary - The Voter's Self Defense System». Vote Smart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  5. Newsweek, March 22, 2008, "Girls Will Be Girls. Or Not." by Julia Baird
  6. «NC US Senate - R Primary Race - May 05, 1992». Our Campaigns. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  7. Our Campaigns – NC – District 09 Race – November 7, 2006
  8. Bush critic challenging Myrick | newsobserver.com projects Արխիվացված 2008-10-24 Wayback Machine
  9. Weiner, Rachel (2012 թ․ փետրվարի 7). «N.C. Republican Rep. Sue Myrick retiring». Washington Post.
  10. Letter to the President Արխիվացված 2006-03-07 Wayback Machine