Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզի Նիկոլետի (Susi Nicoletti , ծնյալ Սյուզաննա Էմիլիա Լուիզա Ադելա Հաբերսակ / Susanne Emilie Luise Adele Habersack. սեպտեմբերի 3 , 1918 (1918-09-03 ) [ 1] [ 2] [ 3] […] , Մյունխեն , Գերմանիա [ 4] - հունիսի 5 , 2005 (2005-06-05 ) [ 5] [ 1] [ 3] […] , Վիեննա , Ավստրիա [ 4] ), ծնունդով բավարացի դերասանուհի , ով այսօր առավելապես հիշվում է երկրորդ պլանի ավելի քան 100 կինոդերերով՝ հիմնականում կատակերգական ֆիլմերում ։ Ծնվել է Մյունխենում , բայց մանկության մեծ մասն անցկացրել է ծնողների հետ՝ Ամստերդամում ։ Վերադառնալով Մյունխեն ՝ 13 տարեկանում կատարել է իր բեմական դեբյուտը։ Երկու տարի անց դարձել է բալետի պարուհի ։
1930-ականների սկզբին անցում է կատարել կաբարեին ։ 1939 թվականին նրան առաջարկվել է իր առաջին կինոդերը։ 1940 թվականին Սյուզին տեղափոխվել է Վիեննա , աշխատանքի անցել Բուրգթատրոնում ։ 1944 թվականին Ռայխի ժողովրդական կրթության և քարոզչության նախարարությունը նրան ներառել է աստվածաշնորհյալ արվեստագետների ցանկում[ 6] : 1992 թվականին թոշակի անցնելուց հետո նա շարունակել է իր բեմական կարիերան Յոզեֆշտադտի թատրոնում։ Տասնամյակներ շարունակ Նիկոլետին Վիեննայի հեղինակավոր Մաքս Ռեյնհարդտի սեմինարում դասավանդել է դերասանական վարպետություն և պար ։ Նրա ամուսինը՝ Էռնստ Հոյսերմանը, թատերական ռեժիսոր էր։
Նիկոլետին մահացել է 86 տարեկան հասակում Վիեննայում՝ սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից: Թաղվել է Վիեննայի Դյոբլինգ թաղամասի գերեզմանատանը՝ ամուսնու շիրմի մոտ[ 7] : Ավստրիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով[ 8] :
A Mother's Love / Մայրական սեր (1939) - Ֆրանցի Պիռլինգեր - 1922
Judgement Day / Ահեղ դատաստանի օրը (1940) - Մարիաննա Շտրուբել
Oh, diese Männer (1941) - Լիլի
Sommerliebe (1942) - Իրմա
Der zweite Schuß (1943) - Իրենե Նոյհաուս
The Singing House / Երգող տունը (1947) - Ֆրիտցի
Umwege zu dir (1947)
Gottes Engel sind überall (1948) - Լիզել Ֆիշեր
Philine (1949) - Բերտա
Liebesheirat (1949) - Պուկի Հիլդեբրանդ
Nothing But Coincidence (1949) - Լիանա Ռայթմայեր
Kleiner Schwindel am Wolfgangsee (1949) - Աննի
Mein Freund, der nicht nein sagen konnte (1949) - Էլֆի
Jetzt schlägt’s 13 (1950) - Հեդի
No Sin on the Alpine Pastures (1950)
Der alte Sünder (1951) - Իվոնա
Eine Frau mit Herz (1951) - Հիլդա
Eva erbt das Paradies (1951) - Դեյզի
Hello Porter (1952) - Սյուզի
Voices of Spring / Գարնան ձայները (1952) - Ռոզի
Ideal Woman Sought / Փնտրվում է իդեալական կին (1952) - Չերի
The Day Before the Wedding / Հարսանիքի նախօրեին (1952) - օրիորդ Կլուգե
Ich und meine Frau (1953) - Իվոնա
Irene in Trouble (1953) - Վերա
Grandstand for General Staff (1953) - ֆրաու Ռիտմայստեր
Hochzeit auf Reisen (1953) - Լի Բալաչ
Roses from the South / Հարավի վարդերը (1954) - Յանինա
Kaisermanöver (1954) - կոմսուհի Տրանգինի
Schützenliesel (1954) - Կոռնելիա
The Blue Danube / Կապույտ Դանուբը (1955) - կոմսուհի Այխենֆելս
Marriage Sanitarium (1955) - Ամանդա
One Woman Is Not Enough? / Մեկ կինը բավակա՝ն չէ (1955) - մադամ Կոլետ
Die Deutschmeister (1955) - կոմսուսի Նանետ
Yes, Yes, Love in Tyrol (1955) - Բարբարա
Sonnenschein und Wolkenbruch (1955)
Symphonie in Gold (1956) - Մաթիլդա
And Who Is Kissing Me? / Եվ ո՝վ է ինձ համբուրում (1956) - Կիտտի
Liebe, die den Kopf verliert (1956) - բարոնուհի Յասմին ֆոն Առնաու
Lügen haben hübsche Beine (1956)
Ein tolles Hotel (1956) - Աննա Բենդեր
Die Rosel vom Schwarzwald (1956) - Վերա
Ein Mann muß nicht immer schön sein (1956) - Մառլա Կառլոտտի
Uns gefällt die Welt (1956) - Ռեզեդա
The Beautiful Master (1956) - Լիզա
Die liebe Familie (1957) - Մարիա
August der Halbstarke (1957) - Միմի
Zwei Herzen voller Seligkeit (1957) - ֆրաու ֆոն Գրեգորի
The Winemaker of Langenlois (1957) - Շտեֆանիա Քյոսթեր
Confessions of Felix Krull / Ֆելիքս Քրուլի խոստովանությունները (1957) - մադամ Հոուփֆլե
Wie schön, daß es dich gibt (1957) - Ժանետա
Junger Mann, der alles kann (1957) - բարոնուհի
Egon, der Frauenheld (1957)
The Count of Luxemburg / Լյուքսեմբուրգի կոմսը (1957) - Կարոլինա
Ein Amerikaner in Salzburg (1958) - ֆրաու Քուփերս
Man ist nur zweimal jung (1958) - Մարիա-Թերեզա
Im Prater blüh’n wieder die Bäume (1958) - Իզաբելա
Man müßte nochmal zwanzig sein (1958)
Hoch klingt der Radetzkymarsch (1958) - Լեոնի ֆոն Հայմենդորֆ
Whisky, Wodka, Wienerin (1959) - Միլլի
Hula-Hopp, Conny (1959) - Դիանա
Immer die Mädchen (1959) - Ֆլորենս
Dream Revue (1959) - ֆրաու Շմիթ
I'm Marrying the Director (1960) - ֆրաու ֆոն Վիտեկինդ
Crime Tango (1960) - ֆրաու Շլայնիթց
The Adventures of Count Bobby (1961) - միսիս Էվելին
… und du mein Schatz bleibst hier (1961) - կոմսուհի ֆոն Կոկովսկի
Mariandl (1961) - Ֆրանցի
Ein Stern fällt vom Himmel (1961) - Կատյա
Die Fledermaus (1962) - բարոնուհի Մարտենս
The Turkish Cucumbers (1962) - Սյուզաննա
Das ist die Liebe der Matrosen (1962) - Ագաթա
Mariandls Heimkehr (1962) - Ֆրանցի
Schweik's Awkward Years (1964) - Ամանդա
I Learned It from Father / Հորիցս եմ սովորել (1964) - Դորա Բաուեր
Sie nannten ihn Krambambuli (1972) - Թերեզա
The Mimosa Wants to Blossom Too / Միմոզան էլ է ուզում ծաղկել (1976) - Էմիլի Հոփկինս
Feuerwerk (1976) - մայր
Tödliche Liebe (1995)
Das zehnte Jahr (1995) - հյուր
Comedian Harmonists (1997) - ֆրաու Գրունբաում
On the Other Side of the Bridge / Կամրջի մյուս կողմում (2002) - ծեր Ֆաննի
1977 - Գիտության և արվեստի ավստրիական պատվո խաչ, 1-ին աստիճանի
1978 - Մայրաքաղաք Վիեննայի պատվո ոսկե մեդալ
1997 - Նեստրոյի մատանի
2000 - Պլատինե Ռոմի՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար
2004 - Ունդինի մրցանակ
2005 - Վիեննա քաղաքի ոսկե մեդալ