Սյուզան Սեյնթ Ջեյմս
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
անգլ.՝ Susan Saint James | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 14, 1946 |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Մահացել է | հոկտեմբերի 26, 2026[1] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Կրթություն | Connecticut College? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և մոդել |
| Ամուսին(ներ) | Dick Ebersol? |
| Երեխա(ներ) | Charlie Ebersol? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Սյուզան Սեյնթ Ջեյմս (անգլ.՝ Susan Saint James, օգոստոսի 14, 1946, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 2026[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և ակտիվիստ, Էմմի մրցանակի դափնեկիր է հեռուստաընկերությունում իր աշխաատնքով ավելի շատ հայտնի է 1960-ական 1970-ական և 1980-ական թվականներին[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյնթ Ջեյմսը հասել է առաջին տարածված համբավին «Խաղերի անուն» հեռուստասերիալում իր դերի համար, որտեղ նկարահանվել է 1968 թվականից մինչև 1971 թվականը։ Իր դերի համար նա 1969-ին դրամատիկական հեռուստասերիալում դրամատիկական հեռուստատեսային շարքում աջակցող դերակատարման համար ստացել է լավագույն դերասանուհի Էմմիի մրցանակ[5]։
1971 թվականից մինչև 1976 թվականը խաղացել է Սալլի Մակմիլլան դերը «ՄակՄիլլանը և կինը» ֆիլմը առաջադրվել է «Էմմի» 4 մրցանակի, և 3 «Ոսկե Գլոբուս» մրցանակի[5]։ Ավելի ուշ նա գլխավոր դերեր է խաղացել մի քանի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Անօրեն բլյուզը » (1977), «Սերը առաջին խայթոցից» (1979), (որոից նրան առաջադրել են Սատուրն մրցանակի[5]) «Լավագույն կինոդերասանուհի»,«Ինչպես հաղթել կյանքի թանկությանը» (1980) «Ճշգրիտ պատճենը» (1981) և «Մի լացիր, դա պարզապես ամպրոպ է» (1982)։
1984-1989թթ. նա կատարել է գլխավոր դերը «Քեյթ և Էլլի» կատակերգական սերիալում՝ Ջեյն Կուրտինի հետ միասին։ Նա «Էմմի»-ի ևս երեք անվանակարգեր է ստացել «Կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի»[5] անվանակարգում։ «Քեյթ եև Էլլի» սերիալի ավարտից հետո Սենտ Ջեյմսը հայտարարել է, որ հեռանում է դերասանուհու մասնագիտությունից հանուն մայրության[4][6]։ Դրանի հետո նա էկրանին հյտնվել է 3 անգամ 1996-ին «The Drew Carey Show» սիթքոմի դրվագում, 2006-ին «Օրենք և կարգ. հատուկ կորպուս» Դրամայում և 2011-ին "Ֆորս-մաժորներ" սերիալի երկու դրվագներում։
2008 թվականի հունիսի 11-ին, կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենտ Ջեյմսը երեք անգամ ամուսնացած է եղել։ 1981թվականից նա ամուսնացած է եղել պրոդյուսեր Դիկ Էբերսոլի հետ, նրանք ունենում են երեք երեխա։ 2004 թվականի նոյեմբերի 28-ին ինքնաթիռը, որում գտնվում էին Էբերսոլը և նրա երկու որդիները, կործանվել է Կոլորադո նահանգում։ Էբերսոլը և Չարլզի որդին ողջ են մնացու, բայց Թեդդիի որդին, որը 14 տարեկան է լինում, ինչպես նաև օդաչուն և ուղեկցորդուհին զոհվում են[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պի Ջեյ» (1968)
- «Որտեղ հրեշտակները հայտնվում են, խնդիրները սկսվում են» (1968)
- «Տեսա» (1969)
- «Անօրեն բլյուզը» (1977)
- «Սերը առաջին խայթոցից» (1979)
- «Ինչպես հաղթել կյանքի թանկությանը» (1980)
- «Ճշգրիտ պատճենը» (1981)
- «Մի լացիր, դա պարզապես որոտ է» (1982)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Edel V., Kratofil C. Susan Saint James, Kate & Allie and McMillan & Wife Star, Dies at 80 — People Inc., 2026. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ Susan Saint James
- ↑ Susan Saint James - Hollywood Walk of Fame
- 1 2 «Susan Saint James». Connecticut Women's Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- 1 2 3 4 Internet Movie Database. «Awards for Susan Saint James». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Where Are They Now? — Susan St. James uses her mom-sense». People. 2002 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Interview about Teddy Արխիվացված 2004-12-17 Wayback Machine, The Today Show, 2004-12-03.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Сьюзан Сент-Джеймс Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Սեյնթ Ջեյմս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 2026 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կեղծանուններ
- Կինոդերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից