Jump to content

Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ
անգլ.՝ Jocelyn Bell Burnell
Ծնվել էհուլիսի 15, 1943(1943-07-15)[1] (83 տարեկան)
Lurgan, County Armagh, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Ենթասահարա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Բաց համալսարան, Սաութհեմփթոնի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և University of Bath?
Գործունեության ոլորտՊուլսարներ և աստղագիտություն
Պաշտոն(ներ)President of the Royal Society of Edinburgh?, acting president?, chancellor? և Թագավորական աստղագիտական ընկերության նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[2][3], Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն, Միջազգային աստղագիտական միություն[2][4], Ամերիկյան աստղագիտական միություն[2][5], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[6], Լոնդոնի թագավորական ընկերություն[7][8] և Իռլանդիայի թագավորական ակադեմիա[9]
Ալմա մատերThe Mount School (York)?, Գլազգոյի համալսարան (1965)[10] և Մյուրեյ Էդվարդս քոլեջ (1969)[10]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԱնտոնի Հյուիշ
Պարգևներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան[11]

Beatrice M. Tinsley Prize?

[12]

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

[13]

Հերշելի շքանշան

[14]

Ալբերտ Մայքլսոնի անվան մեդալ

[15]

100 կին

[16]

Էդինբուրգի թագավորական միության անդամ

[17]

Ռոբերտ Օփենհեյմերի հիշատակի մրցանակ

[18]

Grand Prize of the French Academy of Science?

[19]

Մայքլ Ֆարադեյի մրցանակ

[20]

Մագելանիք Պրեմիում

[21]

Special Breakthrough Prize in Fundamental Physics?

[22]

Karl G. Jansky Lectureship?

Թագավորական մեդալ

[23]

Gold medal of the Spanish National Research Council?

Ֆիզիկայի ինստիտուտի անդամ

Վալենսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[24]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[25][26]

honorary degree of the University of Leeds?

honorary doctor of the University of Sussex?

Դարեմի համալսարանի պատվավոր դոկտոր

Մաքգիլի համալսարանի պատվավոր դոկտոր

Ալբերտայի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Willamette University?

[27]

Honorary Fellow of the Learned Society of Wales?

[28]

Կարլ Շվարցշիլդի մեդալ

[29]
Կոպլիի մեդալ[30]

Esther Hoffman Beller Lectureship?

[31]

Sven Berggren prize?

[32]

President's Medal?

[33]

Ժուլ Ժանսենի մրցանակ

[34]

Swarthmore Lecture?

[35]

Ռիխտմայերի հիշատակի մրցանակ

[36]

Edinburgh Medal?

[37]
և

Պատվավոր դոկտոր

[38]
Ամուսին(ներ)Martin Burnell?
Երեխա(ներ)Gavin Burnell?
 Jocelyn Bell Burnell Վիքիպահեստում

Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ (անգլ.՝ Susan Jocelyn Bell Burnell, հուլիսի 15, 1943(1943-07-15)[1], Lurgan, County Armagh, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), Բրիտանացի աստղաֆիզիկոս։ Աստղագիտական նոր տեսակի օբյեկտների՝ պուլսարների առաջին հայտնաբերող։ Լոնդոնի Թագավորական ընկերության կայքում նրան համարում են Բրիտանիայի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը[39]։

Հանդիսանում է Էդինբուրգյան թագավորական ընկերության (2004) անդամ[40], իսկ 2014-2018 թվականներին եղել է վերջինիս նախագահը (առաջին կինն այդ պաշտոնում)։ Հանդիսանում է նաև Լոնդոնյան թագավորական ընկերության (2003)[41], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (2005)[42] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2016) անդամ[39]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Ջոսելի Բելլը ծնվել է ճարտարապետի ընտանիքում։ Հայրը Արմա քաղաքի պլանետարիումում եղել է գլխավոր ճարտարապետ[43]։ Վերջինս կարդալու մեծ սիրահար է եղել, և շուտով Սյուզանը հոր գրադարանից իր համար առանձնացրել և ուսումնասիրել է աստղագիտությանը նվիրված գրքերը։ Սյուզանը մեծացել է Լուրգանում և հաճախել տեղի քոլեջ, որտեղ աղջիկներին չի թույլատրվել ուսումնասիրել գիտություն, քանի դեռ նրանց ծնողները չէին բողոքարկել։ 11 տարեկանում քննությունները ձախողելուց հետո ծնողները Բելլին ուղարկում են քվակեր գիշերօթիկ դպրոց Յորք քաղաքում[44], որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է ունենում ֆիզիկայի ուսուցիչը։ Դպրոցն ավարտելուց հետո, 1961 թվականին Բելլը ընդունվել է Գլազգոյի համալսարան և չորս տարի սովորելուց հետո ստացել է բնափիլիսոփայության ոլորտում բակալավրի աստիճան, այնուհետև ընդունվել Քեմբրիջի համալսարանի[45] ասպիրանտուրա։

Ջոսելի Բելլը 1967 թվականին

Իր ղեկավարի՝ Էնթոնի Հյուիշի հետ, ով քվազարների դիտարկման համար նախատեսված ռադիոաստղադիտարանի հիմնադիր էր, ասպիրանտ Բելլը դառնում է պուլսարների առաջին հայտնագործողներից մեկը։ Հյուիշի ղեկավարությամբ նա հավաքեց նյութեր դիսերտացիայի համար՝ ուսումնասիրելով ազդանշանների որոնման ընթացքում ձայնագրիչների գրառումները։ Բելլը սովորեց տարբերակել աղմուկը ցանկալի ազդանշաններից։ Ուսումնասիրություններից մոտ երկու ամիս անց Բելլը սկսեց ուշադրություն դարձնել գրանցված տարօրինակ ձայներին։ Դրանք նման չէին մյուս ազդանշաններին, ոչ էլ ավելորդ աղմուկ էին։ Բելլը ենթադրեց, որ դրանք ազդանշաններ են աստղերից, այնուամենայնիվ, իմպուլսների միջև ընկած ժամանակահատվածը չափազանց փոքր էր աստղի համար։ Հյուիշը համարում է, որ այդ ազդանշանները կապված են մարդու գործունեության հետ։ Այնուամենայնիվ, Բելլը շարունակեց ուսումնասիրել դրանք, համոզեց Հյուիշին իրականացնել ավելի մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում դրանց երկրային ծագման վարկածը հերքվում է։ Չի հերքվում այն, որ դրանք արտերկրից եկող ազդանշաններ են, ազդանշանի աղբյուրը նույնիսկ ստացավ LGM-1 նշանակումը անգլ.՝little green men[45]: Սակայն շուտով Բելլը գտնում է մոտավորապես նույն հաճախության ևս երեք ազդանշան, որոնք գալիս էին երկնքի երեք տարբեր մասերից, և պարզ է դառնում, որ դրանք ազդանշաններ են աստղագիտական օբյեկտների նոր դասի ներկայացուցիչներից[46]։

Հետազոտողները երկու հոդված են ներկայացրել «Nature» ամսագրին, առաջինը՝ առաջին պուլսարի հայտնագործման մասին[47], որը ըստ ժամանակակից պատկերացումների արագորեն պտտվող նեյտրոնային աստղ է PSR B1919+21, և երկրորդը՝ հաջորդ երեքի բացման մասին[48]։ Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան իր մամլո ասուլիսում 1974 թվականին ֆիզիկայում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրել է Հյուիշին՝ ռադիոաստղաֆիզիկայի ոլորտում հիմնարար աշխատանքների համար, հատուկ հիշատակելով Հյուիշի վճռորոշ դերը պուլսարի հայտնաբերման գործում։ Այսպիսով, Հյուիշի շնորհվեց Նոբելյան մրցանակ, առանց Բելլին որպես համահեղինակ ներառելու, ինչը վիճելի էր համարվում և արժանացավ աստղագետ Սեր Ֆրեդ Հոյլի, ինչպես նաև Հյուիշի աշակերտի կտրուկ քննադատությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 McGrayne S. B. Nobel Prize Women in Science — 2 — Joseph Henry Press, 2001. — P. 357. — ISBN 978-0-309-07270-0
  2. 1 2 3 Notable Names Database — 2002.
  3. http://www.nasonline.org/member-directory/members/20010086.html
  4. https://www.iau.org/administration/membership/individual/4706/
  5. https://aas.org/individual-membership/honorary-members
  6. https://www.amacad.org/person/jocelyn-bell-burnell
  7. Fellows Directory (բրիտ․ անգլ.)
  8. Dame Jocelyn Bell Burnell CH FRS | Royal Society Fellow
  9. Professor Susan Jocelyn Bell Burnell
  10. 1 2 https://www.aip.org/history-programs/niels-bohr-library/oral-histories/31792
  11. https://ru.wikipedia.org/?oldid=94953801
  12. https://aas.org/grants-and-prizes/beatrice-m-tinsley-prize
  13. https://royalsociety.org/people/jocelyn-bell-burnell-11066/
  14. https://ras.ac.uk/sites/default/files/2019-03/Herschel_medallists.pdf
  15. Jocelyn Bell Burnell | The Franklin Institute
  16. Who are the 100 Women 2014? (բրիտ․ անգլ.) — 2014.
  17. https://www.rse.org.uk/fellow/jocelyn-bell-burnell/
  18. http://scitation.aip.org/content/aip/magazine/physicstoday/article/31/4/10.1063/1.2995004
  19. http://www.academie-sciences.fr/fr/Laureats/les-laureats-des-prix-2018.html
  20. https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/michael-faraday-prize/#
  21. https://www.amphilsoc.org/prizes/magellanic-premium-american-philosophical-society
  22. Jocelyn Bell Burnell – 2018 Special Breakthrough Prize in Fundamental Physics
  23. https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/royal-medal/
  24. https://www.uv.es/uvweb/rectorado/es/premios-distinciones/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctora-honoris-causa-excma-sra-dra-jocelyn-bell-1285872205625/Honoris.html?id=1286023447422
  25. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  26. Honoris Causa // Harv. Mag.[Cambridge, Mass]: 2007. — ISSN 0095-2427
  27. https://willamette.edu/news/library/2019/04/2019-commencement.html
  28. https://www.learnedsociety.wales/fellow/jocelyn-bell-burnell/
  29. https://idw-online.de/de/news774726
  30. https://www.bbc.com/news/uk-northern-ireland-58318024
  31. https://www.aps.org/programs/international/programs/beller.cfm
  32. Mottagare av Sällskapets medaljer och priserRoyal Physiographic Society in Lund.
  33. https://www.iop.org/about/awards/presidents-medal-recipients
  34. EN-Janssen Prize – Société astronomique de France
  35. FAHE 2008 - Jocelyn Burnell
  36. https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
  37. https://www.edinburghscience.co.uk/wp-content/uploads/2026/02/ESF-Programme-2026.pdf — P. 39.
  38. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
  39. 1 2 https://search.amphilsoc.org/memhist/search?smode=advanced;f1-date=2016
  40. Professor Dame Susan Jocelyn Bell Burnell DBE FRS PRSE MRIA Արխիվացված 2020-08-08 Wayback Machine (անգլ.)
  41. Jocelyn Bell Burnell (անգլ.)
  42. S. Jocelyn Bell Burnell (անգլ.)
  43. Johnston, Colin (2007-03). «Pulsar Pioneer visits us» (PDF). Astronotes. Armagh Planetarium. էջեր 2–3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  44. «BELL BURNELL, Dame (Susan) Jocelyn». Who's Who 2013, A & C Black, an imprint of Bloomsbury Publishing plc, 2013; online edn, Oxford University Press.
  45. 1 2 Джоселин Белл — биография на сайте проекта «Ядерная физика в Интернете» кафедры общей ядерной физики физического факультета МГУ
  46. S. Jocelyn Bell Burnell Petit four (und) // Annals New York Academy of Sciences. — 1977. — Т. 302. — С. 685—689. Архивировано из первоисточника 13 հուլիսի 2012. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  47. Hewish A., Bell S. J., Pilkington J. D. H., Scott P. F., Collins R. A. Observation of a Rapidly Pulsating Radio Source(անգլ.) // Nature. — 1968. — Т. 217. — № 5130. — С. 709. doi:10.1038/217709a0 Bibcode: 1968Natur.217..709H
  48. Pilkington J. D. H., Hewish A., Bell S. J., Cole T. W. Observations of some further Pulsed Radio Sources(անգլ.) // Nature. — 1968. — Т. 218. — № 5137. — С. 126. doi:10.1038/218126a0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ» հոդվածին։