Սյուզան Կորի
Սյուզան Կորի անգլ.՝ Suzanne Cory | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1942 (78 տարեկան) Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գենետիկ, մոլեկուլային կենսաբան, համալսարանի պրոֆեսոր և կենսաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | WEHI? և Մելբուրնի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ[1] |
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[2], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[3], Ճապոնական ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Մելբուրնի համալսարան, Camberwell Girls Grammar School?, University High School? և Քեմբրիջի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | Թագավորական մեդալ և «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ |
Ամուսին(ներ) | Jerry Adams? |
Սյուզան Կորի (անգլ.՝ Suzanne Cory, մարտի 11, 1942, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալացի կենսաբան: Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (2010-2014, 1986-ից անդամ), Լոնդոնի թագավորական հասարակության անդամ (1992), ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիայի (1997) և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (2002) օտարերկրյա անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականից մինչև 2009 թվականի հունիսի 30-ը եղել է Ուոլթեր և Էլիզա Հոլի բժշկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն: Այժմ դասավանդում է Մոլեկուլային գենետիկայի ինստիտուտի ուռուցքաբանության բաժնում:
2010 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի նախագահ և դարձել է ակադեմիայի պատմության առաջին կին նախագահը: Պապի գիտությունների ակադեմիայի (2004), EMBO-ի (2007), Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ակադեմիայի (2013) անդամ:
Զբաղվել է իմունային համակարգի և քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրություններով և իր երկրի գիտության մեջ ներդրումներ է կատարել: Պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:
Ամուսնացած է իր գործընկերոջ, գիտնական Ջերի Ադամսի հետ, որը նույնպես աշխատում է WEHI-ում:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավտրալիայի գիտությունների ակադեմիայի Ֆրենկ ՄըքՖառլեյն Բյորնեթի մեդալ (1997)
- Charles S. Mott Prize (1998)
- Ավստրալիայի մրցանակ, շնորհվում է Ավստրալիայի կամ ողջ մարդկության ձեռքբերումների գործում հատուկ ավանդի համար, 1998 թվականին
- Չարլզ Մոթի մրցանակ 1998 թվականին
- Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ 2001 թվականին
- Թագավորական մեդալ Թագավորական ընկերության կողմից 2002 թվականին
- Փերլ Մայսթեր Գրիգարդի մրցանակ, 2009 թվական
- Քաղցկեղի հետազոտությունների միջազգային ասոցիացիայի Քոլին Թոմսոնի մեդալ, 2011 թվական[6]
- Boyer Lecture (2014)
Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (2009)[7]:
2011 թվականին նրա պատվին Werribee-ում անվանվել է միջնակարգ դպրոց (Սյուզան Կորիի ավագ դպրոց):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.science.org.au/news-and-events/news-and-media-releases/academy-welcomes-new-president
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/3003970.html
- ↑ http://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-de-l-Academie-des-sciences-/-C/suzanne-cory.html
- ↑ https://www.science.org.au/news-and-events/news-and-media-releases/first-australian-elected-japanese-academy-science
- ↑ https://royalsociety.org/people/suzanne-cory-11265
- ↑ «Colin Thomson Medal 2011 Announcement»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-09-ին։ Վերցված է 2012-07-04
- ↑ «France’s highest honour for Melbourne scientist, Professor Suzanne Cory»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2014-08-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Обзор управления и исследований Walter and Eliza Hall Institute.
- Smith, Deborah: Woman of science, The Age, 7 August 2010.
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրալիայում ծնվածներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Մելբուռնի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի կենսաբաններ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Կին կենսաբաններ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ