Սյուզաննա Գուլակյան
Սյուզաննա Գուլակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1929 (94 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանչուհի և դասախոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Լիտերատուրնայա Արմենիա, Գոլոս Արմենիի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Սյուզաննա Գուլակյան Վիքիդարանում |
Սյուզաննա Արմենի Գուլակյան (հուլիսի 14, 1929, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1966 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուզաննա Գուլակյանը միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952-1958 թվականներին աշխատել է ռուսերեն «Կոմունիստ» թերթի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող, ապա պատասխանատու քարտուղարի տեղակալ։ 1958-1969 թվականներին «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի քննադատական բաժնի վարիչն էր, ապա պատասխանատու քարտուղարը։ Որպես դոցենտ աշխատել է նաև Երևանի Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1966 թ. «Դ․ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։ ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենից թարգմանում է ռուսերեն։ Սյուզաննա Գուլակյանի թարգմանությամբ ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան» (Մոսկվա, 1965), Էդվարդ Ջրբաշյանի «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 135
|
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ