Սյուդադ Խուարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սյուդադ Խուարես
Զինանշան
Coat of arms of Ciudad Juárez.svg

Juarez montage.jpg
Կոորդինատներ: 31°44′22″ հս․ լ. 106°29′13″ ամ. ե. / 31.73944° հս․. լ. 106.48694° ավ. ե. / 31.73944; 106.48694
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է 1659 թ.
Մակերես 188 կմ²
ԲԾՄ 1137±1 մետր
Բնակչություն 1 321 004 մարդ (2010)
Ժամային գոտի UTC-7
Փոստային ինդեքսներ 32000
Պաշտոնական կայք juarez.gob.mx
##Սյուդադ Խուարես (Մեքսիկա)
Red pog.png

Սյուդադ Խուարես (իսպ.՝ Ciudad Juarez), իսպաներենից թագմանաբար՝ Խուարեսի քաղաք: Անվանվել է Մեքսիկայի նախագահ Բենիտո Պաբլո Խուարես Գարսիայի պատվին:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուդադ Խուարեսը քաղաք է Մեքսիկայի Չիուաուա նահանգում: Գտնվում է երկրի հյուսիսային մասում, Չիուաուա անապատում, Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանագլխին, Ռիո Գրանդե գետի աջ ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար տարածքը բնակեցվել է սկսած XVI դարի սկզբներից: 1598 թվականին իսպանացիները Խուան դե Օնյատեի գլխավորությամբ սկսեցին այս վայրերի գաղութացումը: 1659 թվականի դեկտեմբերի 8-ին վանական հայր Գարսիա դե Սան Ֆրանցիսկոն Ռիո Գրանդեի ափերին հիմնեց բնակավայր Միսիոն դե Նուեստրա Սենյորա դե Գուադալուպե դե Մանսոս դել Պասո դել Ռիո Դել Նորտե անվամբ, որը համապատասխանում է այժմյան Սյուդադ Խուարեսին և Տեխասի նահանգի Էլ Պասոյին: Իսպանիայի կազմում գտնվելու տարիներին, Պասո դել Նորտեն համարվում էր ռազմական հենակետ իսպանացիների համար հետագայում նոր տարածքներ զավթելու համար: Միայն 1824 թվականի հուլիսի 6-ին քաղաքը մտավ Մեքսիկայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ: 1846 թվականին ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սկսվեց պատերազմ, որի ժամանակ Մեքսիկան ԱՄՆ-ին վաճառեց մլն. կմ² ավել տարածք, ինչի հետևանքով քաղաքը վերածվեց սահմանային հենակետի: 1888 թվականին քաղաքը վերանվանվեց Սյուդադ Խուարես:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ Զարգացած են առևտուրը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսական արտադրությունը և սպասարկման ոլորտը[1], տուրիզմը:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու. 2016. էջեր 318. ISBN 978-99941-2-625-6. 
Սյուդադ Խուարես
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471 CC-BY-SA-icon-80x15.png