Սյորեն Քոլդինգ
| Քաղաքացիությունը | Դանիայի Թագավորություն | ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 2, 1972[1][2] (54 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ֆրեդերիկսբերգ, DK | ||
| Հասակ | 178 սանտիմետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Սյորեն Քոլդինգ (դանիերեն՝ Søren Colding), դանիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել պաշտպանի դիրքում: Հայտնի է «Բրոնդբյուում», «Բոխումում» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում ելույթներով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1998–ի և ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2000–ի մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլդինգը ծնվել է Կոպենհագենի արվարձանում և կարիերան սկսել է «Ֆրեմ» ակումբում։ Հայտնի է դարձել 1992/1993 թվականներին «Սարագոսայի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղից հետո, որտեղ նա դարձել է գոլի հեղինակ: 1993 թվականին «Ֆրեմը» սնանկացել է և Քոլդինգը տեղափոխվել է «Բրոնդբյու»։ Նոր ակումբում անցկացրել է 7 մրցաշրջան՝ երեք անգամ հաղթելով Դանիայի առաջնությունում և նվաճելով գավաթը։ 2000 թվականին 1,5 միլիոն դանիական կրոնով տեղափոխվել է գերմանական «Բոխում»։ Նոր ակումբի հետ մեկ մրցաշրջան անց դուրս է եկել Բունդեսլիգայից, բայց մնացել է թիմում և արժանացել ավագի մրցանակին: «Բոխումի» կազմում մասնակցել է ավելի քան 100 հանդիպման և ավարտել կարիերան 2006 թվականին:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 թվականին հայտավորվել է Ֆրանսիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Սերենը հիմնական ֆուտբոլիստն էր և մասնակցել Է ՀԱՀ-ի հավաքականների դեմ բոլոր 5 հանդիպումներին[3], Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական[4], Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքական[5], Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական[6] և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքական[7]։
2000 թվականին ընդգրկվել է թիմի հայտացուցակում Բելգիայում և Հոլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարին մեկնել է որպես հիմնական ֆուտբոլիստ և մասնակցել է Ֆրանսիայի[8], Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական[9] և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղերին[10]։ 2004 թվականին ավարտել է կարիերան հավաքականում։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպումներ Դանիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Խաղեր Դանիայի հավաքականի կազմում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Կոլդինգի Գոլերը | Մրցույթ |
| 1 | 9 նոյեմբերի 1996 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 2 | 11 հոկտեմբեր 1997 | 0:0 | — | Աշխարհի առաջնություն 1998 (ընտրություն) | |
| 3 | 22 ապրիլ 1998 | 0:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 4 | 5 հունիս 1998 | 1:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 5 | 12 հունիս 1998 | 1:0 | — | Աշխարհի առաջնություն 1998 | |
| 6 | 18 հունիս 1998 | 1:1 | — | Աշխարհի առաջնություն 1998 | |
| 7 | 24 հունիս 1998 | 1:2 | — | Աշխարհի առաջնություն 1998 | |
| 8 | 28 հունիս 1998 | 4:1 | — | Աշխարհի առաջնություն 1998 | |
| 9 | 3 հուլիս 1998 | 2:3 | — | Աշխարհի առաջնություն 1998 | |
| 10 | 19 օգոստոս 1998 | 0:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 11 | 14 հոկտեմբեր 1998 | 1:1 | — | Եվրոպայի առաջնություն 2000 (ընտրություն) | |
| 12 | 10 փետրվար 1999 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 13 | 27 մարտ 1999 | 1:2 | — | Եվրոպայի առաջնություն 2000 (ընտրություն) | |
| 14 | 28 ապրիլ 1999 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 15 | 5 հունիս 1999 | 1:0 | — | Եվրոպայի առաջնություն 2000 (ընտրություն) | |
| 16 | 9 հունիս 1999 | 2:0 | — | Եվրոպայի առաջնություն 2000 (ընտրություն) | |
| 17 | 18 օգոստոս 1999 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 18 | 4 սեպտեմբեր 1999 | 2:1 | — | Եվրոպայի առաջնություն 2000 (ընտրություն) | |
| 19 | 8 սեպտեմբեր 1999 | 3:2 | — | Եվրոպայի առաջնություն 2000 (ընտրություն) | |
| 20 | 10 հոկտեմբեր 1999 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 21 | 29 մարտ 2000 | 1:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 22 | 26 ապրիլ 2000 | 0:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 23 | 3 հունիս 2000 | 2:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 24 | 11 հունիս 2000 | 0:3 | — | Եվրոպայի առաջնություն 2000 | |
| 25 | 16 հունիս 2000 | 0:3 | — | Եվրոպայի առաջնություն 2000 | |
| 26 | 21 հունիս 2000 | 0:2 | — | Եվրոպայի առաջնություն 2000 | |
| 27 | 31 մարտ 2004 | 0:2 | — | Ընկերական հանդիպում | |
Ընդհանուր ՝ 27 խաղ / 0 գոլ; 8 հաղթանակ, 7 Ոչ-ոքի, 12 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1995/96, 1996/97, 1997/98
- Դանիայի Գավաթի գավաթակիր՝ 1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com
- ↑ «ЮАР VS. Дания 1:1» (ռուսերեն). allsoccer.ru. 1998 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Франция VS. Дания 2:1» (ռուսերեն). allsoccer.ru. 1998 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Нигерия VS. Дания 1:4» (ռուսերեն). allsoccer.ru. 1998 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Бразилия VS. Дания 3:2» (ռուսերեն). allsoccer.ru. 3 JuLe 1998. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Саудовская Аравия VS. Дания 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1998 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Франция VS. Дания 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2000 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Дания VS. Нидерланды 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2000 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Дания VS. Чехия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2000 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-07-05-ին.
|