Սյոսոին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյոսոին

Սյոսոին(ճապ.՝ 正倉院), Տոդայ-դզի վանքին կից գանձարանի շենք Նարա քաղաքում։ Գտնվում է Մեծ Բուդդայի սրահից դեպի հյուսիս-արևմուտք։

Կառուցվել է աձեկուրայի ոճով (ճապ` 校倉) (գերանակապ տնակ` գետնից բարձրացվող հարկերով)։ Շինության բնորոշ առանձնահատկությունն է գերանների եռանկյունաձև ձևը, որոնցով կառուցվել է գերանատունը։ Գերանների հարթ կողմն ուղղված է շինության ներսը։ Արտաքին պատերի շերտավոր մակերեսն ստեղծում է լուսաստվերային էֆեկտիվ նկար։

Գանձարանում պահվում են ճապոնական կայսրերի զարդերը, սկսած Սյոմու կայսրից (701-756) և կայսրուհի Կոմյոյից (701-760)։ Պարունակում է հազվատեդ հանդիպով բազմաթիվ իրեր Պարսկաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, որոնք եկել էին Ճապոնիա Մետաքսի ճանապարհով։ Սյոսոինում ներկայացված է գիգակու թատրոնի դիմակների ամենամեծ հավաքածուն[1]։ Գանձերի մի մասը ցուցադրվում են Նարայի թանգարաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анарина Н. Г. История японского театра. Древность и средневековье: сквозь века в XXI столетие. — Москва: Наталис, 2008. — С. 66. — 336 с. — 1000 экз. — ISBN 978-5-8062-0290-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • S. Noma (Hrsg.): Treasure House of Ancient Japan – Shōsōin. In: Japan. An Illustrated Encyclopedia. Kodansha, 1993, ISBN 4-06-205938-X, S. 1412, 1413.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dorothée de Boisséson, Le Grand Guide du Japon, Éditions Gallimard, coll. « Bibliothèque du voyageur », 1994, 2-07-056861-X.
  • Collectif, Dictionnaire historique du Japon, Éditions Maisonneuve et Larose, coll. « Monde asiatique », 2002, 2-7068-1633-3.
  • Danielle et Vadime Elisseeff, L'Art de l'ancien Japon, Éditions Mazenod, 1980, 2-85088-010-8.
  • Louis Frédéric, Le Japon. Dictionnaire et civilisation, Éditions Robert Laffont, coll. « Bouquins », 1999, 2-221-06764-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյոսոին» հոդվածին։