Սյան Յու
| Սյան Յու | |
|---|---|
Արևմտյան Չուի տիրակալը | |
| Ծնվել է | մարտի 29, մ. թ. ա. 232 |
| Ծննդավայր | Suqian, Չինաստան |
| Մահացել է | մ. թ. ա. 202 |
| Մահվան վայր | He County, Չինաստան |
| Քաղաքացիություն | Chu և Ցին դինաստիա |
| Ազգություն | Chu people? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Consort Yu?[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | Chinese sovereign? |
Սյան Յու (չին. 项羽, փինյին Xiàng Yǔ, անունը՝ Ծի, հայտնի է իր «Յու» մականունով), Չու պետության Սյասյան բնակավայրի (այժմ՝ քաղաք Սուցյեն, Ծյանսու նահանգ) բնիկ էր։ Նա Ցին դինաստիայի անկման և Չու-Հան պատերազմական ժամանակաշրջանի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ էր, ինչպես նաև Արևմտյան Չուի հիմնադիր միապետը։
Լինելով Չուի հռչակավոր զորավար Սյան Յանի թոռը՝ որը յոթ տարեկանից հետո հորեղբոր՝ Սյան Լյանի հետ տեղափոխվել է Ուճոն։ Ցին դինաստիայի դեմ ժողովրդական ապստամբությունների ժամանակ նա զորք է հավաքել Քուայծիում (այժմ՝ քաղաք Սուճոու, Ծյանսու նահանգ) և Չու Խոու Խուայ արքայի կողմից արժանացել «Լուի դուքս» տիտղոսին։ Մ․թ․ա․ 207 թվականին, Ծյուլուի ճակատամարտում, Սյան Յուն, գլխավորելով Չուի 50,000-անոց բանակը, ջախջախեց Ցինի 400,000-անոց զորքը՝ կանխորոշելով կայսրության կործանումը։ Ցինի վերջին տիրակալ Ծըյինը հանձնվեց՝ հրաժարվելով «կայսր» տիտղոսից և ներկայանալով որպես պարզապես «Ցինի արքա»։ Ապստամբությունից ընդամենը երեք տարի անց, 25 տարեկան հասակում, Սյան Յուն գլխավորեց վեց թագավորությունների դաշնակից ուժերը, կործանեց Ցինը և վերաձևեց երկրի քաղաքական քարտեզը։ Նա իրեն հռչակեց «Արևմտյան Չուի գերագույն արքա» ՝ վերահսկելով Խուանխը և Յանցզի գետերի ստորին հոսանքների ինը նահանգները[2]։
Մ․թ․ա․ 206 թվականին Հանի արքա Լյու Պանը դուրս եկավ Հանչճոնից և հարձակվեց Սյան Յուի վրա՝ սկիզբ դնելով չորս տարի տևած Չու-Հան պատերազմին։ Չնայած Սյան Յուն փայլուն հաղթանակ տարավ Փընչընի ճակատամարտում, նրա վարած հողերի բաշխման քաղաքականությունը հանգեցրեց իշխանների ընդվզմանը։ Զուրկ լինելով կայուն թիկունքային մատակարարումից և սպառելով պարենի պաշարները՝ նա ի վերջո պարտություն կրեց[3]։
Մ․թ․ա․ 202 թվականին,Կայսյայի ճակատամարտում, Սյան Յուն պարտվեց Լյու Պանի գլխավորած 600,000-անոց դաշնակից զորքին։ Ճեղքելով շրջափակումը և հասնելով Ուծյան գետի ափին՝ նա ինքնասպան եղավ՝ կտրելով իր կոկորդը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյան տոհմի հետնորնդները սերնդեսերունդ զբաղվել են ռազմական գործով, և նրանցից շատերը եղել են Չու պետության զորավարներ: Մ.թ.ա. 223 թվականին Ցինի զորավար Վան Ծյանը 600,000-անոց բանակով արշավեց Չուի դեմ: Չուի զորավար Սյան Յանը պարտվեց Ցինի զորքերին և սպանվեց, ինչից հետո Չու պետությունը կործանվեց: Սյան Յուն Սյան Յանի թոռն էր: Ըստ պատմական տեղեկությունների՝ Սյան Յուն յուրաքանչյուր աչքում ուներ երկու բիբ, հասակը ութ չի էր (մոտ 185-190 սմ), օժտված էր հսկայական ուժով՝ ընդունակ լինելով բարձրացնել ծանր բրոնզե կաթսաներ և ուներ բացառիկ տաղանդ[4]։
Պատանեկության տարիներին Սյան Յուն թողեց ուսումը, ինչպես նաև կիսատ թողեց սուսերամարտի դասերը: Նրա հորեղբայրը՝ Սյան Լյանը, դժգոհ էր դրանից, սակայն Սյան Յուն պատասխանեց. «Գրագիտությունը բավական է միայն անունն ու ազգանունը հիշելու համար: Սուսերամարտը թույլ է տալիս դիմակայել միայն մեկ հոգու, ուստի այն արժանի չէ սովորելու: Ես ցանկանում եմ սովորել այնպիսի արվեստ, որով կարելի է հաղթել տասը հազար մարդու»: Այդ պատճառով Սյան Լյանն այլևս չստիպեց նրան սովորել գրականություն կամ սուսերամարտ, այլ սկսեց սովորեցնել ռազմարվեստ: Սակայն Սյան Յուն, հասկանալով ռազմարվեստի ընդհանուր սկզբունքները, հրաժարվեց խորությամբ ուսումնասիրել այն մինչև վերջ: Ավելի ուշ Սյան Լյանը, սպանության պատճառով թշնամիներից խուսափելու համար, Սյան Յուի հետ փախավ և բնակություն հաստատեց Ուճոնում (այժմ՝ քաղաք Սուճոու):
Ցին Շի Խուանտիի կառավարման 37-րդ տարում (մ.թ.ա. 210), երբ կայսրը շրջագայում էր Քուայծի նահանգում և անցնում Ցյենթան գետը, 22-ամյա Սյան Յուն Սյան Լյանի հետ միասին հետևում էր կայսերական շքերթին: Սյան Յուն ասաց. «Նրան կարելի է տապալել և փոխարինել»: Վախեցած Սյան Լյանն անմիջապես փակեց նրա բերանը, սակայն այդ պահից սկսած սկսեց այլ կերպ նայել Սյան Յուին: Այս պատմական դրվագի պատճառով այդ վայրը հայտնի է որպես Յանփու կամ Սյանփու, որը գտնվում է Խուճոու քաղաքից տասնվեց լի (8 կիլոմետր) հյուսիս-արևելք՝ Պյենշան լեռան ստորոտում[5]։
Ապստամբություն Ցինի դեմ (մ.թ.ա. 209–207)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցին Ար Շիի կառավարման առաջին տարվա (մ.թ.ա. 209) հունիսին Չըն Շընը և Ու Կուանը ապստամբություն բարձրացրին Տածըում՝ սկիզբ դնելով հակացինյան պայքարին: Սեպտեմբերին Խուեյծի նահանգի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար Ին Տոնը, ցանկանալով նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և առաջինը հարձակվել Ցինի վրա, որոշեց ապստամբել և այդ հարցով խորհրդակցեց Սյան Լյանի հետ: Սակայն Սյան Լյանը հրամայեց Սյան Յուին օգտվել առիթից և սպանել Ին Թոնին: Ըստ պատմական տարեգրությունների՝ Սյան Յուն Ին Թոնի նստավայրում հանեց թուրը, կտրեց նրա գլուխը և սպանեց շուրջ հարյուր մարդու: Սյան Լյանն ինքնուրույն ապստամբություն բարձրացրեց Ուճոնի շրջաններում և շուտով հավաքագրեց 8000 մարտունակ զինվորների, որոնք ժողովրդի մեջ հայտնի դարձան որպես «Ծյանտոնի ութ հազար որդիներ»[6]։
Սյան Լյանն իրեն հռչակեց Կուեյծիի կառավարիչ, իսկ Սյան Յուն ստանձնեց փոխզորավարի պաշտոնը։ Գլխավորելով ութ հազարանոց զորքը՝ նրանք անցան Յանցզի գետը, որտեղ նրանց միացան հակացինյան այլ ուժեր, ինչի արդյունքում բանակի թիվը հասավ 60,000-70,000-ի: Նրանք հասան Սյապի և ջախջախեցին Ծին Ծյուի ուժերին, ով իրեն ինքնակամ Չուի արքա էր հռչակել: Խորհրդական Ֆան Ծընը, հղում անելով այն ժամանակ տարածված «Թեև Չուում ընդամենը երեք տոհմ մնա, Ցինը կկործանվի հենց Չուի ձեռքով»[7] (չինարեն՝ 楚虽三户,亡秦必楚) ասացվածքին, խորհուրդ տվեց Սյան Լյանին գահ բարձրացնել Չուի արքայական տոհմի հետնորդին: Սյան Լյանն ընդունեց խորհուրդը և ժողովրդի մեջ գտավ Չու Խուայ արքայի թոռանը՝ Սյոն Սիին: Վերջինս հռչակվեց արքա՝ պահպանելով «Չու Խուայ արքա» տիտղոսը (հայտնի որպես Չուի հետնորդ Խուայ արքա)՝ Չուի ժողովրդի աջակցությունը շահելու համար[8]:
Ծյուլուի ճակատամարտ (մ.թ.ա. 207)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծյուլուի ճակատամարտ և Սյան Յուի վերելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 208 թվականի սեպտեմբերին, Ցին դինաստիայի դեմ հյուսիսային արշավանքի ժամանակ, Սյան Լյանը զոհվեց Տինտաոյի ճակատամարտում՝ բախվելով Ճան Հանի գլխավորած Ցինի հիմնական ուժերին: Դրանից հետո Ճան Հանը հարձակվեց Ճաո թագավորության վրա և ջախջախեց նրանց բանակը, ինչի հետևանքով Ճաոյի արքա Ճաո Սյեն նահանջեց դեպի Ծյուլու:
Չու Խոու Խուայ արքան մայրաքաղաքը տեղափոխեց Փընչըն և Սյան Յուին շնորհեց Չանանի մարկիզի տիտղոսը՝ Լու մարզը նրան հատկացնելով որպես կալվածք (այդ պատճառով Սյան Յուին անվանում էին նաև Լուի դուքս): Խուայ արքան ուխտեց զորավարների հետ. «Ով առաջինը գրավի Կուանճոնը, կդառնա նրա արքան»: Սյան Յուին մերժեցին Կուանճոնի վրա հարձակվելու հարցում. փոխարենը արքան ուղարկեց Լյու Պանին, իսկ Սյան Յուին նշանակեց ավագ զորավար՝ Սոն Իի գլխավորությամբ Ճաոյին օգնության հասնելու համար:
Անյանում Սուն Ին անգործության մատնվեց 46 օր: Մ.թ.ա. 208-ի նոյեմբերին Սյան Յուին սպանեց Սուն Ին՝ կեղծելով արքայական հրամանը, և ստանձնելով բանակի հրամանատարությունը: Հասնելով Ծյուլու՝ նա բախվեց Ցինի 400,000-անոց բանակին (Վան Լիի և Ճան Հանի գլխավորությամբ), մինչդեռ ինքն ուներ ընդամենը 50,000 զինվոր[9]։
Ռազմավարական առավելության հասնելու համար Սյան Յուն ուղարկեց Ին Պուին և Պու զորավարին՝ կտրելու թշնամու մատակարարման ուղիները: Այնուհետև նա անցավ Ճանխը գետը և հրամայեց «խորտակել նավերն ու կոտրել կաթսաները» (破釜沉舟)՝ ոչնչացնելով նահանջի բոլոր միջոցները և թողնելով ընդամենը երեք օրվա պաշար: Սա խորհրդանշում էր «հաղթանակ կամ մահ» վճռականությունը:
Ի վերջո, Սյան Յուն ինը անգամ անընդմեջ հաղթանակ տարավ՝ ջախջախելով Ցինի հսկայական բանակը: Այլ իշխանների զորքերը, որոնք մինչ այդ միայն կողքից էին հետևում (作壁上觀), Չժան Հանի նահանջից հետո միայն համարձակվեցին միանալ մարտին: Սյան Յուն դարձավ բոլոր դաշնակից ուժերի գերագույն հրամանատարը: Մ.թ.ա. 207-ի հունիսին Ճան Հանը պաշտոնապես անձնատուր եղավ:
Մուտք դեպի Կուանճոն (մ.թ.ա. 206)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծյուլուի ճակատամարտից հետո Սյան Յուն շարունակեց առաջխաղացումը դեպի Կուանճոն հարթավայր։ Մ.թ.ա. 207 նոյեմբերին, մտահոգվելով Ցին դինաստիայի անձնատուր եղած զինվորների հնարավոր ապստամբությունից, Սյան Յուն հրամայեց Չուի բանակին մեկ գիշերվա ընթացքում Սինան քաղաքից հարավ (ներկայիս Խընան նահանգի Սանմնսյա քաղաքի տարածքում) ողջ-ողջ թաղել ավելի քան 200,000 գերի ընկած զինվորների[4]։
Սակայն Լյու Պանը մ.թ.ա. 207 հոկտեմբերին արդեն նախապես գրավել էր Ցինի մայրաքաղաք Սյանյանը և զորք էր ուղարկել Հանկու լեռնանցք արգելելու Չուի բանակի մուտքը լեռնանցք։ Չուի բանակը, Յին Պուին առաջնորդությամբ ջախջախեց լեռնանցքի պաշտպանությունը և ներխուժեց։ Լյու Պանը մեծապես վախեցավ և դուրս եկավ Սյանյանից ՝ ճամբարելով Պաշանում։ Լյու Պանի ենթակա ձախ սիմա (ռազմական պաշտոնյա) Ցաո Վուշանը սուրհանդակ ուղարկեց Սյան Յուի մոտ՝ ասելով. «Փեյ Կոնը ցանկանում է թագավորել Կուանճոնում, Ծըյիին նշանակել վեզիր և տիրանալ բոլոր թանկարժեք գանձերին»։ Սյան Յուն սաստիկ բարկացավ։ Այդ ժամանակ Սյան Յուն առաջնորդում էր չորս հարյուր հազարանոց բանակ, մինչդեռ Լյու Պանը ուներ ընդամենը հարյուր հազար զինվոր։
Ֆան Ծընը համոզում էր Սյան Յուին սպանել Լյու Պանին։ Սյան Յուն Հոնմընում (ներկայիս Շանսի նահանգի, Սյան քաղաքի, Լինտոն շրջանի, Սինֆըն ավանի, Հոնմըն գյուղի տարածքում) խնջույքի հրավիրեց Լյու Պանին։ Ֆան Ծընը խնջույքի ժամանակ հրամայեց Սյան Ճուանը՝ սուսերամարտի կատարման անվան տակ սպանել Լյու Պանինն։ Հետագա սերունդներն այս իրադարձությունն անվանեցին «Սյան Ճուանը պարում է սուսերով, բայց մտահաղացումը Լյու Պանի կողմից է»։ Սակայն Սյան Պոն ոտքի կանգնեց պաշտպանելու Լյու Պանինին, ինչպես նաև Ճան Լյանը հրամանով ներխուժել Ֆան Քուայ՝ համոզելու Սյան Յուին։ Սյան Յուն թույլ տվեց Լյու Պանին անվնաս հեռանալ։ Հետագա սերունդներն այս խնջույքն անվանեցին «Հոնըմընի խնջույք»։
Մ.թ.ա. 206, Սյան Յուն Սյանյան մտնելուց հետո սպանեց Ցինի արքա Ծըյինին որին հաջորդեց Սյանյանի Ցին պալատների հրդեհումը։ Հրդեհը տևեց երեք ամիս։ Այն վայրերը, որոնցով նա անցնում էր, «վերածվում էին ավերակների»։ Կուանճոնի ժողովուրդը խորապես հիասթափվեց նրանից, և նա կորցրեց ժողովրդի վստահությունը։
Այդ ժամանակ Հան Շընը համոզում էր Սյան Յուին մնալ և հաստատվել Կուանճոնում, քանի որ դա թույլ կտար հասնել գերիշխանության։ Սյան Յուն Կուանճոնում մնալու մտադրություն չուներ. այդ ժամանակ Ցինի պալատները հրդեհված ու ավերված էին, բացի այդ, նա ցանկանում էր վերադառնալ արևելք։ Նա ասաց. «Հարստանալ ու չվերադառնալ հայրենիք նույնն է, ինչ գիշերով ասեղնագործ հագուստ հագնելը․ ո՞վ կիմանա այդ մասին»։ Սա հանդիսանում է «Վերադառնալ հայրենիք մետաքսե հագուստով» և «Գիշերով քայլել մետաքսե հագուստով» թևավոր խոսքերի ծագման աղբյուրը։ Հան Շընն էլ, քանի որ Սյան Յուն չմնաց Կուանճոնում, քննադատեց նրան. «Մարդիկ ասում են, որ Չուի մարդիկ նման են գլխարկ դրած կապիկների, և դա իրոք այդպես է»։ Սյան Յուն, լսելով սա, սաստիկ զայրացավ և հրամայեց նրան հում-հում եփել[10]։
Դրանից հետո Սյան Վանը մարդ ուղարկեց Խուայ Վանի մոտ՝ հարցնելու, թե ինչպես բաժանել տարածքները։ Խուայ Վանը ասաց. «Ինչպես պայմանավորվել էինք» (ինչը նշանակում էր, որ առաջինը Կուանճոն մտած Լյու Պանը պետք է դառնար Կուանճոնի արքա։ Սյան Յուն չհամաձայնեց և Հուայ Վանին հռչակեց Չուի Յի Տի ՝ ցանկանալով ինքը թագավորել և բաժանել տիրույթները զորավարների ու վեզիրների միջև. «Երբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին խռովությունները, մենք ժամանակավորապես վեց թագավորությունների ժառանգներին կարգեցինք որպես թագավորներ՝ Ցինի դեմ պատերազմելու համար։ Սակայն անձամբ զրահ հագած ու զենք վերցրած ապստամբած, երեք տարի դաշտերում պատերազմած և Ցինը կործանած ու աշխարհը խաղաղեցրած մարդիկ դուք եք՝ զորավարներդ ու վեզիրներդ, և ես։ Յի Տին, թեև արժանիքներ չունի, այնուամենայնիվ մենք պետք է հողեր բաժանենք նրան, որ թագավորի»։ Բոլոր զորավարները համաձայնվեցին։
Դրանից հետո նա իրեն հռչակեց «Սը Չու Պա Վան» (Արևմտյան Չուի հեգեմոն արքա)՝ իշխելով Լյան-Չուի ինը նահանգների վրա և մայրաքաղաք հաստատելով Փընչընում։ Նա Խուասյա հողերը բաժանեց հակա-ցինյան զորավարների միջև․ Ցինի Կուանճոն հողերը տվեց Ճան Հանին, Սըմա Սինին և Տոն Յիին (Ցին դինաստիայի երեք անձնատուր եղած զորավարներին), իսկ Լյու Պանին աքսորեց Հանճոն, Պա, Շու, Վուտու և Կուանհան նահանգներ՝ որպես Հանի արքա։ Հավանաբար հենց այդ ժամանակ էր, որ Սյան Յուի ենթակայության տակ գտնվող զինվորական Հան Սինը, չարժանանալով պատշաճ ուշադրության, լքեց Չուն և միացավ Հանին ՝ հետագայում դառնալով Չու-Հան պատերազմի վճռորոշ դեմքերից մեկը[11]։
Շուտով Սյան Յուն Յի Տիին աքսորեց Չանշա երկրի Չըն գավառ և գաղտնի հրամայեց Յին Պուին կես ճանապարհին սպանել նրան։ Նույն տարում Ցիի վեզիր Թյեն Ժոնը ապստամբեց և իրեն հռչակեց Ցիի արքա, նաև զորք ուղարկեց օգնելու Չըն Յուին հաղթել Չանշանի արքա Ճան Արին, իսկ Չըն Յուն վերականգնեց Տայ երկրի արքա Ճաո Սիեին որպես Ճաոյի արքա։
Չու-Հան հակամարտությունը (մ.թ.ա. 206–204)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 206 թվականի օգոստոսին, երբ Սյան Յուն արշավում էր Ցի երկրամասի Թյեն Ժոնի դեմ, Հանի արքա Լյու Պանը օգտվեց առիթից, ապստամբեց և զորք ուղարկեց գրավելու Սանցինը (Կուանճոնը)։ Նա ջախջախեց Չուի բանակը. Սըմա Սինը և Տոնյին հանձնվեցին Հանին, իսկ Ճան Հանը շրջափակվեց Ֆեյցյու քաղաքում։ Հանի բանակը տիրացավ Կուանճոն տարածաշրջանին։ Այդ ժամանակ Հանի արքա Սինը հարձակվեց Հան երկրամասի վրա՝ գրավելով ևս տասնյակից ավելի քաղաքներ։ Նոյեմբերին Հան Սինը պաշտոնապես ճանաչվեց որպես Հանի արքա։ Հանի բանակը, ամրապնդվելով Կուանճոնում և Հան երկրամասում, պատրաստվեց արևելյան արշավանքին։
Մ.թ.ա. 205 թվականի մարտին, երբ նախապատրաստությունն ավարտված էր, Լյու Պանը, մեղադրելով Սյան Յուին Չու Յի Տիի սպանության մեջ, դաշնակցեց հինգ իշխանությունների հետ։ 560,000 հոգանոց հսկայական բանակը երկու ուղղությամբ հարձակվեց Չու պետության վրա և գրավեց մայրաքաղաք Փընչընը։ Հանի զորքերը տիրացան գանձերին ու գեղեցկուհիներին՝ օրնիբուն տոնախմբություններ անելով։ Լուրն առնելով՝ Սյան Յուն իր հիմնական ուժերը թողեց Ցի երկրամասում և 30,000 ընտիր հեծելազորով շարժվեց հարավ։ Սյան Յուն, վերլուծելով իրավիճակը, որոշեց շրջանցել Փընչընը արևմուտքից՝ հարվածելով Հանի բանակի ամենաթույլ կողմին։ Նա գործեց կայծակնային արագությամբ. նախ ջախջախեց Ֆան Քուայի զորքերը Լու գավառում, իսկ Լյու Ծըն չհասցրեց պաշտպանություն կազմակերպել։ Առավոտյան Սյան Յուն հարձակվեց Լյու Պանի բազմահազարանոց բանակի վրա և մինչև կեսօր լիակատար պարտության մատնեց նրանց Կու և Սըշուեյ գետերի տարածքում։ Հանսինի և մյուս զորավարների ստորաբաժանումները նահանջեցին՝ կորցնելով ավելի քան 100,000 մարդ։ Չուի բանակը վերագրավեց Փընչըն և հալածեց հակառակորդին մինչև Սուեյշուեյ գետը (այժմյան Խուայպեյ, Անխուեյ), որտեղ ևս 100,000 հանական զինվորներ խեղդվեցին գետում՝ այնքան շատ, որ «Սուեյշուեյի հոսքը կանգ առավ»։ Չուի զորքերը եռակի շրջափակեցին Լյու Պանին, սակայն հանկարծակի բարձրացած ուժգին հյուսիսարևմտյան քամին ու փոշեխառը փոթորիկը խառնաշփոթ ստեղծեցին Չուի բանակում, ինչի շնորհիվ Լյու Պանը մի քանի հեծյալի հետ կարողացավ փախչել։ Նրա հայրը ՝ Թայկոնը և կինը ՝Լյու Խոուը գերի ընկան Չուին։ Այս ճակատամարտում, որտեղ 30,000-անոց զորքը հաղթեց 560,000-անոց զորքին, համարվում է Չինաստանի պատմության ամենահայտնի մարտերից մեկը։ Այն ծանր հարված հասցրեց Հանի ուժերին՝ զրկելով նրանց Կուանճոնի և Հան երկրամասի առավելություններից, և ստիպեց նահանջել դեպի Սինյան։
Փախուստի ճանապարհին Լյու Պանը հրամայեց Ծընխըին հակահարված տալ Չուին՝ կանգնեցնելով նրանց առաջխաղացումը։ Նա նաև ուղարկեց Ցաոցանին ՝ ճնշելու Չըն Չույի ապստամբությունը Յան գավառում և Չուի կողմնակիցների ապստամբությունը Յենշի բնակավայրում։ Ֆան Քուայը վերագրավեց Լյու և Լյան տարածքները։ Ի վերջո, Կուանյինի, Ծինշըի, Ցաո Ցանի և Ֆան Քուայի զորքերը միավորվեցին Սինյանում։ Այնուհետև նրանք ջրով ողողեցին Ֆեյցյուն, ինչից հետո քաղաքը հանձնվեց, իսկ Ճան Հանը ինքնասպան եղավ։ Լյու Պանը վերակազմավորեց իր զորքերը, իսկ Սյաոխըն Կուանճոնից նոր ուժեր ուղարկեց օգնության։ Լյու Պանը նաև հրամայեց նախկին Ցին հեծյալներ Լի Պիին և Լուո Ծյային մարզել հեծելազորը։ Ծինսուոյի մոտ նրանք հաղթեցին հետապնդող Սյան Յուին Մ.թ.ա. 205 թվականի մայիսին Լյու Պանըը Սյայի բնակավայրում հանդիպեց Լյու Ծըի հետ և գտավ իր կորած երեխաներին՝ Լյու Յինին և արքայադուստր Լու Յուենին։ Ծինսուոյի ճակատամարտով Հանի բանակը կայունացրեց դիրքերը, իսկ Չուի զորքը չկարողացավ ճեղքել պաշտպանությունը դեպի Կուանճոն։ Պատերազմը մտավ դիրքային պայքարի փուլ Սինյան և Չընտաո տարածքներում։
Մ.թ.ա. 204 թվականին, փակուղուց դուրս գալու համար, Լյու Պանը հրամայեց Ծին Շըին և Կուան Յինին փակել Չուի մատակարարման ուղիները Սինյանից և Յանվու բնակավայրից դեպի Սյանյի։ Այնուհետև նա թողեց ՍԻնյանի պաշտպանությունը Ճոու Քըին, Վեյ Վայ Պոյին ու Ցոն Կոնին և հարձակվեց Չուի թիկունքային կարևոր բազայի՝ Լյուչըն քաղաքի վրա։ Ճոու Քըն, կասկածելով Վեյ Վայ Պոյի դավաճանությանը, սպանեց նրան։ Շուտով Սյան Յուն գրավեց Սինյանը, մահապատժի ենթարկեց Ճոու Քըին, ապա վերցրեց Չընկաոն և հասավ Կոնսյեն՝ սպառնալով Լուոյան քաղաքին։ Լյու Պանը ավարտելով Լյուչընի գրավումը, վերադարձավ Լուոյան և կանգնեցրեց Սյան Յուի առաջխաղացումը։ Նա նաև հանձնարարեց Ծին Շըին ու Տին Ֆուին հարձակվել Չուի թիկունքի վրա. Տինֆու, ևՓընչընի մոտ հաղթեց Լոն Ցյեին։ Լյու ՊԱնըը հրամայեց Կուան Յինին Հանտանից հետ կանչել Հանսին զորքերը՝Աոցան պահեստները պաշտպանելու համար, և ուղարկեց Լի Շիքըին ին ՝ համոզելու ՑԻ պետությանը հանձնվել[12]։
Մինչ Լյու Պանը կաշկանդում էր Սյան Յուին, Հանի մյուս զորքերը թիկունքից շրջափակում էին Չուն։ Հանսինի, Ցաոցանի և Կուանյինի ընտիր զորքերը Վեյշուեյ գետի ճակատամարտում ոչնչացրին Լոնքյեի բանակը և հնազանդեցրին Ցին։ Փըն Յուեն և Լյու Ծյան անընդհատ խափանում էին Չուի սննդի մատակարարումը, իսկ Յին Պուն հարձակումներ էր գործում Ծյոուծյան տարածքում։ Ծին Շըն խորացավ Չուի տարածքի մեջ՝ գրավելով Ծըն, Թան, Սյափի, Ցի և Ճույի բնակավայրերը և հաղթելով Սյան Հանին Ծիյանի մոտ։ Կուան Յինը ջախջախեց Չուի վերջին խոշոր միավորումը՝ Սյան Շընի բանակը, և գրավեց Չուի մայրաքաղաք Փընչընը։ Ստեղծվեց ռազմավարական շրջափակում. Սյան Յուն հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց պաշարների, չկարողանալով ո՛չ առաջ շարժվել, ո՛չ նահանջել։

Մ.թ.ա. 203 թվականին Հան (Han) բանակի մարտական ոգին բարձր էր, իսկ պարենը՝ առատ,մինչդեռ Սյան Յուի զորքերը հյուծված էին, իսկ սննդի պաշարները՝ սպառված: Ավելի վաղ՝ Փընչընի ճակատամարտում, Սյան Յուն գերեվարել էր Լյու Պանի հորը՝ Լյու Թայկոնին և կնոջը՝ Լյու Ճիին: Այս փուլում Սյան Յուն Լյու Թայկոնին օգտագործում էր որպես պատանդ՝ Լյու Պանին շանտաժի ենթարկելու համար, սակայն Լյու Պանը չէր արձագանքում. «Ես և դու միասին ընդունել ենք Չուի թագավոր Խուայվանի հրամանը և մենք երդվյալ եղբայրներ ենք դարձել, հետևաբար իմ հայրը քո հայրն էլ է: Եթե դու անպայման ուզում ես քո հոր հախից գալ, ապա խնդրում եմ ինձ էլ մի բաժին տուր։ Սյան Յուն զայրացավ և սկզբում ցանկացավ սպանել Լյու Թայկոնին, սակայն Սյան Պոյի հորդորների շնորհիվ հրաժարվեց այդ մտքից: Ավելի ուշ երկու կողմերը կնքեցին Հոնկուոյի հաշտության պայմանագիրը. Սյան Յուն ազատ արձակեց Լյու Պանի ընտանիքին և նահանջեց իր զորքով: Չինական շախմատի խաղատախտակի վրա առկա «Չուխը և Հանծյե» գրությունը հետագա սերունդների կողմից այդպես անվանվել է ի հիշատակ այս իրադարձության:
Շուտով Լյու Պանը, հետևելով Ճան Լանի խորհրդին, դրժեց պայմանագիրը և սկսեց հետապնդել Չուի բանակին: Օգտվելով Սյան Յուի նահանջից, Լյու Պանը Հան բանակով հարձակում ձեռնարկեց և Յանսիայում ջախջախեց Սյան Յուի գլխավորած Չու զորքերը՝ գերեվարելով Չուի մեծ զորավար Ճոու Ծյունծյանին: Կուլին հասնելուց հետո Լյու Պանը հրամայեց Լյու Ծյատույին անցնել Խուայխը գետը և գրավել Շոուչուն: Նա մարդ ուղարկեց Չուի գլխավոր հրամանատար Ճոու Յինին դավաճանության դրդելու համար, գրավեց Չընֆուն և պայմանավորվեց Կուան Յինի ու Ծին Շըի հետ՝ Չըն շրջանում Սյան Յուին շրջափակելու և նրա՝ դեպի Խուայծի նահանջի ճանապարհը կտրելու համար: Հան զորավար Տին Ֆուն՝ Սյուանսուի մարկիզը, ստանձնեց հեծելազորի հրամանատարությունը, իսկ Ֆընյանի մարկիզ Ծին Շըն ՝ որպես զորքի առաջապահ գլխավորեց Հանի ուժերը, հարձակվեցին Կուլինի Չու զորքերի վրա և ջախջախեցին Չուի մեծն զորավար Ճոնլի Մոյի ստորաբաժանումները: Տեղեկանալով, որ Կուան Յինի ու Ծին Շըի գլխավորած Հան զորքերը շարժվում են դեպի արևելք, Սյան Յուն ՝ շրջափակումից խուսափելու համար, հավաքեց իր մնացած հիմնական ուժերը և նահանջեց դեպի հարավ՝ պաշտպանվելու Չընսյայում:
Մ.թ.ա. 202 թվականին Չուի բանակը արևելքում կորցրեց Լոն Ցյեի և Սյան Շընի զորախմբերը, արևմուտքում՝ Ցաո Ծյոուի զորախումբը, իսկ հարավում գլխավոր հրամանատար Չժոու Յինն արդեն դավաճանել էր Չուին և իր զորքով հանձնվել: Հան զորավար Լյու Ծյանը փակել էր Սյան Յուի նահանջի ճանապարհը դեպի հարավ: Արևմտյան Չուի հիմնական ուժերը գրեթե ամբողջությամբ ոչնչացված էին: Չուի բանակի պարենի մատակարարումը դադարեցվել էր Փըն Յուեի կողմից. մարդիկ մնացել էին առանց հացի, ձիերը՝ առանց խոտի, իրավիճակը ծայրահեղ վտանգավոր էր:
Տեսնելով ստեղծված նպաստավոր իրավիճակը՝ Լյու Պանը վճռականորեն գործեց և Հան բանակով նախաձեռնեց հարձակողական մարտ՝ Չըն շրջանում Սյան Յուի զորքերին ոչնչացնելու համար: Չընի ճակատամարտում Սյան Յուն ծանր պարտություն կրեց և նահանջեց դեպի հարավ-արևելք. Արևմտյան Չուի Չընի կառավարիչն անմիջապես անցավ Հանի կողմը, և Չըն շրջանն անցավ Հան բանակին: Ծանր հարված ստանալուց հետո Սյան Յուն ցանկացավ նահանջել Խուայծյա, սակայն Լյու Ծյան, Ճոոու Յինը և ՅԻն Բուն գրավեցին Չընֆուն ՝ փակելով նրա ճանապարհը: Սյան Յուն փախավ Կայսյա, որտեղ Լյու Պանը միավորվեց Լյու Ծյայի, Ճոու Յինի և Յին Պուի հետ:
Հան Սին, Փըն Յուեի և Յին Պուի ուժերի միավորումից հետո Հան բանակի թիվը գերազանցեց 600,000-ը: Նրանք Կայսյայում շերտ առ շերտ շրջափակեցին դեպի Ծյաննան նահանջող Չուի 100,000-անոց բանակը. այս վտանգավոր իրավիճակը հետագայում սերունդների կողմից կոչվեց «Տասը կողմանի դարանակալում»։ Լյու Պանը Հան Սինին նշանակեց առաջապահ զորքերի հրամանատար՝ 300,000 զինվորով, զորավար Քոնը ձախ թևում էր, զորավար Ֆեյը Չընխը գետի աջ թևում, իսկ Լյու Պանը գտնվում էր կենտրոնական բանակում: Գլխավոր զորավար Ծյանը (Ճոու Պո) և գեներալ Չայի (Չայ Վու) ստորաբաժանումները Լյու Պանի թիկունքում էին՝ որպես պահեստազոր: Փըն Յուեն, Յին Պուն և մյուսները գտնվում էին Չուի բանակի հետևում: Հան Սինը նախաձեռնեց հարձակումը, սակայն առաջին հարվածը ձախողվեց, և նա նահանջեց: Երբ Չուի բանակը սկսեց հետապնդել, Լյու Պանը հրամայեց Քոն և Չըն զորավարներին թևերից շրջանցել և հարվածել Չուի զորքերին: Միաժամանակ Հան Սինը շրջվեց և նորից անցավ հարձակման, իսկ մյուս իշխանները՝ Փըն Յուեն, Յին Պուն, Լյու Ծյան և Ճոու Յինը, տարբեր կողմերից գրոհեցին: Չուի բանակը երեք կողմից ստացած հարվածներից ջախջախվեց, և Սյան Յուն ստիպված նահանջեց Կայսյա ամրոց:
Ուծյանի ինքնասպանությունը (մ.թ.ա. 202)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսյայի ճակատամարտում պարտվելուց հետո Չուի բանակը շրջափակվեց Կայսյա ամրոցում: Այդ գիշեր Հան բանակի զինվորները երգում էին Չուի բարբառով երգեր, ինչը թույլ տվեց Չուի բանակին կարծել, թե Հան բանակն արդեն գրավել է իրենց հայրենիքը, և Չուն կործանվել է: Այս «չորս կողմից Չուի երգեր» (四面楚歌) հոգեբանական մարտավարությունը պատճառ դարձավ Սյան Յուի զինվորների մարտական ոգու փլուզմանը: Սյան Յուն և իր սիրելի Յու Ծին այդ պահին երգեցին հայտնի «Կայսյայի երգը» (垓下歌)՝ երգելով այն նորից ու նորից: Սյան Յուի արցունքները հոսեցին։ Նրա շուրջ գտնվող զորավարները նույնպես հեկեկում էին և չէին կարողանում հայացքները բարձրացնել: Սյան Յուն իր մնացած ընտիր հեծելազորով ճեղքեց շրջափակումը:
Սյան Յուն ավելի քան 800 հոգով ճեղքեց շրջափակումը, իսկ Հանի զորավար Կուան Յինը 5,000 հեծյալով անդադար հետապնդում էր նրանց: Խուայշուեյ գետն անցնելուց հետո Սյան Յուի հեծելազորից մնացել էր միայն 100 հոգի: Սյան Յուն Յինլինում մոլորվեց և ճանապարհին տեսնելով մի գյուղացուն՝ նրանից ճանապարհ հարցրեց : Գյուղացին սխալ ճանապարհ ցույց տվեց, ինչի հետևանքով Սյան Յուի բանակը մոլորվեց ճահճուտում։ Այնուհետև նրանց հետապնդեց Հան բանակը, և Սյան Յուն իր զորքերը տարավ դեպի արևելք։ Երբ Սյան Յուն հասավ Տոնչըն, նրա հետ մնացել էր ընդամենը քսանութ հեծյալ, մինչդեռ հետապնդող Հանի հեծելազորի թիվը հասնում էր հազարների։ Սյան Յուն, կանխազգալով, որ չի կարող ազատվել շրջափակումից, դիմեց իր զինակիցներին. «Ութ տարի է, ինչ զենք եմ բարձրացրել, մասնակցել եմ ավելի քան յոթանասուն ճակատամարտի։ Ում դեմ դուրս եմ եկել՝ ջախջախել եմ, ում վրա հարձակվել եմ՝ հնազանդեցրել եմ։ Երբեք պարտություն չեմ կրել և տիրել եմ աշխարհին։ Սակայն այսօր ահա մատնված եմ այս անելանելի վիճակին. սա Երկինքն է ինձ կործանում, և ոչ թե մարտական սխալը։ Այսօր ես հաստատապես ընդունելու եմ մահը, բայց փափագում եմ ձեզ համար մեկ վերջին քաջարի մարտ տալ. երեք անգամ կհաղթեմ նրանց, ձեզ համար կճեղքեմ շրջափակումը, կտապալեմ նրանց զորավարներին ու դրոշները, որպեսզի դուք իմանաք՝ Երկինքն է ինձ կործանում, և ոչ թե պատերազմելու սխալը»։
Խոսքն ավարտելով՝ նա քսանութ հեծյալներին բաժանեց չորս խմբի՝ դեպի չորս ուղղություններ։ Այդ պահին Հան բանակի հազարավոր զինվորներ արդեն մոտենում էին։ Սյան Յուն ասաց իր մարդկանց. «Ես ձեզ համար կվերցնեմ թշնամու զորավարներից մեկի գլուխը»։ Նա հրամայեց զորավարներին չորս կողմից առանձին իջնել լեռից և պայմանավորվեց հանդիպել լեռան արևելյան կողմի երեք վայրերում։ Այնուհետև Սյան Յուն մարտական կանչով նետվեց Հան բանակի վրա. թշնամին սարսափահար փախչում էր նրա առջևից, ինչպես հնձվող արտ, և նա հենց տեղում սպանեց Հան բանակի մի զորավարի։ Այդ ժամանակ Չիցյուենի մարկիզ Յան Սին՝ որպես հեծյալ զորավար, փորձեց հետապնդել Սյան Յուին։ Սյան Յուն նույնիսկ զենքը չբարձրացրեց, այլ միայն շրջվեց և ահեղ ձայնով մռնչաց նրա վրա. Յան Սին և իր ձին այնպիսի սարսափ ապրեցին, որ հետ փախան մի քանի լի հեռավորության վրա։
Լեռից իջնելուց հետո Սյան Յուն և իր հեծյալները վերամիավորվեցին երեք վայրերում։ Հան բանակը չգիտեր Սյան Յուի ստույգ տեղը, ուստի բաժանեց զորքը երեք մասի և նորից շրջապատեց։ Սյան Յուն դարձյալ առաջ նետվեց, սպանեց ևս մեկ Հան տուվեյի զորավարի ու հարյուրավոր զինվորների, ապա նորից հավաքեց իր ստորաբաժանումը. պարզվեց՝ նա կորցրել էր ընդամենը երկու հեծյալ։ Սյան Յուն հարցրեց զինակիցներին. «Ի՞նչ կասեք»։ Զորավարները երկյուղածությամբ խոնարհվեցին ու ասացին. «Ամեն ինչ այնպես եղավ, ինչպես մեծ արքան գուշակել էր»։
Սյան Յուն մտադիր էր արևելքից անցնել Ուծյան գետը և վերադառնալ իր հայրենի Ծյանտոն։ Ուծյանի գլխավոր դատախազը նավակ էր պատրաստել նրա համար և դիմեց նրան ասելով. «Թեպետ Ծյանտոնը փոքր է, բայց հազար լի տարածք ունի և հարյուր հազարավոր բնակիչներ. դա էլ է բավական թագավորելու համար։ Խնդրում եմ մեծ արքային արագ անցնել գետը։ Հիմա միայն ես նավ ունեմ, Հան բանակը հասնելուն պես անցնելու միջոց չի ունենա»։ Սյան Յուն դառնությամբ ժպտաց և ասաց. «Եթե Երկինքն է կամենում կործանումս, էլ ինչո՞ւ անցնեմ գետը։ Բացի այդ, ես Ծյանտոնի ութ հազար զավակների հետ անցա գետը դեպի արևմուտք, իսկ այսօր ոչ մի հոգի ողջ չի վերադառնում։ Նույնիսկ եթե Ծյանտոնի հայրերն ու եղբայրները գթան ինձ ու դարձյալ թագավոր կարգեն, ես ի՞նչ երեսով նայեմ նրանց։ Նույնիսկ եթե նրանք լուռ մնան, մի՞թե իմ խիղճը չի տանջի ինձ»։
Ապա դիմեց գլխավոր դատախազին. «Ես տեսնում եմ, որ դուք ազնվազարմ մարդ եք։ Ես այս ձիուն հեծնել եմ հինգ տարի, նա անպարտելի էր և մեկ օրում հազար լի էր անցնում։ Սիրտս չի տալիս նրան սպանել, ուստի նվիրում եմ այն ձեզ»։ Իր հավատարիմ նժույգին՝ Ուճուեյին, հանձնելով գլխավոր դատախազին՝ Սյան Յուն և իր հեծյալներն իջան ձիերից և կարճ զենքերով վերջին մարտի բռնվեցին Հան բանակի հետ։ Միայն Սյան Յուն սպանեց հարյուրավոր թշնամիների, թեև ինքն էլ ստացավ ավելի քան տասը վերք։ Այդ պահին նա Հան զորքի շարքերում տեսավ իր մանկության ընկերոջը՝ Լյու Մաթոնին, և կանչեց. «Մի՞թե դու իմ հին բարեկամը չես»։ Լյու Մաթոնը չհամարձակվեց նայել նրա աչքերին, շրջվեց և մյուս սպային՝ Վան Յիին, շշնջաց. «Սա հենց ինքն է՝ Սյան արքան»։ Սյան Յուն ասաց. «Լսել եմ, որ Հանը իմ գլխի համար հազար ոսկի և տասը հազար տնտեսություն ունեցող կալվածք է խոստացել. ես այդ պարգևը քեզ կթողնեմ»։ Եվ այս խոսքերից հետո նա կտրեց իր կոկորդը ու կնքեց մահկանացուն։
Վան Յին վերցրեց նրա գլուխը, իսկ մյուս զինվորները Սյան Յուի մարմնի մնացորդներին տիրանալու համար իրար կոտորեցին, ինչից տասնյակ մարդիկ զոհվեցին։ Վերջում Վան Յիից բացի, Յան Սին, Լյու Մաթոնը, Լյու Շընը և Յան Ուն յուրաքանչյուրը տիրացան մարմնի մի կտորի։ Երբ նրանք միավորեցին մասերը, հաստատվեց, որ դա իսկապես Սյան Յուն է։ Լյու Պանը հողեր բաշխեց նրանց հինգին. Լյու Մաթոնը դարձավ Ճոնշուեյի մարկիզ, Վան Յին՝ Տույանի մարկիզ, Յան Սին՝ Չիցյուենի մարկիզ, Յան Ուն՝ Վուֆանի մարկիզ, իսկ Լյու Շընը՝ Նիեյանի մարկիզ։
Քանի որ Սյան Յուն ժամանակին կրել էր Լուի դուքս տիտղոսը, Լուի երկիրը չէր հանձնվում Հանին, մինչև որ նրանց ցույց տվեցին Սյան Յուի գլուխը և խոստացան նրան հուղարկավորել պատշաճ արարողակարգով։ Դրանից հետո Հան արքա Լյու Պանը Կուչընում Լուի դքսի պատվով հուղարկավորեց Սյան Յուին, անձամբ սգաց նրա մահը և արցունքներն աչքերին հեռացավ։
Հպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆան Ցըն. Սյան Լյանի ժամանակաշրջանում առաջարկել է գահ բարձրացնել Չուի արքայազնին։ Սյան Յուն նրան մեծարում էր որպես «Երկրորդ հայր», սակայն հետագայում, կորցնելով Սյան Յուի վստահությունը, հեռացավ նրանից։
- Լոն Ցյե. Սյան Ծիի դրոշի ներքո գործող զորավար։ Վեյշուեյի ճակատամարտում պարտվեց Լյու Ծըի, Չըն Ուի, Տին Լիի և Հան Սինի դաշնակից ուժերին։ Լյու Կոնի հետ փախավ Ծյամի, որտեղ սպանվեց Հան զորավար Կուան Յինի ենթակաների կողմից։
- Չըն Փին. Սկզբում Վեյի արքա Ծյոուի պալատականն էր։ Բազմիցս խորհուրդներ է տվել արքային, սակայն վերջինիս կողմից արհամարհանքի արժանանալով՝ հեռացել է։ Այնուհետև միացել է Սյան Յուին, ուղեկցել նրան Կուանճոն մտնելիս և ստացել Փինծյուեցին տիտղոսը։ Երբ Չու-Հան պատերազմի ժամանակ Յինի արքան ապստամբեց Չուի դեմ, Չըն Փինը ճնշեց այն։ Սակայն շուտով Հան բանակը նորից հարձակվեց, և Յինի արքան կրկին հանձնվեց Հանին։ Սյան Յուն զայրացավ և որոշեց պատժել բոլոր նրանց, ովքեր նախկինում հնազանդեցրել էին Յինի արքային։ Չըն Փինը, զգալով վտանգը, լքեց Սյան Յուին և անցավ Լյու Պանի կողմը։
- Հան Սին. Սյան Ծիի պալատական պահակախմբի սպա։ Քանի որ նրա տաղանդը չէր գնահատվում և չէր օգտագործվում, նա լքեց Չուն և միացավ Լյու Պանին։
- Ճոնլի Մո. Սյան Ծիի զորավարներից։ Արևմտյան Չուի կործանումից հետո փոխեց անունն ու թաքնվեց հայրենիքում։ Հետագայում ապաստան խնդրեց իր հին բարեկամ Հան Սինից, սակայն Լյու Պանը խստագույնս հետապնդում էր նրան։ Հասկանալով, որ փրկության ելք չկա՝ նա ինքնասպան եղավ։ Հան Սինը նրա գլուխը Չընսյայում հանձնեց Լյու Պանին։
- Ծի Պու . Սյան Ծիի զորավարներից։ Արևմտյան Չուի անկումից հետո Սյահոու Յինի երաշխավորությամբ ծառայության անցավ Հան դինաստիայում։ Կայսրուհի Լյուի օրոք նա կանխեց հոնուների դեմ պատերազմի կողմնակիցների ծրագրերը։ Վըն Տի կայսեր օրոք նշանակվեց Խըտոնի կառավարիչ։
- Զորավար Փու։
- Խուան Չու . Ցին դինաստիայի Շոուչունի նախկին կառավարիչը։ Երբ Սյան Լյանը խնդիրներ ունեցավ օրենքի հետ, Խուան Չուն իր կապերի շնորհիվ միջնորդեց Սիմա Սինին, որպեսզի վերջինս ազատ արձակի Սյան Լյանին, ինչի համար էլ դարձավ Սյան տոհմի կողմից վստահված անձ։
- Ճոու Յին․ Սյան Ծիի ամենավստահելի մտերիմներից մեկը, ով զբաղեցնում էր Մեծ Սպարապետի պաշտոնը։ Չընսյայի ճակատամարտից առաջ դավաճանեց և անցավ Լյու Պանի կողմը։
- Լյու Մաթոն. Սյան Ծիի համագյուղացին, ով հետագայում անցավ Լյու Պանի ծառայությանը։
- Շուսուն Թոն. Փընչընի ճակատամարտից հետո միացավ Լյու Պանին։
- Ճըն Ծյուն . Սյան Յուի պարտությունից հետո Լյու Պանը հրամայեց Սյան Յուի նախկին հպատակներին իրենց անունները գրանցել (որպես հնազանդության նշան), սակայն Ճըն Ծյունը հրաժարվեց և վտարվեց։ Մահացավ Սյաո Վընի օրոք։ Նրա որդին՝ Ճըն Տանշին, Վուտի կայսեր օրոք զբաղեցրել է ագրարային ոլորտի պատասխանատույի պաշտոնը։
- Վու Շը . Սյան Ծիի ճարտասան խորհրդականը։ Նա գնաց Հան Սինի մոտ՝ փորձելով համոզել նրան անցնել Չուի կողմը, սակայն ապարդյուն, նպատակին չհասավ։
- Տին Կոն. Սյան Ծիի հեծելազորի հրամանատար, Ծի Պուի և Ծի Սինի մորեղբայրը։ Փընչընի ճակատամարտում նա՝ փրկեց և բաց թողեց Լյու Պանին, սակայն Արևմտյան Հանի հաստատումից հետո Լյու Պանը հրամայեց գլխատել նրան։
- Լի Ծի . Չընի կառավարիչը։ Սյան Յուի պարտությունից հետո հանձնվեց Հանին և ստացավ Յինչուանի մարկիզի տիտղոսը։ Շուտով՝ Կաոծույի գահակալման 6-րդ տարվա աշնանը, նա Յինչուանում ապստամբեց։ Լյու Պանն անձամբ գլխավորեց արշավանքը, և Լի Ծիին պարտվելով ի վերջո սպանվեց։
- Սյաո Կոն Ծյաո . Փըն Յուեն ապստամբեց Լյան տարածքում և ստացավ Թյեն Ժոնի զորավարական կնիքը։ Սյան Յուն ուղարկեց Սյաո Կոնին նրա դեմ, սակայն վերջինս պարտվեց Փըն Յուեին։
- Լյու Կոն . Իսկական անունն անհայտ է։ Լոն Ցյեի հետ փորձել է փրկել Ցի պետությունը, սակայն պարտվել է Լյու Ծըի և Հան Սինի դաշնակից բանակին։
- Սյուե Կոն. Անունն անհայտ է։ Չու-Հան պատերազմի վերջում Սյան Շընի հետ միասին վերահաստատեց վերահսկողությունը Խուայպեյի վրա։ Կուան Յինի զորքերը վերադարձան, և Սյասյայում տեղի ունեցած մարտում նա սպանվեց Կուան Յինի զինվորների կողմից։
- Սյուե Կոն .Անունն անհայտ է։ Սյան Յուի պարտությունից հետո ապաստանեց Թըն Կոն Սյահոու Յինի մոտ։ Երբ Յին Պուն ապստամբեց, նա Լյու Պանին ներկայացրեց իրավիճակը նախքան արշավանքը, ինչը կայսրը,իհարկե,հաշվի առավ։
- Ճոու Լան . Փոխզորավար։ Լոն Ցյեի հետ մասնակցել է Ցիի փրկությանը և գերեվարվել Կուան Յինի կողմից։ Երբ Կուան Յինը գրավեց Փընչընը և հարձակվեց Կուի ու Ցյաոյի վրա, նա կրկին գերեվարվեց։
- Զորավար Լի . Շանյինցի Լի Ծուծին։ Լու ամրոցի պաշտպանը։ Սյան Յուի մահից հետո նա շարունակում էր համառորեն չհանձնվել։ Երբ Լյու Պանը սուրհանդակն ուղարկեց և Կուչընում ցույց տվեց Սյան Յուի գլուխը ու կազմակերպեց հուղարկավորությունը, զորավար Լին վերջապես հանձնեց զորքը, որից հետո ինքնասպան եղավ՝ հետևելով իր տիրոջը։
Ընտանիքի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարազատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյան Յան՝ Սյան Յուի պապը, Չու պետության հռչակավոր զորավար:
Սյան Պո՝ Սյան Յուի հորեղբայրը: Լյու Պանի կայսր դառնալուց հետո նրան շնորհվել է Լյու ազգանունը, վերանվանվել է Լյու Չան և կարգվել Շըյանի մարզպան: Մահացել է մ.թ.ա. 192 թվականին: Շըյանը գտնվում է ներկայիս Ծյանսու նահանգի Պաոյին շրջանի Շըյանխու ավանի մոտակայքում:
Լյու Յու՝ Սյան Պոյի որդին էր և Սյան Յուի հորեղբորորդին։ Լյու Պանի կողմից կայսր հռչակվելուց հետո նրան նույնպես շնորհվեց «Լյու» ազգանունը։ Սյան Պոյի մահից հետո Լյու Յուն մեղադրվեց հանցագործության մեջ, զրկվեց հոր տիտղոսը ժառանգելու իրավունքից, և նրա կալվածքը ամբողջությամբ լուծարվեց։
Սյան Լյան՝ Սյան Յուի հորեղբայրն էր, ով զբաղեցնում էր Չու պետության Ուսին-ծյունի (Ռազմական հավատարմության տիրակալ, չինարեն՝武信君) պաշտոնը։ Սպանվել է Ճան Հանի կողմից՝ Տինտաոյի ճակատամարտում։
Սյան Ճուան՝ Սյան Յուի հորեղբորորդին էր, ով հայտնի դարձավ Հոնմընի խնջույքի ժամանակ իր սուսերապարով։
Սյան Շըն՝ Երբ Ծյոուծյանի արքա Յին Պուն անցավ Հանի կողմը, Սյան Շընը Լոն Ցյեի հետ միասին գլխավորեց Չուի զորքերը, ջախջախեց Յին Պուին և լիովին տիրեց Ծյոուծյան տարածաշրջանին։ Չու-Հան պատերազմի վերջին տարիներին Հանի զորավար Կուան Յինը գրավեց Չուի տարածքները մինչև Խուայ գետը և հասավ Կուանլին։ Սյան Յուն հրամայեց Սյան Շընին զորքով վերականգնել վերահսկողությունը Խուայպեյում, սակայն երբ Կուան Յինը նորից անցավ Խուայ գետը, Սյապիի մոտ ջախջախեց նրա բանակը։
Սյան Թուո՝ Սյան Յուի պարտությունից հետո անցավ Հանի կողմը և ստացավ «Լյու» ազգանունը։ Հան կայսր Կաոզծուի գահակալության 7-րդ տարում (մ.թ.ա. 200) կարգվեց Փինկաոյի մարկիզ։ Մահացել է մ.թ.ա. 190 թվականին և հետմահու ստացել «Յան-խոու» (չինարեն՝ 炀侯) տիտղոսը։ Տիտղոսը ժառանգեցին նրա հետնորդները՝ Յուանը, Կուանը և Սընը։ Մ.թ.ա. 112 թվականին (Հան Վուտիի օրոք) նրա հետնորդը զրկվեց տիտղոսից զոհաբերության ոսկու հետ կապված մեղադրանքով։ Մ.թ.ա. 64 թվականին նրա հեռավոր հետնորդներին հրամանով վերադարձվեց նախկին կարգավիճակը։ Սյան Յուի պարտությունից և կործանումից հետո անցավ Հանի կողմը։ Նրան շնորհվեց Լյու ազգանունը։ Հան Կաոծուի գահակալության յոթերորդ տարում (մ.թ.ա. 200) նրան շնորհվեց Փինկաոխոու մարկիզի տիտղոսը։ Մահացել է Սյաոխուեյ կայսրի գահակալության հինգերորդ տարում (մ.թ.ա. 190) և հետմահու արժանացել Յան հոու պատվանվանը։
Հետագայում տիտղոսը փոխանցվեց Կոն Խոույուենին, ապա Ծյե Խոու Կուանին, և հասավ մինչև Խոու Շընը։ Հան Վու Տիի Յուենտին դարաշրջանի հինգերորդ տարում նա զրկվեց տիտղոսից՝ ոսկյա ընծայի արարողության հետ կապված մեղքի պատճառով։ Յուենքան դարաշրջանի չորրորդ տարում կայսերական հրամանով վերականգնվեց նրա ծոռան որդու ընտանիքի դիրքը։
Սյան Հանը Արևմտյան Չուի Սյան տոհմի ներկայացուցիչ էր, Սյան Յուի մերձավոր ազգական-զորավարներից մեկը։ Նա մի ժամանակ Ծիյանում կռվել է Հանի զորքերի դեմ։[13]
Սյան Կուանը Լուչըն քաղաքում ջախջախվել է Լյու Պանի կողմից, որը գործում էր Կուան Յինի և Ծին Շըի առաջնորդությամբ։ Նրա հրամանատարության տակ գտնվող հինգ Լոուֆանի հեծյալ հրաձիգներ և մեկ լիենյին սպանվել են Կուան Յինի զորքի կողմից։
Սյան Սյանը Սյան տոհմի անդամ էր։ Հանի երկրորդ տարում նա միացավ Տինտաոյի ելույթին։ Մահից հետո նրան շնորհվեց «Ան խոու» տիտղոսը, որը ժառանգեց որդին՝ Այ Խոու Շըն։ Ծինտիի օրոք Այ Խոու Շըն զբաղեցրել է թայպուի և յուշի տաֆուի պաշտոնները։ Ճոու Յաֆուն իր պաշտոնանկությունից հետո դարձել է չընսյան՝ վարչապետ, իսկ Ծին Տիի հետյուան առաջին տարում ազատվել է պաշտոնից։
Սյան Յինը Սյան Ծիի կողմից ուղարկվել էր Ճան Արի մոտ որպես վերահսկիչ, սակայն հետագայում սպանվել է հենց Ճան Արի կողմից։
Յու Ծին Սյան Յուի հարճն էր։ Ցավոք պատմական գրքերը նրա վախճանի մասին տեղեկություն չեն պահել։ Հետագա գեղարվեստական ստեղծագործություններում սովորաբար պատմվում է, որ նա Կայսյայի ճակատամարտում ինքնասպան է եղել՝ հավատարիմ մնալով իր տիրոջը։
Հետնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թան դինաստիայի Սյուենծոն կայսեր գահակալման տարիներին աջակողմյան «Վեյ-վեյ» գվարդիայի ձախակողմյան «Ճոն-հոու» սպա Սյան Չընխուեյի տապանագիրը փաստում է, որ վերջինս իրեն համարում էր Սյան Յուի հետնորդը։ Տապանագրում հիշատակվում է նաև, որ նրա քույրը կայսերական պատվավոր հարճ էր։
Տարակարծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնասպանության վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ «Շի ծի. Սյան Յուի տարեգիրքը», «Շի ծի. Կաոծու կայսեր տարեգրքերը» և «Հան շու. Կուան Յինի կենսագրությունը» աղբյուրները հիշատակում են, որ Սյան Յուն «մահացել է Տոնչընում » կամ «հետապնդվել ու սպանվել է Տունչընում », ոմանք կարծում են, որ Սյան Յուն ինքնասպան է եղել (կոկորդը կտրելով) հենց Տունչենում և ոչ թե Վուծյանում [1][2]։ Սակայն այս տեսակետը լայն տարածում չի գտել[14]։
Իրականում «Ինքնասպանություն Տոնչընում » և «Ինքնասպանություն Վուծյանում» տարբերակները հակասական չեն. դրանք պարզապես վարչատարածքային տարբեր մակարդակի միավորներ են։ Վուծյանը նույն ինքն Վուծյանի կայանը, որը գտնվում էր Տոնչըն գավառի սահմաններում։ Հետազոտողները նշում են, որ Վուծյանի կայանը հավանաբար հիմնվել է որպես հսկիչ կետ՝ Յանցզի գետի անցումի և տրանսպորտային կարևոր հանգույցի վրա գտնվելու պատճառով (էջ 179)։
Դիմելաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն հարցի շուրջ, թե արդյոք Սյան Յուի ճիշտ դիմելաձևն է «Պա-վան» (Գերագույն առաջնորդ), թե՞ «Սյան-վան» ( Սյան արքա), պատմական տարեգրությունների հիշատակումները միանշանակ չեն։
Ըստ «Շի Ծի. Սյան Յուի տարեգիրքը» տեղեկությունների. «Սյան արքան իրեն հռչակեց Արևմտյան Չուի Գերագույն իշխան, թագավորեց ինը նահանգների վրա և մայրաքաղաք հաստատեց Փընչընը»։ Այսպես կոչված «Արևմտյան Չուի Գերագույն իշխան» եզրույթը «Սյան Յուի կենսագրության» մեջ հանդիպում է ընդամենը այս մեկ անգամ, որից հետո «Պա-վան» տիտղոսն այլևս չի հայտնվում, փոխարենը նրան անվանում են «Սյան արքա»։
Երբ Սյան Յուն վերջնականապես շրջափակվեց Տոնչընում, նա ինքն ասաց. «Զորք հավաքելուցս ի վեր անցել է ութ տարի, անձամբ մասնակցել եմ ավելի քան յոթանասուն ճակատամարտի. ում դիմակայել եմ՝ ջախջախվել է, ում հարվածել եմ՝ հպատակվել է, երբեք պարտություն չեմ կրել և արդյունքում տիրել եմ ողջ աշխարհին»։
Ի վերջո, Թայշի Կոն գովեստով նշում է. «Քանի որ Ցին դինաստիան կորցրեց իր կառավարումը, Չըն Շըն առաջինը բարձրացրեց ապստամբությունը, հերոսները մեղվի պես բազմացան և սկսեցին պայքարել միմյանց դեմ, որոնց թիվն անհամար էր։ Սակայն Յուն , չունենալով անգամ մի թիզ հող, օգտվեց հնարավորությունից և դուրս գալով դաշտերից ու վարելահողից, երեք տարվա ընթացքում հինգ իշխանների զորքերով կործանեց Ցինը, մասնատեց աշխարհը և թագավորներ ու իշխաններ կարգեց։ Ողջ իշխանությունը բխում էր Յուից, և նա կոչվեց «Բա-վան»։ Թեև նա իր պաշտոնում հարատև չգահակալեց, սակայն նորագույն ժամանակներում նրան հավասարը չի եղել»։
Հետաքրքիրն այն է, որ «Հան Շուի Չըն Շընի և Սյան Ծիիճ կենսագրությունը» աշխատության մեջ, թեև օգտագործվում է գրեթե նույն ձևակերպումը, սակայն «Արևմտյան Չուի գերագույն առաջնորդ» եզրույթը չկա։ Ըստ «Հան Շուի Չըն Շընի և Սյան Ծիի կենսագրության». «Յուն իրեն հռչակեց Արևմտյան Չուի գերգույն առաջնորդ , թագավորեց Լյանի և Չուի ինը նահանգների վրա, մայրաքաղաք հաստատեց Փընչընը»։ «Սակայն Յուն, չունենալով անգամ մի թիզ հող, օգտվեց հնարավորությունից և դուրս եկավ դաշտերից ու երեք տարվա ընթացքում հինգ իշխանների զորքերով կործանեց Ցինը, մասնատեց աշխարհը և ահ ներշնչեց երկրին, և թագավորներ ու իշխաններ կարգեց։ Ողջ իշխանությունը բխում էր Յուից, և նա կոչվեց «գերագույն առաջնորդ»։ Թեև նրա գահակալումը հարատև չեղավ, սակայն նորագույն ժամանակներում նրան հավասարը չի եղել»։ Այստեղ «Պա» (霸 - bà) հերոգլիխֆը ժամանակի ընթացքում վերածվել է «Բո» (伯 - bó) հերոգլիֆիմ։
Ըստ «Շի Ծի քննական հետազոտության» աշխատության. «Սյան Յուն իրեն հռչակեց Արևմտյան Չուի Պա-վան ։ «Պա»-ն (霸) «Պո» (伯) բառի փոխառված ձևն է։ «Պո» նշանակում է «ավագ», այսինքն՝ «բոլոր արքաների ավագը»։ Քանի որ Յուն արդեն իսկ իշխանների առաջնորդն էր, ուստի «Բուն տարեգրության ձոն» աշխատության մեջ գովեստի խոսքերում ասվում է. «...մասնատեց աշխարհը և թագավորներ ու իշխաններ կարգեց։ Ողջ իշխանությունը բխում էր Յուից, և նա կոչվեց Պա-վան»։ Ակնհայտ է, որ «Արևմտյան Չուի Պա-վան»-ն իրականում «Արևմտյան Չուի Պա-վան»-ն է, ինչը նշանակում է գերագույն առաջնորդ[15]։
Պատմական ճշմարտությունը Աֆան պալատի կործանման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆան պալատի հրկիզման մասին տեսակետի սկզբնաղբյուրը Թան դինաստիայի հայտնի բանաստեղծ Տու Մուի «Աֆան պալատի ձոնն» է: Քանի որ Տու Մունի կյանքն ու գործունեությունը համընկնում են Թան դինաստիայի ավելի ուշ ժամանակաշրջանում ապրող կայսր Թան Ծինծոնի գահակալության շրջանի հետ,հենց այն ժամանակ, երբ կայսրը վարում էր անառակ կյանք, անտեսում պետական գործերը և զբաղվում շքեղ շինարարությամբ, Տու Մուն օգտագործել է Սյան Յուի որոշ տիրակալական ու դաժան արարքներ՝ դրանց ավելացնելով Աֆան պալատի հրկիզման դրվագը, որպեսզի անցյալի միջոցով քննադատի ներկան:
Սակայն, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի և Սիան քաղաքի Մշակութային արժեքների պահպանության հնագիտական ինստիտուտի համատեղ կազմված Աֆան պալատի հնագիտական խմբի աշխատանքները ցույց են տվել, որ Աֆան պալատը երբեք չի կառուցվել և ավարտվել է միայն դրա հիմքը [1][2][3]: Երբ Սյան Յուն (Xiàng Yǔ) մուտք գործեց Կուանճոն, նա հրկիզեց Վեյշուեյ գետի հյուսիսային ափին գտնվող Ցին Սյենյան պալատը, այլ ոչ թե Աֆան պալատը (որը գտնվում էր Վեյշուեյ գետի հարավային ափին), ինչպես ընդունված է կարծել: Հնագետները, պեղելով բուն Սյանյան պալատի հնավայրը, հայտնաբերել են մեծ քանակությամբ մոխիր և կարմրած կավահող, ինչն ապացուցում է, որ Սյան Յուն իսկապես հրդեհել է Սյանյան պալատը:
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շիծի»-ի հեղինակ Սըմա Ցյանը գրքում քննադատում է Սյան Յուին. «Ես լսել եմ Ճոու Շընից, որ Շունի աչքերը, ըստ երևույթին, կրկնակի բիբ ունեին, նաև լսել եմ, որ Սյան Յուն նույնպես կրկնակի բիբ ուներ: Մի՞թե Սյան Յուն նրա հետնորդն էր: Որքա՜ն հանկարծակի եղավ նրա վերելքը: Երբ Ցինը կորցրեց իր կառավարումը, Չըն Շըն առաջինը սկսեց խռովությունը, հերոսներն ի հայտ եկան և սկսեցին պայքարել միմյանց դեմ, որոնց թիվն անհամար էր: Սակայն Սյան Յուն, չունենալով նույնիսկ մի թիզ հող, օգտվելով առիթից, ելավ դաշտերից և երեք տարվա ընթացքում գլխավորեց հինգ իշխաններին՝ կործանելու Ցինը, մասնատեց աշխարհը և կարգեց արքաներ ու նախարարներ: Իշխանությունը բխում էր Սյան Յուից, և նա կոչվում էր «Գերագույն արքա»: Թեև նրա դիրքը հարատև չեղավ, սակայն նորագույն ժամանակներում նրան հավասարը չի եղել։ Երբ Սյան Յուն թիկունք դարձրած լեռնանցքին մտածում էր Չուի մասին, վտարեց Վու Տի կայսրին ու ինքն իրեն հռչակեց տիրակալ, իսկ հետո դժգոհում էր, որ արքաներն ըմբոստանում են իր դեմ,իշխանությունը պահելն արդեն դժվար էր : Նա հպարտանում էր իր նվաճումներով, ապավինում էր սեփական խելքին և չէր հետևում անցյալի օրինակներին՝ կոչելով դա «գերագույն արքայի գործ»: Նա ցանկանում էր ուժով տիրել աշխարհին, սակայն հինգ տարի անց կործանեց իր պետությունը և մահացավ Տոնչընում։ Նա այդպես էլ չարթնացավ և չմեղադրեց իրեն, ինչը սխալ էր: Իսկ այն պնդումը, թե «Երկինքն է ինձ կործանում, այլ ոչ թե զորք վարելու իմ սխալը», մի՞թե մոլորություն չէ»[16]։
Սըմա Ծյանի մեկնաբանությունը սկզբում հաստատում է Սյան Յուի նվաճումներն ու քաջությունը, մինչդեռ վերջին մասը քննադատում է Սյան Յուի ամբարտավանությունը, անձնակազմի կառավարման հարցում վատ դատողությունը և սեփական թերությունները չճանաչելու անկարողությունը: Այնուամենայնիվ, Սըմա Ծյանը դեռևս ներառում է Սյան Յուի կենսագրությունը «Մեծ պատմաբանի գրառումների» «Հիմնական տարեգրքերում»՝ նրան դասելով չինական պատմության բոլոր դինաստիաների բարձրագույն ղեկավարների շարքին՝ հազվագյուտ պատիվ, որը վայելվում էր առանց կայսեր տիտղոսի: «Մեծ պատմաբանի աշխատությունների նախաբանում» նա այն գրում է որպես «Սյան Յուի հիմնական տարեգրքերի» յոթերորդ գլուխ: Մեկնաբանությունում նշվում է. «Ցինը կորցրեց իր ճանապարհը, և հերոսներն ու չարագործները ազատորեն թափառում էին. Սյան Լյանը կառուցեց այն, և Սյան Յուն հաջորդեց նրան. նա սպանեց Ցինին՝ Ճաոյին փրկելու համար, և իշխանները հաստատեցին նրան. նա մահապատժի ենթարկեց Ինին, որը դավաճանեց նրան, և աշխարհը դատապարտեց նրան»[17]։
Որոշ տեսակետների համաձայն՝ Սըմա Ծյանը, տածելով ատելություն Հան դինաստիայի Վու Տի կայսեր հանդեպ, միտումնավոր բարձրացրել է Լյու տոհմի թշնամու՝ Սյան Յուի կարգավիճակը: Հակառակ դեպքում, Սյան Յուի հասցեին ուղղված պարսավանքը գերազանցում է գովեստին, ինչը նրան չպետք է արժանացներ «Հիմնական տարեգրությունների» պատվին: Միևնույն ժամանակ, Սյան Յուն փառամոլ էր և ծայրահեղ սնապարծ: «Պատմական հիշատակարաններ. Սյան Յուի տարեգրություն». «Ինչ-որ մեկը հուշեց Սյան արքային. «Կուանճոնը չորս կողմից պաշտպանված է, հողը բերրի է, այստեղ կարելի է մայրաքաղաք հիմնել»: Սյան արքան, տեսնելով Ցինի ավերված պալատները և տենչալով վերադառնալ հայրենիք, ասաց. «Հարստանալ, բայց չվերադառնալ հայրենիք, նույնն է, ինչ գիշերը մետաքսե հագուստով զբոսնել. ո՞վ կիմանա այդ մասին»: Խորհուրդ տվողն ասաց. «Մարդիկ ասում են, թե Չուի բնակիչները գլխարկ հագած կապիկներ են. իրոք որ այդպես է»: Սյան արքան, լսելով սա, հրամայեց կենդանի եփել խորհրդատուին»:
«Սյան Յուի տարեգրությունը» արձանագրում է վեց զանգվածային կոտորածներ, որոնք աչքի են ընկել սարսափազդու դաժանությամբ. առաջին՝ Սյանչընի կոտորածը, կենդանի թաղվեց ողջ բնակչությունը. երկրորդ՝ Չընյանի մեծ կոտորածը, մահապատժի ենթարկվեց ողջ բնակչությունը. երրորդ՝ Սինանի մեծ կոտորածը, կենդանի թաղվեցին Ցինի բանակի 200,000 գերեվարված զինվորները. չորրորդ՝ Սյանյանի մեծ կոտորածը,Կուանճոնի անթիվ բնակիչների սպանություն, հրկիզումներ ու դամբարանների պղծում. հինգերորդ՝ Ցիի ջախջախման կոտորածը,Թյեն Ժոնի գերեվարված զինվորների կենդանի թաղում, կողոպուտ և հրդեհներ: Այս վայրագություններից զատ, Սյան Յուն վերականգնեց մարդկանց կենդանի եփելու մահապատիժը, սպանեց Չուի Խուայ վանին, Ցինի արքայազն Ծը Յինին և կողոպտեց Ցին Շի Խուանտիի դամբարանը՝ դաժանության մոլուցքը հասցնելով գագաթնակետին:
Յան Սյունը «Ֆայեն» երկում քննադատելով ասում է. «Մեկը հարցրեց. «Չուն պարտվեց Կայսյայի մոտ, և երբ մահն արդեն մոտ էր, Սյան Յուն ասաց՝ «Երկինքն է ինձ կործանողը»։ Արդյո՞ք նա անկեղծ էր»։ Պատասխանը եղավ. «ՀՆվաճելով համայնքի միտքը՝ Հանը կարողացավ այդ միասնության միջոցով տիրապետել բոլորի բազկի ուժին։ ՉունՍյան Յուն մերժեց հավաքական բանականությունը և սեփական ձեռքով կործանեց իր հզորությունը։ Հաղթում է նա, ով համախմբում է այլոց կարողությունները, իսկ ով ապավինում է միայն սեփական ուժին՝ պարտվում է։Մի՞թե Երկինքը որևէ կապ ունի սրա հետ»»։
Չու պետության զորավարները. «Սյան Յուն իր բնույթով դաժան է ու նենգ. չկա մի վայր, որով նա անցած լինի և այն հողին հավասարեցված չլինի»։ («Շիծի. Կաոծույի տարեգրություն»)
Չըն Փին. «Չնայած Սյան արքայի բարեկրթությանն ու մարդասիրությանը, նրա ժլատությունը տիտղոսների ու պարգևների հարցում վանում էր նվիրյալներին։ Սյան Յուն սահմանափակվում էր միայն տոհմական կապերով՝ անտեսելով բացառիկ տաղանդներին, ինչն էլ դարձավ Չըն Փինի հեռանալու պատճառը։ Սա ընդգծում է Լյու Պանի և Սյան Յուի կառավարման սկզբունքային տարբերությունը. առաջինը, չնայած իր կոպտությանը, կարողանում էր վստահել ու գնահատել մարդկանց, մինչդեռ երկրորդը՝ արտաքուստ քաղաքավարի, բայց ներքուստ կասկածամիտ էր ու անհեռատես»։
Լի Շիծի. «Սյան արքան կրում է ուխտադրժության դրոշմը և Յի Տի կայսեր սպանության մեղքի ստվերը։ Նրա հիշողության մեջ տեղ չկա մարդկանց վաստակի համար, սակայն այնտեղ հավերժ դրոշմված են նրանց մեղքերը։ Նրա մարտիկները հաղթում են ճակատամարտերում, բայց մնում են անպարգև, գրավում են քաղաքներ, բայց չեն տիրանում կալվածքների։ Միայն Սյան տոհմի շառավիղներն են տնօրինում բոլոր գործերը։
Նա այնպիսի տագնապով է կառչում իշխանության կնիքներից, որ դրանք մաշվում են իր ափի մեջ՝ նախքան նա կհամձնի դրանք։ Քաղաքների գրավումից կուտակված հարստությունը նա պահում է փակի տակ՝ զլանալով այն բաշխել որպես պարգև։ Աշխարհը երես է թեքում նրանից, իսկ տաղանդավոր այրերը, ատելությամբ համակված, հրաժարվում են նրան ծառայել։ Այդ իսկ պատճառով ողջ աշխարհի ընտիր այրերն ուղղում են իրենց քայլերը դեպի Հան արքան. իրավիճակն այսպիսին է, և հաղթանակի ծրագիրն արդեն իսկ պարզորոշ է»։ («Շիծի. Լի Շիծիի և Լու Ծյայի կենսագրականները»)
Լյու Պանն ասում էր. «Սյան Յուն ուներ միայն Ֆան Ցընին, բայց չկարողացավ օգտվել նրա խորհուրդներից. ահա թե ինչու նա պարտվեց ինձ»։
Հան Սինը նույնպես դիպուկ բնորոշեց Սյան Յուին. նա օժտված էր «շինականի քաջությամբ», որը միայն ուժի առջև էր պարծենում, և «կնոջական գթասրտությամբ», որը կարեկցում էր միայն թույլերին։ Նա ի վիճակի չէր վստահել տաղանդավոր զորավարների, աքսորեց Յի Տի կայսրին և պատերազմում անգութ էր։ Թեև նրան Գերիշխան արքա էին կոչում, նա վաղուց կորցրել էր ժողովրդի սերը։ Երբ Սյան Յուն զայրանում էր, նրա ձայնից հազարավորները սարսափում էին, բայց նա չէր կարողանում լիազորել հմուտ առաջնորդներին. սա սոսկ մեկ մարդու կուրացնող քաջություն էր։ Մարդկանց հետ շփվելիս նա քաղաքավարի էր, խոսում էր մեղմ ու սիրալիր, իսկ հիվանդների համար նույնիսկ արցունք էր թափում ու կիսում իր սնունդը։ Սակայն, երբ գալիս էր մեկի վաստակը գնահատելու և տիտղոս շնորհելու պահը, նա այնքան էր կառչում իշխանության կնիքից, որ այն մաշվում էր նրա ափի մեջ՝ նախքան նա կհամձնի այն։ Սա հենց այն կնոջական գթասրտությունն էր, որը տեսնում էր փոքրը, բայց անտեսում էականը. նա շնորհում էր չնչին բարիքներ, բայց զլանում էր մեծ պարգևներն ու հողերը։ Նա մարդկանց ընտրում էր ըստ քմահաճույքի, ոչ թե տաղանդի, հիշում էր միայն սխալները և երբեք՝ արժանիքները[18]։
Կաո Ցին ու Վան Լինը հաստատում էին. «Ո՛վ արքա, Դուք երբեմն անտաշ եք ու արհամարհական մարդկանց հանդեպ, մինչդեռ Սյան Յուն բարեհամբույր էր ու սիրալիր։ Բայց երբ Դուք քաղաքներ էիք գրավում, այդ հողերը բաժանում էիք Ձեր մարդկանց՝ հարստությունը կիսելով աշխարհի հետ։ Իսկ Սյան Յուն նախանձում էր տաղանդավորներին ու կասկածում հմուտներին։ Նա չէր պարգևատրում վաստակ ունեցողներին և օգուտ չէր տալիս հաղթողներին. ահա թե ինչու նա կորցրեց աշխարհը»։
Ինչպես նկատել է Վան Չունը, Սյան Յուն սարսափազդու էր իր ռազմական հզորությամբ, և պատերազմի սկզբում նրա ուժն անհերքելի էր։ Իսկ Կուո Ցյան հավելում էր. «Սյան Յուն ավելի քան յոթանասուն մարտ մղեց և երբեք պարտություն չճաշակեց։ Սակայն հենց որ բախտը երես թեքեց, նա կործանվեց ու մահացավ, քանզի ապավինում էր միայն իր բազկի ուժին՝ չունենալով ոչ մի հեռահար ծրագիր»։
Ճուկը Լյանը նշում էր, որ անցյալում Սյան Յուն իր ձեռքում էր կենտրոնացրել հզոր զորքեր ու տիրում էր ընդարձակ նահանգների, սակայն, ի վերջո, պարտվեցԿայսյայում և իր մահկանացուն կնքեց Տոնչընում։ Նրա տոհմը բնաջնջվեց, իսկ ինքը դարձավ դարերի ծաղրի առարկա, քանզի նա չգործեց հանուն արդարության՝ ճնշելով վերիններին ու չարչարելով ստորիններին. նրա վերելքը հիմնված չէր առաքինության վրա, և թեև նա ուներ կայսերական հզորություն, նրա վախճանը եղավ կործանարար՝ որպես հավերժական նախազգուշացում սերունդներին («Սանկուոծի. Շուի գիրք, 3-րդ և 5-րդ գլուխներ»)։
Լյու Շաոն նշում էր, որ եթե մեկ մարդու մեջ միախառնվեն տաղանդն ու հերոսական ուժը, նա կարող է հավերժացնել իր տիրապետությունը, ինչպես Լյու Պանն ու Սյան Յուն։ Սակայն Սյան Յուի մոտ հերոսական թափն ու ուժը գերազանցեցին նրա բանականությանը, իսկ երբ խորաթափանցությունը պակասում է, իմաստունները լքում են առաջնորդին. թեև նրա ուժն անգերազանցելի էր, նա անկարող եղավ լսել արտասովոր խորհուրդներ ու չլսեց անգամ իր միակ Ֆան Ծընին, ինչի պատճառով Չըն Փինի նման տաղանդները լքեցին նրան ու հարեցին Լյու Պանին։
Տուան Ճուոն նշում էր, որ երբ Ցին դինաստիան կորցրեց իշխանությունը, հերոսները մրցում էին դրա համար, և Սյան Յուն, արդեն ձեռք բերելով այն, կորցրեց, քանի որ չլսեց իմաստունների հավատարիմ խորհուրդները։ Եթե նա չհետևեր Սյան Բոյի չարաբաստիկ խոսքերին և Հոնմընում սպաներ Լյու Պանին՝ հաստատվելով մայրաքաղաք Սյանյանում, նա կլիներ անպարտելի, բայց նա մերժեց հեռատես ծրագրերը և, կարծելով, թե իր գերիշխանությունն անսասան է, վերադարձավ հայրենի Փընչըն ՝ տրվելով սովորական սնապարծությանը. դա նման էր թանկարժեք հագուստով գիշերը քայլելուն, և նա այդպես էլ չգիտակցեց իր սխալը մինչև կործանման պահը («Ցինշու. հատոր 48, 18-րդ գլուխ»)։
Ցայ Մոն նշում էր, որ անգամ Պայ Ցիի, Հան Սինի և Սյան Յուի նման քաջերը ստիպված էին լինում դիմել ծայրահեղ քայլերի՝ այրելով կամուրջներն ու նավերը և մարտնչելով թիկունքում գետ ունենալով, որպեսզի հաղթանակ կորզեն («Ծինշու. հատոր 77, 47-րդ գլուխ»)։
Լի Տըինը նշում էր, որ Սյան Յուն կործանեց Ցինը և հարվածեց Հանին՝ մասնատելով Չինաստանը, սակայն, չնայած իր ողջ հզորությանն ու ջանքերին, նա այդպես էլ ոչ մի տևական բանի չհասավ («Սուեյշու. հատոր 42, 7-րդ գլուխ»)[19]։
Ֆան Յենցյենը նշում էր, որ Սյան Յուի քաջությունը, ինչպես և մյուս մեծերի տաղանդն ու ուժը, ի զորու չէին ապահովել կայսերական գահը, եթե դրանք չէին համապատասխանում տիեզերական ընթացքին ու ճակատագրի նշաններին («Պեյշի. 27-րդ գլուխ»)։
Վեյ ՅուենՃոնը նշում էր, որ նույնիսկ եթե մարդն ունենա Սյան Յուի հզոր կամքն ու Յուեն Շաոյի ամուր հիմքերը, եթե նա անտեսի բանականությունը և առաջնորդվի միայն քմահաճույքներով, ապա դատապարտված է կործանման («Ծյոու Թանշու. 42-րդ գլուխ»)։
Սըմա Ճընը նշում էր, որ երբ Ցինի իշխանությունը խարխլվեց, Սյան Յուն ելավ պայքարի՝ փրկելով Ճաոյի ու կործանելով Ցինի վերջին տիրակալին, սակայն դրժեց պայմանավորվածությունները և դարձավ կասկածամիտ։ Նա երկար դիմադրեց, և նրա մարտերն անարդյունք չէին, սակայն երկինքն այլևս նրա կողմից չէր, և այդ հզոր այրը, ի վերջո, պարտվեց («Շիծի. Սյան Յուի տարեգրություն»)։
Լյու Մընճընը նշում էր, որ Սյան Յուն, լինելով հզոր հերոս, ի վերջո պարտվեց ու ինքնասպան եղավ Վուծյան գետի ափին, մինչդեռ Լյու Պանը,թեև թույլ էր թվում, տիրացավ անսահման տարածքների («Փո Յաո Ֆու»)։
Տու Մուն իր «Վուծյան Թին» բանաստեղծության մեջ խորհում էր, որ հաղթանակն ու պարտությունը ռազմիկի համար անկանխատեսելի են, և իսկական տղամարդը պետք է կարողանա տանել պարտության ամոթը. եթե Սյան Յուն վերադառնար Ծյենտոն, որտեղ շատ տաղանդավորներ կային, գուցե նրան հաջողվեր նորից ուժ հավաքել ու հետ բերել կորցրածը։
Սակայն Վան Անշին, հակադրվելով այս տեսակետին, գրում էր. «Հարյուրավոր մարտերից հոգնած զինվորների սիրտը լցված է վշտով, և Ճոնյուենում կրած պարտությունից հետո այլևս անհնար է փոխել ընթացքը։ Թեև Ծյենտոնում զավակները դեռ կան, բայց մի՞թե նրանք կցանկանային արքայի հետ նորից կռվի ելնել»։
Սու Սյունը նշում էր, որ Սյան Ծին ուներ աշխարհը նվաճելու տաղանդ, բայց չուներ այն տիրելու և պահպանելու հեռատեսությունը։
Սու Շին գրում էր, որ Սյան Յուն չկարողացավ զսպել իր բնավորությունը, և հենց այդ անհամբերության պատճառով, թեև բազմիցս հաղթել է մարտերում, իր ուժն ու սրի սրությունը գործածեց անխոհեմորեն «Կու Վըն Կուանճի»։
Սու Ճըն իր «Յու Ծիի դամբարանը» ստեղծագործության մեջ ողբում էր, որ դավաճանությունն ու կորուստները արդեն դատարկել էին երկիրը, Սյան Յուն ինքն էր խորտակել իր զորության թևերը, և երբ դժբախտության մեջ իր կողքին մնացել էր միայն Յու Ծին նրան արևմուտք բերած ճակատագրական հակամարտությունը դարձել էր իր կործանման պատճառը։
Լու Յոուն «Սյան Յու» վերնագրով իր գրքում ասում էր, որ Սյան Յուն հսկայական զորության ու արտասովոր քաջության տեր զորավար էր, սակայն Ֆան Ծընի անկարող մնացած ջանքերից հետո, երբ հասավ Վուծյան գետին, նրա ճանապարհն արդեն անխուսափելիորեն տանում էր դեպի վախճան։
Վըն ԹյենսյանըՍյան Ծիին դասում էր Կուան Խոուի և Աո Ցաոյի նման այն հերոսների շարքին, որոնք աչքի էին ընկնում հզոր ուժով ու իրենց մարտական բնույթով «Վընշան ժողովածու», «Ուղերձ Փըն Շույինին»:
Ֆան Ծյունը նշում էր, որ Սյան Ծին չկարողացավ ճիշտ օգտվել իր շուրջ համախմբված մեծ մարդկանցից․ նա չկիրառեց ո՜չ Ֆան Ծընին, ո՜չՉըն Փինին, ո՜չ էլ Հան Սինին, նրանց բոլորին օտարեց իրենից և, ապավինելով միայն անձնական կոպիտ խիզախությանը, փորձեց ուժի բաց բախմամբ վճռել գերիշխանության հարցը, ինչն էլ ի վերջո Չուին զրկեց աշխարհակալությունից։
Խը Ցոյուֆեյը գրում էր, որ Սյան Յուն իսկապես զորեղ էր մարտում, բայց այդանից հետո չէր ընկալել, թե որտեղ է ճշմարիտ ուժը։ Նա ապավինում էր միայն իր անձնական քաջությանն ու բանակի մարտական եռանդին, բայց չէր հասկանում պետություն կառավարելու աշխարհագրական առավելություններն օգտագործելու, կայուն տիրապետություն հաստատելու և ժառանգական հզորություն թողնելու իրական կարողությունը։ Այդ պատճառով էլ անտեսեց Կուանճոնի բնական ամրությունները, տրվեց ավերածության ու բռնության, և, վերցնել գիտենալով բայց պահել չիմանալով, վերջապես կործանվեց։
Լյոու Շույուն նշում էր, որ Սյան Յուն ուներ լեռներն ու գետերը կլանելու ահեղ ոգի. երբ Սյանյանում երեք ամիս շարունակ հրդեհներ էին բռնկված, իսկ մարդկային ոսկորները դիզված էին խառնիճաղանջ, նրա դեմքի արտահայտությունը նույնիսկ չփոխվեց՝ ասես սիրտն երկաթից լինեիր։ Սակայն Կայսյայում հրաժեշտի պահին, երբ նրա տերությունն ու տոհմական տաճարները կործանվում էին, նա դրանց վրա նույնիսկ հայացք չձգեց. նրա ողջ ուշադրությունը սևեռված էր միայն իր սիրելի կնոջ վրա, ում համար նա վշտահար երգում էր ու գինի խմում՝ չկարողանալով զսպել զգացմունքները «Խըլին Յուլու»։
Սուն դինաստիայի բանաստեղծուհի Լի ՑինՃաոն իր տողերում փառաբանում էր. «Քանի դեռ ողջ ես՝ եղիր մարդկանց մեջ վեհագույնը, իսկ մահից հետո՝ դարձիր հերոս ոգիների մեջ։ Մինչ օրս մարդիկ հիշում են Սյան Յուին, ով չկամեցավ անցնել Ծյանտոնի (Jiangdong) ափը»։
Մին դինաստիայի հիմնադիր կայսր Ճու ՅուաՃանը նշում էր, որ Սյան Յուն, տիրելով գահին, չցուցաբերեց ոչ մի գթասրտություն ու արդարություն,միայն հպարտանում էր իր ռազմական սխրանքներով։ Լյու Պանը, հասկանալով դա, նրան հակադրեց մեղմությամբ ու զիջողականությամբ՝ համեմված լայնախոհ բարությամբ, և ի վերջո հաղթեց նրան «Մինշի»։
Վան Շիճըն նշում էր, որ պատմության մեջ աշխարհին տիրողները պետք է ունենան տիրակալին վայել առաքինություն։ Սյան Յուն, Յուան Շաոն և Լյու Մին (պատկանում էին այն հզոր այրերի թվին, ովքեր ունեին բացառիկ տաղանդ, սակայն զուրկ էին հպատակվելու կամ տիրակալ լինելու ներքին հավասարակշռությունից։
Լի Վանֆանը նշում էր, որ Սյան Յուի աստվածային քաջությունն անգերազանցելի է եղել դարեր շարունակ. Մեծ պատմագիրը աստվածային գրչով նկարագրել է այդ աստվածային հերոսին։ Անգամ այսօր նրա մասին կարդալիս զգացվում է նրա ահեղ ձայնի որոտը, թե ինչպես է նա հարյուրհազարավոր զորքեր քշում՝ ասես հզոր քամին՝ չոր տերևները։ Դա իսկապես սքանչելի է։
Մին դինաստիայի վերջին շրջանի ապստամբ առաջնորդ Ճան ՍյանՃոնը, գնահատելով բոլոր ժամանակների տիրակալներին, Սյան Յուին համարում էր առաջինն ու մեծագույնը։
Ցայ Տոնֆանը նշում էր, որ Սյան Յուի կողմից գերիներին կենդանի թաղելը, Ցինի վերջին տիրակալին սպանելն ու կայսերական պայմանավորվածությունները դրժելը աններելի ոճիրներ էին։ Նա կարծում էր, թե իր պարտությունը ռազմական չէր, սակայն իրականում նրա մեղքը ոչ թե մարտի դաշտում էր, այլ իր դաժանության մեջ։ Երկինքը երես թեքեց նրանից իր իսկ թափած արյան պատճառով։
Ճոու Ընլայը նշում էր, որ մեր ժամանակներում կան բազում հերողներ,բայց նրանք երբեք չեն հասնի Սյան Յուի և Նապոլեոնի բարձր մակարդակներին: Այս երկուսը աշխարհի արտակարդ դեմքեր էին։ Նրանք օժտված էին տիեզերքը նվաճելու կամքով ու բնության տարերքը սանձող ոգով. նրանց քաջությունն ու խելքը գերազանցում էին սովորական մարդկանց։ Նրանք անպարտելի էին, և նրանց անունից թշնամիները սարսափում էին։ Նման հերոսները ոչ թե պարզապես ենթարկվում են ժամանակին, այլ իրենք են կերտում պատմության ընթացքը։
Սուն Յաթսընը նշում էր, որ Սյան Յուի պարտության պարզագույն պատճառն այն էր, որ նա ապավինում էր միայն ֆիզիկական ուժին, մինչդեռ Լյու Պանը, հաստատվելով մայրաքաղաքում, անմիջապես սահմանեց արդար կանոններ և իր լայնախոհությամբ շահեց ժողովրդի սիրտը։
Մաո Ցզեդունը իր տողերում գրում էր. «Պետք է օգտագործել մնացած ուժը՝ թշնամուն վերջնականապես հաղթելու համար, և չպետք է սովորել Սյան Յուից՝ սին փառքի հետևից ընկնելով»։ Նա նաև մատնանշում էր Սյան Յուի երեք գլխավոր սխալները. Հոնմընի խնջույքի ժամանակ Լյու Պանին բաց թողնելը, համաձայնագրերին կուրորեն վստահելը և մայրաքաղաքը Սյուճոում հաստատելը։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային ազդեցությունը/ Ազդեցությունը հետագա մշակույթի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյան Յուի քաջությունն ու մարտական տաղանդը, զուգորդվելով նրա ողբերգական վախճանի և Յու Ծիի հետ ունեցած սիրո պատմության հետ, լիովին համապատասխանում են հանրության՝ ողբերգական հերոսի մասին պատկերացումներին, ինչի շնորհիվ նրա կերպարը մեծ ժողովրդականություն է վայելում թատերական արվեստի և ստեղծագործական տարբեր ժանրերում[20]։
Չինական ավանդական օպերայում բազմաթիվ գործեր նվիրված են Սյան Յուին, որոնցից է, օրինակ, ժամանակակից Պեկինյան օպերայի հանրահայտ «Գերագույն արքայի բաժանումը իր հարճից» դրաման: Կուցինի երաժշտական գործիքի համար գրված ստեղծագործությունների շարքում առկա է «Չուի երգը» պիեսը, որը նկարագրում է Սյան Յուի պարտությունը Կայսյայի ճակատամարտում:
Քանի որ Սյան Յուն ինքնասպան եղավ գետի ափին, մարդիկ, ի նշան հարգանքի, նրա պատվին տաճարներ են կառուցել և մատուցել զոհաբերություններ. Չըն դինաստիայի ժամանակաշրջանում նրան նույնիսկ հետմահու շնորհվել է կայսրի տիտղոս: Հետագա սերունդները նրան դասել են «Ջրային ոգիների արքաների» շարքին՝ հավատալով, որ Սյան Յուի հերոսական ոգին կարող է հաջողություն բերել ձկնորսներին, ինչպես նաև ապահովել ջրային փոխադրումների և առևտրի անվտանգությունը[21]։
Էկրանավորումեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չու գետը և Հանի սահմանը» (1985), հեղինակ Շի Սյու։
- «Խուայինի մարքիզ Հան Սինը» (1991), հեղինակ՝Հան Ծայֆըն։
- «Արևմտյան Չուի գերագույն արքան» (1994), հեղինակ՝Լյու Լյանվեյ։
- «Արևմտյան Չուի գերագույն արքան» (1994), հեղինակ ՝Նին Ցայ։
- «Հանի Լյու Պանը» (1998), հեղինակ՝ Ճան Լին:
- «Չուի և Հանի հերոսները» (2004), հեղինակ ՝ Ծյան Խուա:
- «Չուի և Հանի հողմերը» (2005), հեղինակ/ներկայացնող՝ Խու Ծյուն:
- «Մեծ Հանի հերոսուհիները» (2005), հեղինակ՝ Ծան Ծինշըն :
- «Վարդերի աշխարհը» (2009), հեղինակ՝Ճոն Հանլին:
- «Առասպելը» (2010), հեղինակ ՝Թան Քայ:
- «Մեծ զորավար Հան Սինը» (2010), հեղինակ՝Վու Յիծյան:
- «Հոնմընի խնջույքի լեգենդը» (2011), հեղինակ՝Ֆըն Շաոֆըն։
- «Պայքար հանուն Չուի և Հանի» (2011), հեղինակ՝Ժըն Չընվեյ :
- «Չուի և Հանի լեգենդը» (2012), հեղինակ՝ Խը Ժունտոն:
- «Արքայի խնջույքը» (2012), հեղինակ՝ Վու Յանծու:
- «Ցինի լուսնի լեգենդը» (2014), հեղինակ՝ Ցին Ծյունծյե։
- «Երկնային կամք» (2018), հեղինակ՝ Յու Ծիվեյ[22]։
Անիմացիոն ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկնքի որդու լեգենդը 3. Անբարո կայսրը»
- «Երկնքի որդու լեգենդը 4. Թան կայսրության հզոր վիշապը»
- «Երկնքի որդու լեգենդը 5. Բուդդայի աստվածային ափը»
- «Երկնքի որդու լեգենդը 7. Երեք թագավորությունների հպարտ տիրակալը»
- «Ցինի լուսնի լեգենդը» (2007)․ հնչյունավորող՝ Շըն Տավեյ։
- «Ցին և Հան դինաստիաների հերոսների պատմությունը» (2011)․ հնչյունավորող՝ Ճան Ճըն։
- «Ցինի լուսնի լեգենդը 3D ֆիլմ. Վիշապի թռիչքը հազարավոր մղոններով» (2014)․ հնչյունավորող՝ Շըն Տավեյ։
- «Ցինի լուսնի լեգենդը» հինգերորդ եթերաշրջան՝ «Տիրել աշխարհին» Ամանորյա հատուկ թողարկում (2016)․ հնչյունավորող՝ Տայ Չաոսին։
Բջջային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճապոնական բջջային խաղ «Fate/Grand Order». հնչյունավորող՝ Յամադերա Կոիչի, դասըակարգումը Berserker: Նկարագրվում է որպես Ցին Շի Խուանտիի կողմից ստեղծված կենտավրոսանման մեխանիկական տիկնիկ՝ «Կայծի Զրոյական տիպ», Պաոծյոու (宝具)՝ «Ուժը շրջում է լեռները, իսկ ոգին՝ տիրում աշխարհին»: «Honor of Kings»-ի կերպար, մասնագիտությունը՝ Tank: «Tower of Saviors»-ի 2020 թվականի առաջին նոր «Սև ոսկի» քարտը: Ցեղը՝ մարդ, հատկությունը՝ լույս, աստղերի քանակը՝ 7: Ակտիվ հմտությունը՝ «Ուժը շրջում է լեռները», առաջնորդի հմտությունները՝ «Աննման գերիշխանություն» և «Աշխարհակալ ոգի»:
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թայվանական տիկնիկային ներկայացում «Ծինկուան Յու Ծյոու Ծյե Ճի Ճան Սյուե Թյեն Տաո» (2019)․ «Արյան Աստված» կերպարի նախատիպը հանդիսանում է Արևմտյան Չուի գերագույն արքան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Records of the Grand Historian, Vol. 7 — Vol. 007.
- ↑ 一(いち) イチ 一年生 ニ 二年生 サン 三年生 よfour 四つ、四年生 シ 四月 ゴ 五年生 ロク 六年生 シチ 七月 やeight 八つ ハチ 八月 キュウ、ク 九年、九月 十十(じゅう) ジュウ 十年. Routledge. 2009-11-15. էջեր 72–77. ISBN 978-0-203-88233-7.
- ↑ «(書評)稲元格著「「中世都市リューベックの法典類における不動産関係條文とその特徴(一)~(四)」(近畿大学法学第三十九巻第三・四号(一九九二年三月)、第四十巻第一号(一九九二年七月)、第四十巻第二号(一九九二年十二月)、第四十巻第三・四号(一九九三年三月))」». Legal History Review. 1994 (44): 330–332. 1995-03-30. doi:10.5955/jalha.1994.330. ISSN 0441-2508.
- 1 2 3 Cao 曹, Zhen 臻; Aharonian, F.; An 安, Q. 琪; Axikegu 阿西, 克古; Bai 白, Y.X. 云翔; Bao 包, Y.W. 逸炜; Bastieri, D.; Bi 毕, X.J. 效军; Bi 毕, Y.J. 玉江; Cai 蔡, J.T. 金庭; Cao 曹, Q. 晴; Cao 曹, W.Y. 文羽; Cao 曹, Zhe 喆; Chang 常, J. 进; Chang 常, J.F. 劲帆 (2024-06-01). «Optimization of performance of the KM2A full array using the Crab Nebula*». Chinese Physics C. 48 (6): 065001. doi:10.1088/1674-1137/ad2e82. ISSN 1674-1137.
- ↑ 中華書局. «四部備要書目提要:4卷». Rare & Special e-Zone. Վերցված է 2026-03-16-ին.
- ↑ Jihun Yoon (2008-06). «The Examination on the Literary man's Perception and Estimation about 『Sagi(史記)』 in the Late Joseon - With Priority Given to Several Criticisms on「Hangubongi(項羽本紀)」 -». DONG-BANG KOREAN CHINESE LIEARATURE. null (35): 253–279. doi:10.17293/dbkcls.2008..35.253. ISSN 1226-668X.
- ↑ 常, 秀 (2023). «Casting Character Recognition Based on Deep Learning». Operations Research and Fuzziology. 13 (02): 1388–1400. doi:10.12677/orf.2023.132141. ISSN 2163-1476.
- ↑ 吳清山, 吳清山 (2022-10). «十二年國民基本教育». doi:10.53106/9789575118587.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ 岳素芳 (2025-12-30). «道德与功名:论《史记》士人的两难困境与精神突围——基于《史记》士人典型形象分析». 中国文学学刊. 1 (1): 1–7. doi:10.71411/zgwxxk.2026.v1i1.639. ISSN 3106-3675.
{{cite journal}}: Check|doi=value (օգնություն) - ↑ 王希子 (2023). «浅析企业人力资源绩效薪酬管理». 现代工程项目管理. 2 (18): 13–16. doi:10.37155/2811-0625-0218-5. ISSN 2811-0625.
- ↑ 席, 艳; 周, 大江 (2019-09-30). «民间传说在导游讲解中运用的原则和技巧». 现代教育论坛. 2 (9). doi:10.32629/mef.v2i9.223. ISSN 2630-5178.
- ↑ Xin Xian-Shuang; Zhou Bai-Bin; Lü Shu-Chen; Su Wen-Hui (2005). «Preparation and luminescence characteristics of Eu-doped nanocrystalline zinc o xide». Acta Physica Sinica. 54 (4): 1859. doi:10.7498/aps.54.1859. ISSN 1000-3290.
- ↑ «图4.* .dat文件中的"原始"射频数据的存储方案。». doi.org. Վերցված է 2026-03-16-ին.
- ↑ Journal of the Society of Mechanical Engineers. 110 (1069): 962–964. 2007. doi:10.1299/jsmemag.110.1069_962. ISSN 2424-2675 https://doi.org/10.1299/jsmemag.110.1069_962.
{{cite journal}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ 卫东, 詹; 红印, 陶 (2016-03-29). «北美书面汉语语法特点探析 ——— 基于互联网中文文本的考察». Global Chinese. 2 (1): 51–72. doi:10.1515/glochi-2016-0003. ISSN 2199-4374.
- ↑ 朱, 明月; 于, 丽 (2019-09-30). «浅析新时期档案管理工作中存在的问题及对策». 现代教育论坛. 2 (9). doi:10.32629/mef.v2i9.240. ISSN 2630-5178.
- ↑ «可见与不可见——《不为人知的杰作》的视觉困局». 当代教育与艺术. 1 (8). 2025-08-20. doi:10.64216/3080-1516.25.08.067. ISSN 3079-9031.
- ↑ 刘, 文; 张, 之英; 李, 英康; 李, 德兴; 高, 锐; 卢, 德源; 李, 秋生 (2000-05-01). «横跨天山的人工爆炸地震剖面». Chinese Science Bulletin. 45 (9): 982–988. doi:10.1360/csb2000-45-9-982. ISSN 0023-074X.
- ↑ WANG Ruili, 王瑞丽; YU Guirui, 于贵瑞; HE Nianpeng, 何念鹏; WANG Qiufeng, 王秋凤; ZHAO Ning, 赵宁; XU Zhiwei, 徐志伟 (2016). «Altitudinal variation in the covariation of stomatal traits with leaf functional traits on Changbai Mountain». Acta Ecologica Sinica. 36 (8). doi:10.5846/stxb201411042162. ISSN 1000-0933.
- ↑ 蒋欣 (2025-11-13). «浅析《中美人才培养计划》121项目对中美省州高等教育合作与人文交流的促进作用». 教育理论与研究. 1 (7). doi:10.63887/etr.2025.1.7.14. ISSN 3059-0019.
- ↑ 刘云; 曹羽; 刘云; 曹羽 (2021). «基于中尺度下老城区公共空间体系的建构与设计探究 ——以南京市浦口老城区城市更新项目为例». 国际建筑学. 3 (9): 179–182. doi:10.37155/2661-4669-0309-57. ISSN 2661-4669.
- ↑ 王立群 (2007). 王立群读〈史记〉之项羽. 重庆: 重庆出版社. ISBN 978-7-5366-9372-2.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարձրագույն նախնու երախտավոր նախարարների տարեգրություն»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյան Յու» հոդվածին։ |
| ||||||