Սմոլարյան ջրվեժ
Սմոլարյան ջրվեժ | |
---|---|
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Մակեդոնիայի Հանրապետություն |
Վայր | Բելասիցա |
Բարձրություն (ԲԾՄ) | 630 մետր |
Հարաբերական բարձրություն | 392 մետր |
Սմոլարյան ջրվեժ (մակեդոներեն՝ Смоларски Водопад), տեղակայված է Մակեդոնիայի Հանրապետության տարածքում։ Գտնվում է Լոմնիցա գետի հունի վրա՝ ծովից 600 մ բարձրության վրա։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժը գտնվում է տեկտոնական անկայուն հիմքի վրա։ Ջրվեժի ներքևում ձևավորվում է հսկայական խառնարան, որի երկարությունը գետի ուղղությամբ 5 մ է, լայնությունը `11 մ, խորությունը` 0,5-ից մինչև 0,7 մ։ Ջրվեժի բարձրությունը կազմում է՝ 39,5-ից մինչև 40 մ։ Սմոլարյան ջրվեժը Մակեդոնիայի Հանրապետության տարածքում մշտապես գահավիժող ամենաբարձր ջրվեժն է, ինչպես նաև ամենաբարձրն է Բելիսիցա լեռան վրա[1][2]։
2003 թվականից դեպի ջրվեժն է տանում նեղ ոլորապտույտ մի ճանապարհ, 580 մ երկարությամբ, որով այնտեղ կարող են հասնել զբոսաշրջիկները։ Դեպի ջրվեժը տանող ճանապարհի կողմնորոշիչ է ծառայում գյուղական շուկան, որը բացվել է 2007 թվականի հունվարին։ Այստեղ վաճառվում են մրգեր, բանջարեղեն և տեղական արտադրության մեղր, որոնք էլ հանդիսանում են գյուղացիների եկամտի աղբյուրը։ Ճանապարհը ներառում է 300 քարե աստիճաններ, անցնում է անտառների միջով և ավարտվում է Բելվոյ-Դերա կամրջի մոտ[1][2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Smolare Waterfall» (անգլերեն)։ Exploring Macedonia։ Վերցված է 2013-07-31
- ↑ 2,0 2,1 Латинка Топалова-Жежиха (2012)։ Туристически пътеводител на Беласица։ София: Българска фондация Биоразнообразие։ էջ 148։ ISBN 978-954-9959-57-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սմոլարյան ջրվեժ Վիքիպահեստում |
---|
- Водопадите на Беласица (բուլղ.)