Սմբատ Հակոբյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սմբատ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Հակոբյան
Ծնվել էմարտի 20, 1930(1930-03-20)[1] (94 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1953)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1993) և պրոֆեսոր (1995)
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՀԱՊՀ

Սմբատ Հայկի Հակոբյան (մարտի 20, 1930(1930-03-20)[1], Երևան, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1955-1957 թվականներին աշխատել է Գյումուշի ջրէկ-ում, 1957-1960 թվականներին Հայէներգոյի հարավային էլեկտրացանց ձեռնարկությունում, 1960-1973 թվականներին՝ Էներգետիկայի ԳՀԻ-ում, 1973-1983 թվականներին եղել է Մոսկվայի գազի արդյունաբերության էկոնոմիկայի համամիութենական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, 1983 թվականից ՀՊՃՀ պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են էներգետիկայի համակարգերը մասնագիտացված հաշվիչ մեքենաներով մշակման, գազատար ցանցերի գլխավոր պլանի զարգացման հարցերին։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7347
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.