Սմայլի (ալիգատոր)
| Սմայլի | |
|---|---|
Սմայլիի խրտվիլակը (Գյոթեբորգ) | |
| Տեսակ | առանձնյակ |
| Սեռ | իգական |
| Ծնվել է | 1920-ականներ |
| Սատկել է | փետրվարի 9, 1987 |
Սմայլի (անգլ.՝ Smiley, շվեդ.՝ Smilet), միսիսիպյան ալիգատորի հայտնի առանձնյակ[1], որն ապրել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Ծովային թանգարանում[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմայլին ծնվել է Միսիսիպի գետի ջրերում 1922 թվականին[1]։ 1923 թվականին մեկ տարեկանում[3] նրան բերել են Գյոթեբորգ, երբ քաղաքը նշում էր իր 300-ամյակը։ Սմայլին սատկել է 1987 թվականի փետրվարի 10-ին՝ երկուշաբթի օրը, դրանից երկու շաբաթ առաջ հիվանդանալուց հետո[2][3]։ Սատկելու պահին Սմայլին 65 տարեկան էր․ նա ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես անազատության մեջ ապրող ամենատարեց ալիգատորը[2]։
Սմայլիի հիվանդության և սատկելու պատճառը գերսառումն էր. քաղաքում ծախսերի կրճատման արշավ էր իրականացվում, և էներգիա խնայելու նպատակով Ծովային թանգարանի ակվարիումի ջերմաստիճանը 27 աստիճանից իջեցվեց մինչև 22[1]։
Թանգարանի տնօրեն Յորան Սանդստրյոմը նշել է, որ Սմայլին (անգլ.՝ Smile՝ ժպիտ), որն անունն ստացել է մռութի յուրահատուկ արտահայտության համար, այնպիսի հանգիստ կյանք է վարել, որ այցելուները հաճախ համարել են, որ 75 կգ կշռող և 2,65 մետր երկարությամբ[4] այս սողունը սատկած է[1]։ Այդ չափերը հյուսիսամերիկյան ալիգատորների համար համարվում են փոքր (արուները կարող են լինել Սմայլիից երկու անգամ երկար և ավելի քան 5 անգամ ծանր)։ Այն փաստը, որ Սմայլին էգ էր, պարզվել է միայն նրա հերձումից հետո[4]։

Սմայլիի սատկելուց երեք տարի անց՝ 1990 թվականին, խրտվիլակագործ Էռլինգ Հաակի պատրաստած նրա կաղապարվածքը սկսել է ցուցադրվել Գյոթեբորգի Բնական պատմության թանգարանում[5]։ Կաղապարվածքը պատրաստված է գիպսից, որը ներկված է յուղաներկով։ Արհեստական աչքերը համալրված են Hendén Optik AB ընկերության մշակած կրկնակի ոսպնյակներով։ Սմայլիի մնացորդները պահվում են թանգարանի գիտական հավաքածուում՝ 17246 համարով[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Գյոթեբորգի շատ այլ հայտնիներ, Սմայլին ևս ունի իր անունով տրամվայ՝ M29 859[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Smiley the 'Gator Dies as Sweden Cuts Heat in Aquarium». Los Angeles Time (անգլերեն). articles.latimes.com. 1987 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ 2,0 2,1 2,2 «Oldest alligator in captivity dies». Gadsden Times (անգլերեն). Google News Archive. 1987 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ 3,0 3,1 3,2 «Smiley was a fixture at the Goteborg...». Orlando Sentinel (անգլերեն). articles.orlandosentinel.com. 1987 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014-11-07-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ 4,0 4,1 4,2 4,3 Tidskriften Ringlinien 3/2010, Björn Johansson, «Vem var Smilet?»
- ↑ Torkel Hagström Smilets återkomst — Historien om en alligator. — Göteborgs Naturhistoriska Museum, 1991.