Սկրուդջի (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սկրուդջի
Բնօրինակ անունScrooges
Ի ծնե անունԷդուարդ Վիգրանովսկի
Նաև հայտնի է որպեսՍկրուդջի
Ծնվել է5 նոյեմբերի 1992 թվական
Ուկրաինա Ուկրաինա Վելիկիե Մոստի (քաղաք, Ուկրաինա)
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրերՌեփ
Փոփ
ՄասնագիտությունՌեփեր
ԼեյբլBlack Star Inc.
Make-it-music

Սկրուդջի (Black Star Inc.)՝ երաժշտական լեյբլի արտիստ, ռեփ-կատարող, երգերի տեքստերի հեղինակ։ Լեյբլի հետ պայմանագիր է կնքել 2015 թվականին «Երիտասարդ արյուն» մրցույթում հաղթելուց հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 5-ին ուկրաինական Վելիկիյե Մոստի քաղաքում։ Ծնվելուց անմիջապես հետո Էդուարդի ընտանիքը տեղափոխվել է Նիկոլաևսկի շրջանի Պերվամայսկ քաղաք։ Դպրոցից հետո տեղափոկվել է Օդեսա բարձրագույն կրթություն ստանալու, սակայն թողել է ուսումը և վերադարձել Պերվոմայսկ, որտեղ որոշել է սովորել դիզայն։

Սկրուդջիի մանկությունը, ըստ իր խոսքերի, անցել է «առանց վառ գույների, առանց հեռանկարների, առանց զվարճությունների և ուրախության»։ Դպրոցից հետո, չավարտելով բարձրագույն կրթությունը, թողել է ուսումը, որպեսզի գումար վաստակիի։ Եղել է վաճառող, ապրանքագետ, աշխատել է շինհրապարակում, սղոցարանում։ Դպրոցական տարիքից սիրել է խաղալ բասկետբոլ։ 9-րդ դասարանից խաղացել է դպրոցի, համալսարանի և քաղաքի ակումբներում։ Մարզումներից մեկը նրա համար դարձավ ճակատագրական․ նա ծանոթանում է երաժշտի հետ, ով նրա համար դարձավ երաժշտության «ուսուցիչ»։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությամբ նա հետաքրքրվել է երիտասարդ տարիներից, այդ պատճառով աշխատած գումարների մի մասը ծախսել է երգեր ձայնագրելու և տեսահոլովակներ նկարահանելու վրա։

2015 թվականին որոշում է մասնակցություն ունենալ «Երիտասարդ արյուն» ռեալիթի շոուում, որից հետո երիտասարդ կատարողները հնարավորություն էին ունենում դառնալ Black Star inc. լեյբլի անդամ։ 2015 թվականի նոյեմբերին նա պայմանագիր է ստորագրում։ Փետրվարին լեյբլի կողմից թողարկվում է Տիմատիի, Մոտի, Սաշա Չեստի և Սկրուդջիի մասնակցությամբ՝ Մի պտղունց սինգլը։

Ապրիլին թողարկվում է նրա առաջին սինգլը՝ Հարթ ճանապարհ-ին և տեսահոլովակը, որը ներկայումս հավաքել է շուրջ ութ միլիոն դիտում ՅուԹյուբում։ Հունիսի վերջին թողարկվում է նրա առաջին մինի ալբոմը և ևս երկու տեսահոլովակ Այնտեղից, որտեղ ես եմ և Ներքեւից վերեւ անվանումներով։