Սկրապ-գործընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակրապ-Գործընթաց ( անգլ․ scrap — մետաղի ջարդոն), մարտենյան արտադրության տարատեսակ, երբ բովախառնուրդը հիմնականում բաղկացած է սկրապից (մետալուրգիական արտադրության թափոններ, որոնք օգտագործվում են մետալուրգիական վառարաններում վերահալման համար)։ Սկրապ գործընթացի դեպքում թուջի ծախսը կախված է եռման ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ՝ հալված մետաղում ածխածնի պարունակությունից 20—45

Սկրապի գործընթացը, սովորաբար, կիրառում են դոմնային վառարաններ չունեցող գործարաններում, ինչպես նաև մեքենաշինական գործարանների մարտենյան արտադրամասերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 446