Սկոպյեի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սկոպյեի կենդանաբանական այգի
Зоолошка градина Скопје
Skopje Zoo 1.jpg
Տեսակկենդանաբանական այգի
ԵրկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ՎարչատարածքՍկոպիե
Հիմնվել է1926
Կոորդինատներ: 42°0′25.4808001″ հս․ լ. 21°25′0.73200009999787″ ավ. ե. / 42.007078000028° հս․. լ. 21.4168700000277780759° ավ. ե. / 42.007078000028; 21.4168700000277780759
Սկոպյեի կենդանաբանական այգիը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիաում
Սկոպյեի կենդանաբանական այգի
Սկոպյեի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Սկոպյեի կենդանաբանական այգի

Սկոպյեի կենդանաբանական այգի (մակեդ.՝ Зоолошка градина Скопје), կենդանաբանական այգի, որը գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում[1]։ 12 հեկտար տարածք զբաղեցնող այս կենդանաբանական այգում ցուցադրվում են շուրջ 85 տեսակի կենդանիներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոպյեի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1926 թվականին՝ մակեդոնացի կենսաբան Սռանկո Կարամանի ղեկավարած հանձնաժողովի կողմից։ Բացման պահին կենդանաբանական այգին զբաղեցնում էր ընդամենը 4 հեկտար (9.9 ակր) տարածք, որտեղ ցուցադրվում էին ընդամենը մի քանի կենդանատեսակներ։

Ցուցադրվող կենդանատեսակները գազանանոցը ստացել էր նվեր՝ բացման կապակցությամբ։ 1965 թվականին Սկոպյեի ավագանին ընդունում է որոշում, որի համաձայն կենդանաբանական այգու տարածքը պետք է ընդարձակվեր՝ հասնելով ներկայիս սահմաններին։ Սակայն տարիների ընթացքում այգին հայտնվել է մի շարք քննադատների թիրախում։ Բնապահպանները կենդանաբանական այգու տնօրինությանը մեղադրում էին կենդանիներին ոչ պատշաճ կերպով խնամելու համար։

Բողոքի ալիքը մեծացավ այն ժամանակ, երբ գազանանոցի միակ փիղը 23 տարեկան հասակում սատկեց՝ նախքան Բելգրադի կենդանաբանական այգի տեղափոխվելը[3]։ Դրան հաջորդեց այն, որ 2009 թվականին այստեղ սատկեց նաև Կոկո շիմպանզեն։

Սակայն 2008 թվականին քաղաքապետարանը կենդանաբանական այգուն հատկացրեց 42 միլիոն դենար՝ այգու բարեկարգման համար։ Նույն թվականին այն անդամակցեց Եվրոպայի կենդանաբանական այգիների և ակվարիումների միությանը։ Մինչ 2010 թվականը այգում կառուցվել են 18 նոր ցանկապատված տարածքներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PM Gruevski visits renovated Skopje Zoo»։ macedoniaonline.eu։ Macedonian International News Agency։ 24 April 2010։ Վերցված է 12 August 2011 
  2. «About the Zoo»։ zooskopje.com.mk։ Skopje Zoo։ Վերցված է 12 August 2011 
  3. «Deceased elephants at Skopje Zoo in Macedonia»։ elephant.se։ Elephant Encyclopedia։ Վերցված է 12 August 2011