Սկոպիեի ջազային փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոպիեի ջազային փառատոն
Տեսակջազային փառատոն
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
Առաջինը1982
skopjejazzfest.com.mk

Սկոպիեի ջազային փառատոն (մակեդոներեն՝ Скопски џез фестивал), Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում 1982 թվականից[1] ի վեր անցկացվող ամենամյա ջազային փառատոն։

Թեև այս փառատոնն առաջ է մղում մի ժանր, որը, թվում է, այնքան էլ հոգեհարազատ չէ Հյուսիսայի Մակեդոնիայում բնակություն հաստատած ժողովուրդների մշակույթին ու ավանդույթներին, այդուհանդերձ՝ այն բավականին մեծ լսարան է հավաքում, քանի որ իսկապես լայն ժողովրդականություն է վայելում թե՛ Բալկաններում և թե՛ եվրոպական մի շարք այլ երկրներում։ Փառատոնում ելույթներով հանդես են եկել անվանի այնպիսի երաժիշտներ, ինչպես՝ Մարշալ Ալենը, Չիկագոյի գեղարվեստական համույթը, Էնթընի Բրեքստոնը, «Brazilian Girls»-ը, Ռեյ Չարլզը, Զորան Մեձիրովը, Սթենլի Քլարքը, Օրնեթ Քոուլմանը, Չիք Քորիան, Էլ Դի Մեոլան, Gotan Project-ը, Չարլի Հեյդընը, Հերբի Հենքոքը, Դեյվ Հոլանդը, Մարիա Ժոաոն, DD Ջեքսոնը, Ռաբի Աբու-Խալիլը, Վլատկո Ստեֆանովսկին, Թեոդոսի Սպասովը, Սիմոն Կիսելիցկին, Ջոն Մաք Լաֆլինը, Փեթ Մեթենին, Յուսու Ն՛ Դուրը, Տիտո Պուենտեն, Գրեգորի Փորթերը, Թոնի Կիտանովսկին, Սիեռա Մաստերան, Գոցե Ստևկովսկին, Մաք Քոյ Թայները, Ջո Զավինուլը[2]...

Սկոպիեի փառատոնը Եվրոպական ջազային ցանցի և Համաշխարհային երաժշտական փառատոների եվրոպական ֆորումի մաս է կազմում[3][4]։

Ջազային այդ փառատոնում կազմակերպվում է նաև OFFfest, որտեղ հնչում են երաժշտական այլ ժանրերի կատարումներ ևս[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  2. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  3. | başlık = Skopje Jazz Festival | url = https://www.europejazz.net/profile/skopje-jazz-festival | yayıncı = Avrupa Caz Ağı web sitesi | erişimtarihi = 8 Nisan 2020 | arşivurl = https://web.archive.org/web/20161025074821/https://www.europejazz.net/profile/skopje-jazz-festival | arşivtarihi = 25 Ekim 2016}}
  4. | başlık = Festival Members | url = http://www.fwmf.world/memberfestivals/ | yayıncı = Dünya Müzik Festivalleri Forumu web sitesi | erişimtarihi = 8 Nisan 2020 | arşivurl = https://web.archive.org/web/20181224035013/http://www.fwmf.world/memberfestivals/ | arşivtarihi = 24 Aralık 2018}}
  5. |title=Siol|date=3.5.2012|url=https://siol.net/trendi/glasba/v-skopju-glasbeni-festival-offest-199173}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]