Սկոուգաֆոս
Սկոուգաֆոս | |
---|---|
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Իսլանդիա |
Վարչատարածք | Սյուդյուրլանդ |
Լայնություն | 25 մետր |
Մասն է | Skógá? |
Ջրլիցի ափին | Skógá? |
Սկոուգաֆոս, ջրվեժ է Իսլանդիայի հարավում գտնվող Սկոգա գետի վրա՝ նախկին ափամերձ գիծը նշող ժայռի մոտ։ Այն բանից հետո, երբ ափամերձ գիծը նահանջել է (այժմ գտնվում է Սկոգարից մոտ 5 կիլոմետր (3 մղոն) հեռավորության վրա), պահպանվել են նախկին ծովային ժայռերը, որոնք ձգվում են ափերին զուգահեռ հարյուրավոր կիլոմետրեր՝ որոշ լեռների հետ միասին կազմելով հստակ սահման ափամերձ ցածրադիր վայրերի և Իսլանդիայի լեռնաշխարհի միջև:
Աշխարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկոուգաֆոսը երկրի ամենամեծ ջրվեժներից մեկն է, որի լայնությունը 25 մետր է (82 ոտնաչափ), իսկ բարձրության տարբերությունը՝ 60 մետր (200 ոտնաչափ)[1]։ Ջրվեժի կողմից անընդհատ ստեղծվող ցողի կաթիլների մեծ քանակության պատճառով սովորաբար արևային օրերին տեսանելի է մեկ կամ կրկնակի ծիածան։ Այցելուները կարող են թրջվել, եթե նրանք ջրվեժին շատ մոտ են[2]։ Ըստ լեգենդի՝ այս տարածքներում բնակություն հաստատած առաջին Վիկինգը՝ Ռասի Ռոլֆսոնը, որը գանձը թաղեց ջրվեժի հետևում գտնվող քարանձավում: Լեգենդն ասում է, որ տեղացիները տարիներ անց գտել են սնդուկը, բայց միայն կարողացել են բռնել սնդուկի կողային պատի օղակը, նախքան այն նորից անհետանալը: Ենթադրվում է, որ օղակը տրվել է տեղի եկեղեցուն։ Եկեղեցու դռան հին օղակը այժմ գտնվում է Սկոուգարի թանգարանում։
Ժողովրդական մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Սկոգաֆոսը դարձավ Sólstafir-ի «Fjara» երգի տեսահոլովակի նկարահանման վայրը[3]։ Նույն թվականին հոլանդական ռեալիթի շոուի ժամանակ ջրվեժում տեղի է ունեցել առաջին առաջադրանքը, տասներկուերորդ եթերաշրջանի երկրորդ դրվագում՝ «Ով է Մաուլը»[4]։
Ջրվեժը 2013 թվականի «Թոր․ Մռայլ աշխարհը» և «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» ֆիլմերի նկարահանման վայրն էր:
2015 թվականի Բոլիվուդյան «Դիլվեյլ» ֆիլմում ջրվեժը «Գերուա» երգի գործողությունների վայրերից մեկն էր։ Նույն թվականին Ջասթին Բիբերը թողարկեց «' ll Show You» երգի տեսահոլովակը, որում ներկայացված էին Հարավային Իսլանդիայի սառցադաշտային ծովածոցերն ու գետերը, ինչպես նաև Սկոգաֆոսը[5]։
Վիկինգների 5-րդ սեզոնի երկրորդ դրվագը, որը եթեր է հեռարձակվել 2017 թվականին, ցույց է տալիս, թե ինչպես է Ֆլոկիի կերպարը հայտնվում Սկոգաֆոսում, երբ հայտնաբերում է Իսլանդիան[6]։
«Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնում, որը եթեր է հեռարձակվել 2019 թվականին, Դեյներիս Թարգարիենը և Ջոն Սնոուն իրենց վիշապներով թռչում են դեպի այս ջրվեժը և համբուրվում դրա դիմաց։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գիշերային Սկոուգաֆոսը
-
Ամենավերևի աստիճաններիղ նկարված նկար
-
Սկոուգաֆոսը ձմռանը
-
Սկոուգաֆոսը ձմռանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Skogafoss Waterfall». Iceland Travel.
- ↑ wandertooth (2022-07-23). «Skogafoss Waterfall in Iceland - Visitor's Guide». Wandertooth Travel (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-10-30-ին.
- ↑ Bowen Staines and Gunnar B. Guðbjörnsson (directors), Sólstafir (performers) (2012-01-23). Fjara (Official Music Video) (YouTube). Skógafoss, Iceland. Վերցված է 2012-12-14-ին.
- ↑ Molenaar, Marcella (27 August 2017). «Skógafoss – De bekende waterval» [Skógafoss - The famous waterfall]. afrika.nl (Dutch). Վերցված է 7 January 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hafstad, Vala (3 November 2015). «Justin Bieber's Video, 'I'll Show You' (Iceland)». Iceland Review. Արխիվացված է օրիգինալից 2015-11-07-ին. Վերցված է 21 November 2015-ին.
- ↑ Franich, Darren (2017-09-24). «Vikings photos and video show Floki in Iceland». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սկոուգաֆոս կատեգորիայում։ |
- More information and photos about Skógafoss at Hit Iceland