Սկլերոզացնող որքին
| Սկլերոզացնող որքին | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության տեսակը |
| Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա և ուրոլոգիա |
| ՀՄԴ-9 | 701.0 |
| ՀՄԴ-10 | L90.0 |
Սկլերոզացնող որքին[1] քրոնիկ, բորբոքային մաշկային հիվանդություն, որի պատճառը դեռևս պարզված չէ։ Այն կարող է ախտահարել մարդու մարմնի ցանկացած մաս, բայց հիմնականում ընդգրկում է սեռական օրգանները (առնանդամ, ամոթույք): Սկլերոզացնող որքինը վարակիչ չէ: Գիտականորեն հիմնավորված է, որ այս հիվանդության դեպքում մեծանում է սեռական օրգանների քաղցկեղի առաջացման ռիսկը, որը կարող է զգալիորեն նվազել վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման դեպքում (հատկապես տղամարդկանց մոտ)[2][3]։ Չափահաս կանանց մոտ սկլերոզացնող որքինը անբուժելի հիվանդություն է համարվում, թեև բուժումը կարող է մեղմել դրա ազդեցությունները և համապատասխան բուժման բացակայության դեպքում այն հաճախ աստիճանաբար վատթարանում է։ Տղամարդկանց մեծ մասի մոտ, որոնց հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է և սահմանափակվում է առնանդամի թլիպով կամ առնանդամի գլխիկով, հնարավոր է լիարժեք բուժում, որն իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական մեթոդներով[4][5][6]:
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկլերոզացնող որքինը կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Վնասված մաշկի հատվածում առաջանում են սպիտակ բծեր, քոր, ցավ, դիսպարեունիա (սեռական սկլերոզային որքինի դեպքում), կապտուկներ, ճաք, պատռվծքներ և թեփոտում, ինչպես նաև հիպերկերատոզ։ Սրանք ախտանշաններ են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Կանանց մոտ հիվանդությունն առավել հաճախ նկատվում է ամոթույքիև հետանցքի շրջանում՝ փղոսկրասպիտակ գունավորմամբ, որոնք կարող են լինել հարթ և փայլուն։ Տղամարդկանց մոտ հիվանդության ն ուղեկցող նշաններից կարող են լինել ֆիմոզը, առնանդամի գլխիկը ծածկող մաշկի նեղացումը, ինչպես նաև սնկային վարակները կամ ցիստիտը, պրոստատիտը և ուրեթրիտիը[7]։ Սուր դրսևորում է պարաֆիմոզը, որի ժամանակ առնանդամի գլխիկը ծածկող մաշկը հետ քաշված վիճակում ֆիքսվում է և այլևս չի կարողանում հետ գնալ իր բնականոն դիրքին։
Տղամարդկանց մոտ հիվանդությունը կարող է դրսևորվել մի քանի ձևերով։ Հիվանդության ախտանիշները կարող են լինել թույլ կամ վառ արտահայտված[7]։ Սկլերոզացնող և Զոունի (առնանդամի գլխիկի և մաշկի բորբոքում, անվանվում է հեղինակի՝ դանիացի մաշկաբան Զոունի անունով) բորբոքումը կարող միաժանակ առաջանալ նույն մարդու մոտ։ Առանց սկլերոզացնող որքինի առկայության Զոունի բալանիտ չի կարող առաջանալ[8]։
Հյուսվածքների աստիճանական վնասումը առաջացնում է գունատություն, հյուսվածքի գունափոխում, իսկ հետւ արդեն՝ սկլերոզ, որն առաջանում է գլխիկի և թլիպի վրա մոխրագույն կամ սպիտակ բծերի տեսքով։ Կարոող է առաջանալ նաև հետբորբոքային հիպերպիգմենտացիա և մելանոզ[9]:
Առաջանում են մասնակի կամ լրիվ կպումներ՝ ենթապսակային և անդրպսակային տեղակայմամբ, իսկ առնանդամի սանձիկը կարող է սկլերոզացվել և օբլիտերացվել։ Մաշկային էլաստիկության կորուստը առաջացնում է անոթալայնանք և անգիոկերատոմա։ Առնանդամի գլխիկի շրջանում միզուկի բացման հատվածի սկլերոզը և նեղացումը, կարող է դժվարացնել կամ նույնիսկ անհնար դարձնել միզարձակումը[7]:
Ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ հետանցքի շրջանի ախտահարումը շատ ավելի հազվադեպ է հանդիպում:
Ոչ սեռական օրգանների մաշկի վրա հիվանդությունը կարող է դրսևորվել սպիտակ բծերով որոնց մակերեսին՝ մազարմատների ֆոլիկուլների կամ քրտնագեղձերի անցքերի մեջ երևում են տեսանելի փոքրիկ «խցաններ»[10]։
Հոգեբանական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկլերոզացնող որքինի պատճառած անհանգստության և ցավի հետևանքով առաջացած հոգեբանական դիստրեսը բնական երևույթ է, որը կարող է կապված լինել ինքնագնահատականի ու սեռական կյանքի վերաբերյալ մտահոգություններով: Հոգեբանական խորհրդատվությունը կարող է օգնել այս հարցում։ Հիվանդության առկայության դեպքում պետք է դիմել խորհրդատվության։
ԱՄՆ-ի Ազգային վուլվոդինիայի ասոցիացիայի տվյալներով, որը նաև աջակցում է սկլերոզ ացնող որքինով կանանց, վուլվո-հեշտոցային խնդիրները կարող են առաջացնել մեկուսացում, հուսահատություն, ցածր ինքնագնահատական և շատ ավելին։ Որոշ կանայք ի վիճակի չեն լինում շարունակել աշխատանքը կամ ունենալ սեռական հարաբերություններ, ինչպես նաև կարող են սահմանափակված լինել այլ ֆիզիկական գործողություններով[11][12]։ Դեպրեսիան, անհանգստությունը և նույնիսկ զայրույթը նորմալ արձագանքներ են սկլերոզային որքինով տառապող անձանց շրջանում։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև լիովին պարզ չէ, թե ինչն է առաջացնում սկլերոզացնող որքին, այնուամենայնիվ առաջ են քաշվել մի քանի տեսություններ։ Միաձայն ընդունված է, որ սկլերոզային որքինը վարակիչ չէ և չի կարող փոխանցվել մեկ այլ անձից[13]։
Առաջարկվել են մի քանի ռիսկի գործոններ, այդ թվում՝ մեզի գրգռիչ ազդեցությունը, աուտոիմունային հիվանդությունները, վարակները և գենետիկ նախատրամադրվածությունը[14][15]։ Կան ապացույցներ, որ սկլերոզացնող որքինը կարող է կապված լինել վահանաձև գեղձի հիվանդության հետ[16]։
Մեզի հետ շփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան ապացույցներ, հատկապես տղամարդկանց մոտ, որ մեզի գրգռիչ ազդեցության հետ զգայուն հյուսվածքների երկարատև շփումը կարող է նպաստել կարող է նպաստել սկլերոզացնող որքինի զարգացմանը[3][17][18][19]։
Միզելուց հետո արտահոսող մեզի կաթիլները կարող են մնալ արտաքին սեռական օրգաններում (օրինակ՝ առնանդամի գլխիկը ծածկող մաշկի տակ), ստեղծելով նպաստավոր միջավայր, որը առաջացնում է գրգռվածություն և բորբոքում[20]։
Մի շարք դիտարկումներ հաստատում են միզի կուտակման վարկածը, այդ թվում՝
- Հազվադեպ հանդիպում թլպատված անձանց մոտ՝ սկլերոզացնող որքինը չափազանց հազվադեպ է հանդիպում մանկության տարիներին թլպատված անհատների մոտ[3]։
- Բուժում թլպատման միջոցով՝ հիվանդ տղամարդկանց մոտ սկլերոզացնող որքինիը կարող է արդյունավետորեն բուժվել թլպատման միջոցով[3]։
- Կրկնություն՝ նորագոյացության առաջացմամբ՝ այն թլպատված տղամարդիկ, որոնց մոտ ժամանակի ընթացքում կարող է ձևավորվել կեղծ թլիպ, հիվանդությունը կարող է կրկին ի հայտ գալ, հատկապես եթե դա կապված է ճարպակալման հետ[21]։
- Բաշխման օրինաչափություն՝ սկլերոզացնող որքինի տիպիկ տարածվածությունը համապատասխանում է մեզի ազդեցությանը ենթարկված հատվածներին: Տղամարդկանց մոտ վիճակը սովորաբար սահմանափակվում է առնանդամի գլխիկի տակ, մինչդեռ կանանց մոտ այն կարող է ընդգրկել հետանցքային շրջանը[18][22][23]։
- Սկլերոզացնող որքինը՝ մեզի արտահոսքի այլ հատվածում՝ երբ մեզը հոսում է մարմնի այլ հատվածներ, այդ հատվածների մաշկը նույնպես կարող է առաջացնել սկլերոզացնող որքին[24][25]։
- Ասոցացում անմիզապահության հետ՝ սկլերոզացնող որքին ունեցող տղամարդկանց մոտ նկատվել է «կաթիլային» ռեակցիա, նմանատիպ արդյունքներ նկատվել են նաև կանանց մոտ[26][27]։ Բացի այդ, միզուկի միկրոանզսպությանը և հետագայում՝ միզուկից հետո միզարձակման առաջացմանը կարող են նպաստել նաև անմիզապահությունը կամ սեռական օրգանների պիրսինգը[28][29]։
Գենետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկլերոզային որքինը կարող է ունենալ գենետիկ նախատրամադրվածություն։ Երկվորյակների մոտ բավականին ուժեղ կապ է հայտնաբերվել սկլերոզացնող որքինի հետ[30][31]։
Աուտոիմունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուտոիմունությունը գործընթաց է, որի ընթացքում մարմինը չի կարողանում ճանաչել ինքն իրեն և հետևաբար, հարձակվում է սեփական բջիջների և հյուսվածքների վրա։ Հատուկ հակամարմիններ են հայտնաբերվել այդ հիվանդությամբ տառապողների մոտ: Ավելին, հիվանդությամբ տառապողնների շրջանում նկատվում է այլ աուտոիմուն հիվանդությունների ավելի բարձր տարածվածություն, ինչպիսիք են 1-ին տիպի շաքարային դիաբետը, վիտիլիգոն, օջախային մազաթափությունը և վահանաձև գեղձի հիվանդությունները[32][33]։
Վարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկլերոզացնող որքինի առաջացման հիմքում ներգրավված թե՛ բակտերիալ, թե՛ վիրուսային հարուցիչներ: Սկլերոզացնող որքինին նման մեկ այլ հիվանդություն՝ քրոնիկական ատրոֆիկ ակրոդերմատիտը առաջանում է Բորելիա բուրգդորֆերի սպիրոխետի պատճառով: Հավանականություն կա նաև որ ներգրավվածություն ունեն նաև մարդու պապիլոմավիրուսը[34], հեպատիտ C-ն[35]։
Լայմի հիվանդության հետ կապը նշվել է սկլերոզացնող որքինի բիոպսիայի ենթարկված հյուսվածքներում Բորելիա բուրգդորֆերի բակտերիայի առկայության վերաբերյալ պնդումների պատճառով[36]։ Այնուամենայնիվ, այս տեսակետը վիճարկվել է այլ հետազոտողների կողմից[37]:
Հորմոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ կանանց մոտ հիվանդությունը հիմնականում հանդիպում է ցածր էստրոգենային մակարդակ ունեցողների շրջանում (նախապուբերտատ տարիքի աղջիկների և հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց մոտ), առաջ է քաշվել հորմոնալ ազդեցությունների վերաբերյալ հիպոթեզը։ Այնուամենայնիվ, մինչ օրս շատ քիչ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք կարող են հաստատել այդ տեսությունը:
Մաշկի տեղային փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ արդյունքներ ենթադրում են, որ սկլերոզացնող որքինը կարող է սկսվել սպիացման միջոցով[38] կամ ճառագայթումով[39][40], սակայն նմանատիպ դեպքերը շատ հազվադեպ են եղել։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդությունը տարիներ շարունակ կարող է չախտորոշվել, քանի որ այն կամ չի ճանաչվում, կամ սխալ է ախտորոշվում։ Կանանց մոտ սկլերոզացնող որքինն ամենից հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես վուլվովագինալ կանդիդոզ, որը հայտնի է նաև որպես սնկային վարակ, ախտանիշների նմանության և առաջացման բարձր հաճախականության պատճառով (կանանց մոտ 75%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ունենում է սնկային վարակ): Կանանց մոտ 8%-ը տարեկան 4 անգամից ավելի է տառապում սնկային վարակներով[42]։ Սկլերոզացնող որքինը կարող է ճիշտ չախտորոշվել, մինչև հիվանդը չուղարկվի մասնագետի մոտ՝ հակասնկային դեղամիջոցների բազմաթիվ անարդյունավետ կուրսերից հետո[43]։
Բիոպսիա կատարելիս սկլերոզացնող որքինի հետ կապված հյուսվածաբանական բացահայտումներն են՝ հիպերկերատոզը, էպիդերմիսի ատրոֆիան, մաշկի սկլերոզը և մշակի լիմֆոցիտար ակտիվությունը[44]։ Բիոպսիաները կատարվում են դիսպլազիայի նշանների առկայության դեպքում[45]։
Նշվել է, որ քսերոտիկ խցանող բալանիտի կլինիկական ախտորոշումը կարող է գրեթե անսխալական լինել, չնայած կան այլ մաշկաբանական հիվանդություններ, ինչպիսիք են տափակ որքինը, տեղայնացված սկլերոդերմիան, լեյկոպլակիան, վիտիլիգոն և Լայմի հիվանդության մաշկային ցանը, որոնք կարող են նմանատիպ տեսք ունենալ[46]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մոտ սկլերոզացնող որքինի վերջնական բուժում չկա[47]։ Բայց տղամարդկանց մոտ բուժումը հնարավոր է[3][7]։ Վարքի փոփոխությունը նույնպես բուժման մի մասն է։ Հիվանդը պետք է նվազագույնի հասցնի կամ կդադարի սկլերոզացնող որքինով տուժած մաշկը քորելը[48]։ Ցանկացած քերծվածք, սթրես կամ մաշկի վնասվածք կարող է վատթարացնել հիվանդությունը։ Տեսություն կա, որ քերծվածքը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը[49]։ Ավելին, հիվանդը պետք է կրի հարմարավետ հագուստ և խուսափի նեղ հագուստից, քանի որ որոշ դեպքերում դա ախտանիշների ծանրության հիմնական գործոն է[49][50]։
Տղամարդկանց պետք է խրախուսել միզելուց հետո չորացնել մեզի մի քանի կաթիլները սովորական անձեռոցիկով։ Պետք է խուսափել գրգռիչ նյութերից, ինչպիսիք են օճառը, շամպունը և լոգանքի գելը։ Պետք է սափրել սեռական օրգանների մազերը[3][7]։
Սկլերոզացնող որքինով ախտահարված մաշկի վրա տեղային կիրառվող կորտիկոստերոիդները առաջնային բուժում են հանդիսանում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ և ապացույցները ցույց են տալիս որ դրանք անվտանգ և արդյունավետ են։ Պատշաճ կերպով կիրառելու դեպքում, նույնիսկ երկարատև բուժման կուրսերի ընթացքում, հազվադեպ են առաջացնում լուրջ անբարենպաստ ազդեցություններ[51][52][53][54][55]։ Դրանք որոշ ժամանակով բարելավում կամ ճնշում են բոլոր ախտանիշները և դրանք կրկին օգտագործվում են միայն այն ժամանակ երբ անհրաժեշտություն է առաջանում[56]։ Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատն օգտագործվել է որպես անվտանգ և արդյունավետ կորտիկոստերոիդ՝ թեթև և միջին ծանրության դեպքերի համար[57]։ Ծանր դեպքերի համար ենթադրվել է, որ մոմետազոնի ֆուրոատը կարող է ավելի անվտանգ և արդյունավետ լինել, քան կլոբետազոլը[57]։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղային կալցինեուրինի ինհիբիտորները, ինչպիսին է տակրոլիմուսը, կարող են ունենալ կորտիկոստերոիդներին նման ազդեցություն, սակայն դրանց ազդեցությունը սկլերոզացնող որքինի դեպքում քաղցկեղի ռիսկի վրա վերջնականապես հայտնի չէ[58][59]։ Սահմանափակ ապացույցների հիման վրա, 2011 թվականի Քոքրեյնի ակնարկը եզրակացրեց է, որ կլոբետազոլի պրոպիոնատը, մոմետազոնի ֆուրոատը և պիմեկրոլիմուսը (կալցինեուրինի ինհիբիտոր) արդյունավետ թերապիաներ են սկլերոզացնող որքինի բուժման համար[60]։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ են պատահականացված վերահսկվող փորձարկումներ՝ տեղային կորտիկոստերոիդների օպտիմալ ազդեցությունը և ռեժիմը հետագայում պարզելու, ինչպես նաև ռեմիսիայի տևողությունը կամ սրացումների կանխարգելումը գնահատելու համար, որոնք հիվանդների մոտ առաջանում են այս տեղային թերապիաների դեպքում[60]։
Հիվանդի ողջ կյանքի ընթացքում ախտանիշների մեղմացումն ապահովելու համար անհրաժեշտ է տեղային կորտիկոստերոիդների համապատասխան դեղաչափերի շարունակական կիրառում: Տարբեր հետազոտություններ ենթադրում են, որ կորտիկոստերոիդների շարունակական կիրառման դեպքում կարելի էնվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը: Վեց տարվա ընթացքում 507 կանանց մասնակցությամբ անցկացված հեռանկարային երկայնական ուսումնասիրության արդյունքում քաղցկեղ առաջացել է կորտիկոստերոիդային բուժմանը մասամբ հետևող հիվանդների 4.7%-ի մոտ, իսկ բուժմանը ամբողջությամբ հետևող բուժմանը մասնակիցների մոտ այն կազմել է 0%[61]։ Երկրորդ ուսումնասիրության մեջ, որը ներառում էր 129 հիվանդ, քաղցկեղ առաջացավ հիվանդների 11%-ի մոտ, որոնցից ոչ մեկը լիովին չէր հետևում կորտիկոստերոիդային բուժմանը[57]։ Սակայն այդ երկու ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ կլոբետազոլի նման հզոր կորտիկոստերոիդը դեպքերի մեծ մասում անհրաժեշտ չէ, 83 հիվանդների մասնակցությամբ 20 տարվա ընթացքում անցկացված պրոսպեկտիվ ուսումնասիրության արդյունքում ութը քաղցկեղ են զարգացրել։ Վեցը արդեն քաղցկեղ ունեին ներկայացման պահին և բուժում չէին ստացել, մինչդեռ մյուս երկուսը բավականաչափ հաճախ չէին ընդունում կորտիկոստերոիդներ[56]։ Երեք ուսումնասիրություններում էլ դիտարկված քաղցկեղի յուրաքանչյուր դեպք տեղի է ունեցել այն հիվանդների մոտ, ովքեր կորտիկոստերոիդներ չէին ընդունում այնքան հաճախ, որքան խորհուրդ էր տրվում ուսումնասիրության մեջ։
Ախտանիշները բարելավման համար խորհուրդ է տրվում սկլերոզացնող որքինով ախտահարված մաշկի վրա շարունակական և առատ ձևով օգտագործել տեղայնորեն քսվող՝ մեղմացնող միջոցներ: Դրանք կարող են լրացնել, բայց չփոխարինել կորտիկոստերոիդային թերապիան[52][54][62]։ Դրանք կարող են օգտագործվել շատ ավելի հաճախ, քան կորտիկոստերոիդները՝ լուրջ անբարենպաստ ազդեցությունների ծայրահեղ հազվադեպության պատճառով: Սեռական օրգանների սկլերոզացնող որքինի դեպքում, ցավից և հիվանդության վատթարացումից խուսափելու համար, սեռական հարաբերությունից առաջ և ընթացքում միշտ պետք է օգտագործվի համապատասխան սեռական քսանյութ[63]։ Որոշ յուղեր, ինչպիսիք են ձիթապտղի և կոկոսի յուղը, կարող են օգտագործվել ինչպես մեղմացնող, այնպես էլ սեռական քսանյութի գործառույթ իրականացնելու համար։ Հայտնի որ տղամարդկանց մոտ կարող է դրական ազդեցություն ունենալ թլպատումը, բայց պարտադիր չէ, որ կանխի հիվանդության հետագա սրացումները[64], ինչպես նաև չի պաշտպանում քաղցկեղի առաջացման հավանականությունից[65]։ Թլպատումը չի կանխում կամ բուժում սկլերոզացնող որքինը: Փաստորեն, տղամարդկանց մոտ առնանդամի գլխիկի բորբոքումը առաջին անգամ նկարագրվել է Շտյումերի կողմից 1928 թվականին՝ որպես թլպատված տղամարդկանց խմբի վրա ազդող վիճակ[66]։
Բուժման այլ եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ածխածնի երկօքսիդի լազերային բուժումը անվտանգ է, արդյունավետ և երկարաժամկետ հեռանկարում բարելավում է ախտանիշները[67], բայց դա չի նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը։
Մեկ ուսումնասիրության մեջ նշվում էր, որ թրոմբոցիտներով հարուստ պլազման արդյունավետ է եղել՝ մեծապես բարելավելով հիվանդների կյանքի որակը, որի ժամանակ իմունոգլոբուլին A միջին բարելավումը կազմելով 2.04, իսկ կյանքի որակի մաշկաբանական ինդեքսի բարելավումը՝ 7.73[68]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունը կարող է տևել բավականին երկար ժամանակ։ Երբեմն կարող է ինքնուրույն անհետանալ[69]՝ հատկապես երիտասարդ աղջիկների մոտ։
Սկլերոզային որքինը կապված է քաղցկեղի առաջացման ավելի բարձր ռիսկի հետ[70][71][72][73]։ Այն մաշկը, որը սպիացել է սկլերոզացնող որքինի հետևանքով, մաշկի քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն ունի: Սկլերոզացնող որքին ունեցող կանանց մոտ կարող է ամոթույքի քաղցկեղ առաջանալ[74][75]։ Սկլերոզացնող որքինը կապված է վուլվայի տափակաբջջային քաղցկեղ բոլոր դեպքերի 3-ից 7%-ի հետ[76]։ Հաղորդվել է, որ կանանց մոտ ամոթույքի քաղցկեղի զարգացման ռիսկը 33,6 անգամ ավելի բարձր է, երբ այն զուգակցվում է սկլերոզացնող որքինի հետ[77][78]։ Տղամարդկանց մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունը նշել է, որ քսերոտիկ բալանիտով հիվանդների մոտ առնանդամի քաղցկեղի հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 2.6–5.8%[79]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մոտ սկլերոզային որքինի հաճախականությունը երկմոդալ տարիքային բաշխում ունի։ Այն հանդիպում է աղջիկների մոտ՝ ախտորոշման միջին տարիքը 7.6 տարի է, իսկ կանանց մոտ՝ 60 տարեկան։ Տղաների մոտ ախտորոշման միջին տարիքը 9-ից 11 տարեկան է[80]։
Տղամարդկանց մոտ հիվանդության ամենատարածված տարիքը 21-ից 30 տարեկանն է[81]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին Վեյրը հայտնել է, որ վուլվայի կամ բերանի խոռոչի սկլերոզացնող որքինը կարող է լիներ իխտիոզ։ 1885 թվականին Բրեյսկին նկարագրլ է վուլվայի կրաուրոզը։ 1887 թվականին Հալոպոն նկարագրել է սկլերոզացնող որքինի մի շարք արտասեռական դեպքեր։ 1892 թվականին Դարիեն պաշտոնապես նկարագրել է սկլերոզացնող որքինի դասական հյուսվածաբանությունը։ 1900 թվականին ձևավորվել է այն գաղափարը, որ սկլերոդերման և սկլերոզացնող որքինը սերտորեն կապված են, որը շարունակվում է մինչ օրս։ 1901 թվականին ուսումնասիրվել է մանկական սկլերոզացնող որքինը։ 1913 թվականից մինչև այսօր ձևավորվեց նաև այն գաղափարը, որ սկլերոդերման սերտորեն կապված չէ սկլերոզացնող որքինի հետ։ 1920 թվականին Տաուսիգը վուլվէկտոմիան սահմանել է որպես նախընտրելի բուժում վուլվայի կրաուրոզի՝ նախաքաղցկեղային վիճակի համար։ 1927 թվականին Կիրլը սկլերոզացնող որքինը (սպիտակ բծերի հիվանդություն) սահմանել է որպես յուրահատուկ դեպք։ 1928 թվականին Շտյումերը նկարագրել է քսերոտիկ բալանիտը՝ որպես թլպատումից հետո առաջացող երևույթ։ 1936 թվականին ռետինոիդները (վիտամին A) սկսեցին օգտագործվել սկլերոզացնող որքինի բուժման համար։ 1945 թվականին տեստոստերոնն օգտագործվել է սեռական օրգանների լորձաթաղանթի վիրահատության ժամանակ։ 1961 թվականին սկսվել է կորտիկոստերոիդների օգտագործումը։ 1971 թվականին պրոգեստերոնն օգտագործվել է սկլերոզացնող որքինի բուժման համար։ Ուոլասը սահմանել է սկլերոզացնող որքինի կլինիկական գործոնները և համաճարակաբանությունը։ 1976 թվականին Ֆրիդրիխը սկլերոզացնող որքինը սահմանել է որպես դիստրոֆիկ, այլ ոչ թե ատրոֆիկ վիճակ։ Կանանց սեռական օրգանների հիվանդությունների ուսումնասիրության միջազգային ընկերությունլ է սահմանել է, որ կրաուրոզը և լեյկոպլակիան այլևս չպետք է օգտագործվեն: 1980 թվականին ֆտորացված և գերակտիվ ստերոիդները առաջին անգամ օգտագործվել են սկլերոզացնող որքինի բուժման համար: 1981 թվականին հրապարակվել են HLA սերոտիպերի և սկլերոզացնող որքինի վերաբերյալ ուսումնասիրություններ: 1984 թվականին սկլերոզացնող որքինի բուժման մեջ օգտագործվել են էտրետինատը և ացիտրետինը: 1987 թվականին սկլերոզացնող որքինը կապվել է Բորելիա վարակի հետ[66]։
Սկլերոզացնող որքինի ատրոֆիկուսը առաջին անգամ նկարագրվել է 1887 թվականին՝ Ֆրանսուա Անրի Հալոպոյի կողմից[82]։ Սկլերոզացնող որքինի ոչ բոլոր դեպքերում են դրսևորվում հյուսվածքների ատրոֆիա, այդիսկ պատճառով 1976 թվականին Կանանց սեռական օրգանների հիվանդությունների ուսումնասիրության միջազգային ընկերություն կողմից դադարեցվել է ատրոֆիկ տերմինի օգտագործումը և պաշտոնապես ընդունվել է սկլերոզացնող որքին անվանումը[83]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kravvas, Georgios; Bunker, Christopher (2024 թ․ օգոստոս). «The acronymisation of lichen sclerosus». Skin Health and Disease. 4 (4) e401. doi:10.1002/ski2.401. ISSN 2690-442X. PMC 11297449. PMID 39104644.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն); Check|pmid=value (օգնություն) - ↑ Kravvas, G.; Ge, L.; Ng, J.; Shim, T. N.; Doiron, P. R.; Watchorn, R.; Kentley, J.; Panou, E.; Dinneen, M.; Freeman, A.; Jameson, C.; Haider, A.; Francis, N.; Minhas, S.; Alnajjar, H. (2022 թ․ մարտ). «The management of penile intraepithelial neoplasia (PeIN): clinical and histological features and treatment of 345 patients and a review of the literature». The Journal of Dermatological Treatment. 33 (2): 1047–1062. doi:10.1080/09546634.2020.1800574. ISSN 1471-1753. PMID 32705920.
- 1 2 3 4 5 6 Kravvas, G.; Shim, T.N.; Doiron, P.R.; Freeman, A.; Jameson, C.; Minhas, S.; Muneer, A.; Bunker, C.B. (2017-08-16). «The diagnosis and management of male genital lichen sclerosus: a retrospective review of 301 patients». Journal of the European Academy of Dermatology and Venereology. 32 (1): 91–95. doi:10.1111/jdv.14488. ISSN 0926-9959. PMID 28750140.
- ↑ European Dermatology Forum Guideline on Lichen Sclerosus (2014)
- ↑ Kravvas, G.; Shim, T. N.; Doiron, P. R.; Freeman, A.; Jameson, C.; Minhas, S.; Muneer, A.; Bunker, C. B. (2018 թ․ հունվար). «The diagnosis and management of male genital lichen sclerosus: a retrospective review of 301 patients». Journal of the European Academy of Dermatology and Venereology. 32 (1): 91–95. doi:10.1111/jdv.14488. ISSN 1468-3083. PMID 28750140.
- ↑ Edmonds, E. V. J.; Hunt, S.; Hawkins, D.; Dinneen, M.; Francis, N.; Bunker, C. B. (2012 թ․ հունիս). «Clinical parameters in male genital lichen sclerosus: a case series of 329 patients». Journal of the European Academy of Dermatology and Venereology. 26 (6): 730–737. doi:10.1111/j.1468-3083.2011.04155.x. ISSN 1468-3083. PMID 21707769.
- 1 2 3 4 5 Bunker, Christopher B.; Watchorn, Richard E. (2024-03-19). «Dermatoses of the Male Genitalia». Rook's Textbook of Dermatology. էջեր 1–64. doi:10.1002/9781119709268.rook109. ISBN 978-1-119-70921-3.
- ↑ Watchorn, Richard E.; Doyle, Claire; Kravvas, Georgios; Bunker, Christopher B. (2025-03-26). «Zoon balanitis: not a distinct clinicopathological entity?». Clinical and Experimental Dermatology. 50 (4): 731–739. doi:10.1093/ced/llae457. ISSN 1365-2230. PMID 39484981.
{{cite journal}}: Check|pmid=value (օգնություն) - ↑ James, Mariel L.; Kravvas, Georgios; Lallas, Aimilios; Bunker, Chris B. (2024 թ․ հոկտեմբեր). «The clinical and dermatoscopic features of penile pigmentation in men with genital lichen sclerosus». Skin Health and Disease. 4 (5) e435. doi:10.1002/ski2.435. ISSN 2690-442X. PMC 11442078. PMID 39355751.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն); Check|pmid=value (օգնություն) - ↑ Laymon, CW (1951). «Lichen sclerosus et atrophicus and related disorders». A.M.A. Archives of Dermatology and Syphilology. 64 (5): 620–627. doi:10.1001/archderm.1951.01570110090013. PMID 14867888.
- ↑ National Vulvodynia Association. «Vulvodynia Fact Sheet». Vulvodynia Media Corner. National Vulvodynia Association. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Gutierrez-Ontalvilla, Patricia (2019). «The Female Sexual Function Index to assess patients with moderate to severe vulvar lichen sclerosus». European Journal of Dermatology. 29 (4): 430–431. doi:10.1684/ejd.2019.3580. PMID 31625922. S2CID 204775452.
- ↑ National Institute of Health. «Fast Facts About Lichen Sclerosus». Lichen Sclerosus. National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Yesudian, P.D.; Sugunendran, H.; Bates, C.M.; O'Mahony, C. (2005). «Lichen sclerosus». International Journal of STD & AIDS. 16 (7): 465–473. doi:10.1258/0956462054308440. PMID 16004624. S2CID 21471620.
- ↑ Regauer, S (2005). «Immune dysregulation in lichen sclerosus». European Journal of Cell Biology. 84 (2–3): 273–277. doi:10.1016/j.ejcb.2004.12.003. PMID 15819407.
- ↑ Birenbaum, D.L.; Young, R.C. (2007). «High prevalence of thyroid disease in patients with lichen sclerosus». The Journal of Reproductive Medicine. 52 (1): 28–30. PMID 17286064.
- ↑ Bunker, C. B. (2007 թ․ նոյեմբեր). «Male genital lichen sclerosus and tacrolimus». The British Journal of Dermatology. 157 (5): 1079–1080. doi:10.1111/j.1365-2133.2007.08179.x. ISSN 0007-0963. PMID 17854373.
- 1 2 Kravvas, Georgios; Muneer, Asif; Watchorn, Richard E.; Castiglione, Fabio; Haider, Aiman; Freeman, Alex; Hadway, Paul; Alnajjar, Hussain; Lynch, Magnus; Bunker, Christopher B. (2022-06-01). «Male genital lichen sclerosus, microincontinence and occlusion: mapping the disease across the prepuce». Clinical and Experimental Dermatology. 47 (6): 1124–1130. doi:10.1111/ced.15127. ISSN 1365-2230. PMID 35150005.
- ↑ Panou, E.; Panagou, E.; Foley, C.; Kravvas, G.; Watchorn, R.; Alnajjar, H.; Muneer, A.; Bunker, C. B. (2021-09-09). «Male genital lichen sclerosus associated with urological interventions and microincontinence: a case series of 21 patients». Clinical and Experimental Dermatology. 47 (1): 107–109. doi:10.1111/ced.14869. ISSN 0307-6938. PMID 34499360.
- ↑ Kravvas, Georgios; Bunker, Christopher (2024-06-04). «The acronymisation of lichen sclerosus». Skin Health and Disease. 4 (4) e401. doi:10.1002/ski2.401. ISSN 2690-442X. PMC 11297449. PMID 39104644.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն); Check|pmid=value (օգնություն) - ↑ Doiron, P.R.; Bunker, C.B. (2016-11-28). «Obesity-related male genital lichen sclerosus». Journal of the European Academy of Dermatology and Venereology. 31 (5): 876–879. doi:10.1111/jdv.14035. ISSN 0926-9959. PMID 27891728.
- ↑ Nair, PragyaAshok (2017). «Vulvar lichen sclerosus et atrophicus». Journal of Mid-life Health. 8 (2): 55–62. doi:10.4103/jmh.jmh_13_17. ISSN 0976-7800. PMC 5496281. PMID 28706405.
- ↑ Gupta, Somesh; Malhotra, AmitKumar; Ajith, C (2010). «Lichen sclerosus: Role of occlusion of the genital skin in the pathogenesis». Indian Journal of Dermatology, Venereology and Leprology. 76 (1): 56–58. doi:10.4103/0378-6323.58681. ISSN 0378-6323. PMID 20061733.
- ↑ Al-Niaimi, F.; Lyon, C. (2013-02-28). «Peristomal lichen sclerosus: the role of occlusion and urine exposure?». British Journal of Dermatology. 168 (3): 643–646. doi:10.1111/bjd.12014. ISSN 0007-0963. PMID 22913573.
- ↑ Gupta, Vishal; Gupta, Somesh (2017-01-12). «Genital lichen sclerosus developing around 'ectopic' urethral orifices supports the role of occlusion and urine in its pathogenesis». International Journal of STD & AIDS. 28 (9): 940–942. doi:10.1177/0956462416688159. ISSN 0956-4624. PMID 28081682.
- ↑ Spencer, A.; Uthayakumar, A.; Watchorn, R. E.; Palmer, E. L.; Akel, R.; Kravvas, G.; Muneer, A.; Fuller, L. C.; Lewis, F.; Bunker, C. B. (2025-04-10). «Urinary incontinence and female genital lichen sclerosus». Journal of the European Academy of Dermatology and Venereology jdv.20676. doi:10.1111/jdv.20676. ISSN 1468-3083. PMID 40207439.
{{cite journal}}: Check|pmid=value (օգնություն) - ↑ Kravvas, Georgios; Muneer, Asif; Watchorn, Richard E.; Castiglione, Fabio; Haider, Aiman; Freeman, Alex; Hadway, Paul; Alnajjar, Hussain; Lynch, Magnus; Bunker, Christopher B. (2022 թ․ հունիս). «Male genital lichen sclerosus, microincontinence and occlusion: mapping the disease across the prepuce». Clinical and Experimental Dermatology. 47 (6): 1124–1130. doi:10.1111/ced.15127. ISSN 1365-2230. PMID 35150005.
- ↑ Panou, E.; Panagou, E.; Foley, C.; Kravvas, G.; Watchorn, R.; Alnajjar, H.; Muneer, A.; Bunker, C. B. (2022 թ․ հունվար). «Male genital lichen sclerosus associated with urological interventions and microincontinence: a case series of 21 patients». Clinical and Experimental Dermatology. 47 (1): 107–109. doi:10.1111/ced.14869. ISSN 1365-2230. PMID 34499360.
- ↑ Chan, S.; Watchorn, R. E.; Muneer, A.; Bunker, C. B. (2022 թ․ ապրիլ). «Lichen sclerosus following genital piercing». International Journal of STD & AIDS. 33 (5): 522–524. doi:10.1177/09564624221079068. ISSN 1758-1052. PMID 35225103.
- ↑ Meyrick Thomas, R.H.; Kennedy, C.T. (1986 թ․ մարտ). «The development of lichen sclerosus et atrophicus in monozygotic twin girls». The British Journal of Dermatology. 114 (3): 377–379. doi:10.1111/j.1365-2133.1986.tb02831.x. PMID 3954957. S2CID 11142666.
- ↑ Cox, N.H.; Mitchell, J.N.; Morley, W.N. (1986 թ․ դեկտեմբեր). «Lichen sclerosus et atrophicus in non-identical female twins». The British Journal of Dermatology. 115 (6): 743–746. doi:10.1111/j.1365-2133.1986.tb06659.x. PMID 3801314. S2CID 40455781.
- ↑ Meyrick Thomas, R.H.; Ridley, C.M.; McGibbon, D.H.; Black, M.M. (1988). «Lichen sclerosus et atrophicus and autoimmunity—a study of 350 women». British Journal of Dermatology. 118 (1): 41–46. doi:10.1111/j.1365-2133.1988.tb01748.x. PMID 3342175. S2CID 37200022.
- ↑ Fruchter, R.; Melnick, L.; Pomeranz, M.K. (2017-03-27). «Lichenoid vulvar disease: A review». International Journal of Women's Dermatology. 3 (1): 58–64. doi:10.1016/j.ijwd.2017.02.017. ISSN 2352-6475. PMC 5419035. PMID 28492056.
- ↑ Yashar, S.; Han, K.F.; Haley, J.C. (2004). «Lichen sclerosus-lichen planus overlap in a patient with hepatitis C virus infection». British Journal of Dermatology. 150 (1): 168–169. doi:10.1111/j.1365-2133.2004.05707.x. PMID 14746647. S2CID 9261207.
- ↑ Drut, R.M.; Gomez, M.A.; Drut, R.; Lojo, M.M. (1998). «Human papillomavirus is present in some cases of childhood penile lichen sclerosus: an in situ hybridization and SP-PCR study». Pediatric Dermatology. 15 (2): 85–90. doi:10.1046/j.1525-1470.1998.1998015085.x. PMID 9572688. S2CID 10110510.
- ↑ Eisendle, K.; Grabner, T.G.; Kutzner, H. (2008). «Possible Role of Borrelia burgdorferi Sensu Lato Infection in Lichen Sclerosus». Archives of Dermatology. 144 (5): 591–598. doi:10.1001/archderm.144.5.591. PMID 18490585.
- ↑ Edmonds, E.; Mavin, S.; Francis, N.; Ho-Yen, D.; Bunker, C. (2009 թ․ փետրվար). «Borrelia burgdorferi is not associated with genital lichen sclerosus in men». The British Journal of Dermatology. 160 (2): 459–460. doi:10.1111/j.1365-2133.2008.08969.x. ISSN 1365-2133. PMID 19077073.
- ↑ Pass, C.J. (1984). «An unusual variant of lichen sclerosus et atrophicus: delayed appearance in a surgical scar». Cutis. 33 (4): 405. PMID 6723373.
- ↑ Milligan, A.; Graham-Brown, R.A.; Burns, D.A. (1988). «Lichen sclerosus et atrophicus following sunburn». Clinical and Experimental Dermatology. 13 (1): 36–37. PMID 3208439.
- ↑ Yates, V.M.; King, C.M.; Dave, V.K. (1985). «Lichen sclerosus et atrophicus following radiation therapy». Archives of Dermatology. 121 (8): 1044–1047. doi:10.1001/archderm.121.8.1044. PMID 4026344.
- ↑ Jędrowiak, Anna; Kobusiewicz, Aleksandra; Trznadel-Grodzka, Ewa; Kaszuba, Andrzej (2018). «Dermoscopic findings in extragenital lichen sclerosus». Our Dermatology Online. 9 (2): 197–199. doi:10.7241/ourd.20182.24. ISSN 2081-9390.- "Figures - available via license: CC BY 4.0"
- ↑ «Why Do I Keep Getting Yeast infections?». WebMD (անգլերեն). Վերցված է 2026-01-19-ին.
- ↑ Judge, Diane E. (2020-11-13). «Vulvar Lichen Sclerosus: Not Everything That Itches Is a Yeast Infection». NEJM Clinician (անգլերեն).
- ↑ Sclerosus et Atrophicus 234, բաժին Lichen Sclerosus et Atrophicus(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Shelley, W. B.; Shelley, E. D.; Amurao, C. V. (2006). «Treatment of lichen sclerosus with antibiotics». International Journal of Dermatology. 45 (9): 1104–1106. doi:10.1111/j.1365-4632.2006.02978.x. PMID 16961523. S2CID 27778016.
- ↑ Depasquale, I.; Park, A.J.; Bracka, A. (2000). «The treatment of balanitis xerotica obliterans». BJU International. 86 (4): 459–465. doi:10.1046/j.1464-410X.2000.00772.x. ISSN 1464-4096. PMID 10971272. S2CID 32219826.
- ↑ Chi, C.C.; Kirtschig, G.; Baldo, M.; Lewis, F.; Wang, S.H.; Wojnarowska, F. (2012 թ․ օգոստոս). «Systematic review and meta-analysis of randomized controlled trials on topical interventions for genital lichen sclerosus». Journal of the American Academy of Dermatology. 67 (2): 305–12. doi:10.1016/j.jaad.2012.02.044. PMID 22483994.
- ↑ «ACOG Practice Bulletin No. 93: Diagnosis and Management of Vulvar Skin Disorders». Obstetrics & Gynecology. 111 (5): 1243–53. 2008 թ․ մայիս. doi:10.1097/AOG.0b013e31817578ba. PMID 18448767.
- 1 2 Scurry, J. (1999 թ․ մարտ). «Does lichen sclerosus play a central role in the pathogenesis of human papillomavirus negative vulvar squamous cell carcinoma? The itch-scratch-lichen sclerosus hypothesis». International Journal of Gynecological Cancer. 9 (2): 89–97. doi:10.1046/j.1525-1438.1999.99016.x. PMID 11240748.
- ↑ Todd, P.; Halpern, S.; Kirby, J.; Pembroke, A. (1994). «Lichen sclerosus and the Kobner phenomenon». Clinical and Experimental Dermatology. 19 (3): 262–263. doi:10.1111/j.1365-2230.1994.tb01183.x. ISSN 0307-6938. PMID 8033394. S2CID 29331610.
- ↑ Dalziel, K.L.; Millard, P.R.; Wojnarowska, F. (1991). «The treatment of vulval lichen sclerosus with a very potent topical steroid (clobetasol Propionate 0.05%) cream». British Journal of Dermatology. 124 (5): 461–464. doi:10.1111/j.1365-2133.1991.tb00626.x. ISSN 0007-0963. PMID 2039723. S2CID 44975544.
- 1 2 Garzon, Maria C.; Paller, Amy S. (1999). «Ultrapotent Topical Corticosteroid Treatment of Childhood Genital Lichen Sclerosus». Archives of Dermatology. 135 (5): 525–8. doi:10.1001/archderm.135.5.525. ISSN 0003-987X. PMID 10328191.
- ↑ Dahlman-Ghozlan, Kristina; Hedbla, Mari-Anne; von Krogh, Geo (1999). «Penile lichen sclerosus et atrophicus treated with clobetasol dipropionate 0.05% cream: A retrospective clinical and histopathologic study». Journal of the American Academy of Dermatology. 40 (3): 451–457. doi:10.1016/S0190-9622(99)70496-2. ISSN 0190-9622. PMID 10071317.
- 1 2 Neill, S.M.; Lewis, F.M.; Tatnall, F.M.; Cox, N.H. (2010). «British Association of Dermatologists' guidelines for the management of lichen sclerosus 2010». British Journal of Dermatology. 163 (4): 672–682. doi:10.1111/j.1365-2133.2010.09997.x. ISSN 0007-0963. PMID 20854400. S2CID 16634027.
- ↑ Neill, S.M.; Tatnall, F.M.; Cox, N.H. (2002). «Guidelines for the management of lichen sclerosus». British Journal of Dermatology. 147 (4): 640–649. doi:10.1046/j.1365-2133.2002.05012.x. ISSN 0007-0963. PMID 12366407. S2CID 31834145.
- 1 2 Renaud-Vilmer, Catherine; Cavelier-Balloy, Bénédicte; Porcher, Raphaël; Dubertret, Louis (2004). «Vulvar Lichen Sclerosus». Archives of Dermatology. 140 (6): 709–712. doi:10.1001/archderm.140.6.709. ISSN 0003-987X. PMID 15210462.
- 1 2 3 Bradford, J.; Fischer, G. (2010). «Long-term management of vulval lichen sclerosus in adult women». Australian and New Zealand Journal of Obstetrics and Gynaecology. 50 (2): 148–152. doi:10.1111/j.1479-828X.2010.01142.x. ISSN 0004-8666. PMID 20522071. S2CID 43273940.
- ↑ Li, Y.; Xiao, Y.; Wang, H.; Li, H.; Luo, X. (2013 թ․ օգոստոս). «Low-concentration topical tacrolimus for the treatment of anogenital lichen sclerosus in childhood: maintenance treatment to reduce recurrence». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): 239–42. doi:10.1016/j.jpag.2012.11.010. PMID 24049806.
- ↑ Maassen, M.S.; van Doorn, H.C. (2012). «[Topical treatment of vulvar lichen sclerosus with calcineurin inhibitors]». Nederlands Tijdschrift voor Geneeskunde. 156 (36): A3908. PMID 22951124.
- 1 2 Chi, Ching-Chi; Kirtschig, Gudula; Baldo, Maha; Brackenbury, Fabia; Lewis, Fiona; Wojnarowska, Fenella (2011-12-07). «Topical interventions for genital lichen sclerosus». The Cochrane Database of Systematic Reviews. 2011 (12) CD008240. doi:10.1002/14651858.CD008240.pub2. ISSN 1469-493X. PMC 7025763. PMID 22161424.
- ↑ Lee, Andrew; Bradford, Jennifer; Fischer, Gayle (2015). «Long-term Management of Adult Vulvar Lichen Sclerosus». JAMA Dermatology. 151 (10): 1061–7. doi:10.1001/jamadermatol.2015.0643. ISSN 2168-6068. PMID 26070005.
- ↑ Fistarol, Susanna K.; Itin, Peter H. (2012). «Diagnosis and Treatment of Lichen Sclerosus». American Journal of Clinical Dermatology. 14 (1): 27–47. doi:10.1007/s40257-012-0006-4. ISSN 1175-0561. PMC 3691475. PMID 23329078.
- ↑ Smith, Yolanda R.; Haefner, Hope K. (2004). «Vulvar Lichen Sclerosus». American Journal of Clinical Dermatology. 5 (2): 105–125. doi:10.2165/00128071-200405020-00005. ISSN 1175-0561. PMID 15109275. S2CID 22448081.
- ↑ Lewis, F.M.; Tatnall, F.M.; Velangi, S.S.; Bunker, C.B.; Kumar, A.; Brackenbury, F.; Mohd Mustapa, M.F.; Exton, L.S.; McHenry, P.M.; Leslie, T.A.; Wakelin, S.; Hunasehally, R.Y.P.; Cork, M.; Johnston, G.A.; Chiang, N.; Worsnop, F.S.; Buckley, D.; Petrof, G.; Salin, A.; Callachand, N.; Saunders, C.; Salad, A.A. (2018 թ․ ապրիլ). «British Association of Dermatologists guidelines for the management of lichen sclerosus, 2018». British Journal of Dermatology. 178 (4): 839–853. doi:10.1111/bjd.16241. PMID 29313888. S2CID 3416734.
- ↑ Powell, J.; Robson, A.; Cranston, D.; Wojnarowska, F.; Turner, R. (2001). «High incidence of lichen sclerosus in patients with squamous cell carcinoma of the penis». British Journal of Dermatology. 145 (1): 85–89. doi:10.1046/j.1365-2133.2001.04287.x. ISSN 0007-0963. PMID 11453912. S2CID 24738069.
- 1 2 Meffert, Jeffrey J; Davis, Brian M; Grimwood, Ronald E (1995 թ․ մարտ). «Lichen sclerosus». Journal of the American Academy of Dermatology. 32 (3): 393–416. doi:10.1016/0190-9622(95)90060-8. PMID 7868709.
- ↑ Windahl, T. (2009). «Is carbon dioxide laser treatment of lichen sclerosus effective in the long run?». Scandinavian Journal of Urology and Nephrology. 40 (3): 208–211. doi:10.1080/00365590600589666. ISSN 0036-5599. PMID 16809261. S2CID 36979154.
- ↑ Casabona, Francesco; Gambelli, Ilaria; Casabona, Federica; Santi, Pierluigi; Santori, Gregorio; Baldelli, Ilaria (2017). «Autologous platelet-rich plasma (PRP) in chronic penile lichen sclerosus: the impact on tissue repair and patient quality of life». International Urology and Nephrology. 49 (4): 573–580. doi:10.1007/s11255-017-1523-0. ISSN 0301-1623. PMID 28161837. S2CID 11499796.
- ↑ Smith, S.D.; Fischer, G. (2009). «Childhood onset vulvar lichen sclerosus does not resolve at puberty: a prospective case series». Pediatric Dermatology. 26 (6): 725–9. doi:10.1111/j.1525-1470.2009.01022.x. PMID 20199450. S2CID 205677253.
- ↑ Nasca, M.R.; Innocenzi, D.; Micali, G. (1999). «Penile cancer among patients with genital lichen sclerosus». Journal of the American Academy of Dermatology. 41 (6): 911–914. doi:10.1016/S0190-9622(99)70245-8. PMID 10570372.
- ↑ Poulsen, H.; Junge, J.; Vyberg, M.; Horn, T.; Lundvall, F. (2003). «Small vulvar squamous cell carcinomas and adjacent tissues. A morphologic study». APMIS. 111 (9): 835–842. doi:10.1034/j.1600-0463.2003.1110901.x. PMID 14510640. S2CID 23716949.
- ↑ Barbagli, G.; Palminteri, E.; Mirri, F.; Guazzoni, G.; Turini, D.; Lazzeri, M. (2006). «Penile carcinoma in patients with genital lichen sclerosus: a multicenter survey». Journal of Urology. 175 (4): 1359–1363. doi:10.1016/S0022-5347(05)00735-4. PMID 16515998.
- ↑ Gulin, Sandra Jerkovic; Lundin, Filippa; Seifert, Oliver (2023-09-11). «Comorbidity in patients with Lichen sclerosus: a retrospective cohort study». European Journal of Medical Research. 28 (1): 338. doi:10.1186/s40001-023-01335-9. ISSN 2047-783X. PMC 10494448. PMID 37697418.
- ↑ Rotondo, J.C.; Borghi, A.; Selvatici, R.; Mazzoni, E.; Bononi, I.; Corazza, M.; Kussini, J.; Montinari, E.; Gafà, R.; Tognon, M.; Martini, F. (2018). «Association of Retinoic Acid Receptor β Gene With Onset and Progression of Lichen Sclerosus-Associated Vulvar Squamous Cell Carcinoma». JAMA Dermatology. 154 (7): 819–823. doi:10.1001/jamadermatol.2018.1373. PMC 6128494. PMID 29898214.
- ↑ van de Nieuwenhof, HP; van der Avoort, IA; de Hullu, JA (2008). «Review of squamous premalignant vulvar lesions». Critical Reviews in Oncology/Hematology. 68 (2): 131–156. doi:10.1016/j.critrevonc.2008.02.012. PMID 18406622.
- ↑ Henquet, C.J. (2011 թ․ օգոստոս). «Anogenital malignancies and pre-malignancies». Journal of the European Academy of Dermatology and Venereology. 25 (8): 885–95. doi:10.1111/j.1468-3083.2010.03969.x. PMID 21272092. S2CID 24203150.
- ↑ Rotondo, J.C.; Borghi, A.; Selvatici, R.; Magri, E.; Bianchini, E.; Montinari, E.; Corazza, M.; Virgili, A.; Tognon, M.; Martini, F. (2016). «Hypermethylation-Induced Inactivation of the IRF6 Gene as a Possible Early Event in Progression of Vulvar Squamous Cell Carcinoma Associated With Lichen Sclerosus». JAMA Dermatology. 152 (8): 928–33. doi:10.1001/jamadermatol.2016.1336. PMID 27223861.
- ↑ Halonen, Pia; Jakobsson, Maija; Heikinheimo, Oskari; Riska, Annika; Gissler, Mika; Pukkala, Eero (2017). «Lichen sclerosus and risk of cancer». International Journal of Cancer. 140 (9): 1998–2002. doi:10.1002/ijc.30621. ISSN 0020-7136. PMID 28124469.
- ↑ Pietrzak, Peter; Hadway, Paul; Corbishley, Cathy M.; Watkin, Nicholas A. (2006). «Is the association between balanitis xerotica obliterans and penile carcinoma underestimated?». BJU International. 98 (1): 74–76. doi:10.1111/j.1464-410X.2006.06213.x. ISSN 1464-4096. PMID 16831147.
- ↑ Fistarol, Susanna K. (2013). «Diagnosis and treatment of lichen sclerosus: an update». Journal of the American Academy of Dermatology. 14 (1): 27–47. doi:10.1007/s40257-012-0006-4. PMC 3691475. PMID 23329078.
- ↑ Kizer, William S.; Prarie, Troy; Morey, Allen F. (2003 թ․ հունվար). «Balanitis Xerotica Obliterans: Epidemiologic Distribution in an Equal Access Health Care System». Southern Medical Journal. 96 (1): 9–11. doi:10.1097/00007611-200301000-00004. PMID 12602705. S2CID 45454913.
- ↑ Hallopeau, H. (1887). «Du lichen plan et particulièrement de sa forme atrophique: lichen plan scléreux». Annales de Dermatologie et de Syphiligraphie (8): 790–791.
- ↑ Friedrich Jr., EG (1976). «Lichen sclerosus». The Journal of Reproductive Medicine. 17 (3): 147–154. PMID 135083.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NIAMS – Questions and Answers About Lichen Sclerosus
- NIAMS – Fast Facts About Lichen Sclerosus
- dermnetnz.org
- better medicine
- Medscape Reference Author: Jeffrey Meffert, MD; Chief Editor: Dirk M Elston, MD
բժշկական պատկեր
- http://www.dermlectures.com/LecturesWMV.cfm?lectureID=88
- https://web.archive.org/web/20070927210529/http://dermis.multimedica.de/dermisroot/de/34088/diagnose.htm
- https://web.archive.org/web/20071008130921/http://dermnetnz.org/immune/ls-imgs.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկլերոզացնող որքին» հոդվածին։ |
| ||||||