Սկին էֆեկտ

Սկին էֆեկտ, (անգլ․ skin – մաշկ, արտաքին շերտ, թաղանթ), մակերևութային էֆեկտ, բարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի՝ հաղորդչի միայն արտաքին (մակերևութային) շերտը թափանցելու երևույթը։ Սկին էֆեկտը պայմանավորված է նրանով, որ էլեկտրամագնիսական ալիքի տարածման ժամանակ հաղորդիչ միջավայրում առաջանում են մրրկային հոսանքներ, և էլեկտրամագնիսական էներգիայի մի մասը փոխարկվում է ջերմության, դա էլ հենց հանգեցնում է էլեկտրական ու մագնիսական դաշտերի լարվածությունների և հոսանքի խտության նվազման, այսինքն՝ ալիքի մարման։
Սկին էֆեկտի հետևանքով բարձր հաճախականության հոսանքն անցնում է հիմնականում հաղորդչի մակերևութային շերտով, որի հաստությունը կոչվում է թափանցման խորություն։ Նորմալ սկին էֆեկտի դեպքում, երբ էլեկտրոնի ազատ վազքի միջին երկարությունը շատ փոքր է թափանցման խորությունից, հոսանքի և էլեկտրական դաշտի լարվածության միջև տեղի ունի Օհմի օրենքը, և թափանցման խորությունը որոշվում է առնչությամբ (-ն լույսի արագությունն է վակուումում, -ն՝ էլեկտրամագնիսական դաշտի հաճախականությունը, -ն՝ հաղորդչի էլեկտրահաղորդականությունը)։ Սենյակի ջերմաստիճանում լավ հաղորդիչների (օրինակ, պղնձի) համար հց հաճախականության դեպքում սմ։ Ջերմաստիճանը ցածրացնելիս մեծանում են էլեկտրոնի ազատ վազքի միջին երկարությունը և հաղորդչի էլեկտրահաղորդականությունը, որի հետևանքով -ն փոքրանում է։ Որոշակի հաճախականությունից սկսած արդեն հնարավոր է դառնում անհավասարությունը: Այդպիսի պայմաններում էլեկտրական (ինչպես նաև մագնիսական) դաշտն էապես փոփոխվում է -ին համեմատական հեռավորությունների վրա և, հետևաբար, չի կարող համարվել համասեռ։ Հոսանքը հաղորդչի տվյալ կետում կախված է ոչ միայն այդ, այլև հարևան ( գծային չափերով տիրույթի) կետերում էլեկտրական դաշտի լարվածության ունեցած արժեքներից, այնպես որ չի կարելի օգտվել Օհմի օրենքից։ Այս դեպքում սկին էֆեկտը ընդունված է անվանել անոմալ։
Անոմալ սկին էֆեկտի իրականացման պայմաններում էլեկտրական հոսանքի մեջ հիմնական ներդրում են ունենում այն էլեկտրոնները, որոնք գտնվում են հաղորդչի մակերևույթի հաստության շերտում։ Անոմալ սկին էֆեկտի դեպքում թափանցման խորությունը՝ ։ Հաճախականության հետագա մեծացումը հանգեցնում է այն բանին, որ դաշտի փոփոխման մեկ պարբերության ընթացքում էլեկտրոնի անցած ճանապարհը դառնում է շատ ավելի փոքր, քան -ը, ուստի էլեկտրական դաշտը կարելի է նորից համարել համասեռ և օգտվել Օհմի օրենքից։ Այս պայմաններում կլրկին տեղի ունի նորմալ սկին էֆեկտ։ Էլ ավելի մեծ հաճախականությունների դեպքում, երբ -ն մոտենում է պլազմային հաճախականությանը, –ն աճում Է, սկին էֆեկտը անհետանում է։ Այս փաստը պայմանավորված է նրանով, որ էլեկտրամագնիսական դաշտի քվանտի էներգիան զգալիորեն ավելի մեծ է դառնում, քան էլեկտրոնների առավելագույն էներգիան, այդ պատճառով էլ էներգիայի կլանում տեղի չի ունենում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 441)։ |