Սկաֆտաֆեդլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սկաֆտաֆեդլ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Սվարտիֆոսս ջրվեժ
Սկաֆտաֆեդլ սառցադաշտը ամռանը
SvartifossWinter.jpg

Սկաֆտաֆեդլ(իսլ.՝ Skaftafell), ազգային պարկ Իսլանդիայի հարավում, գտնվում է Կիրկյուբաիյարկլյոիստյուր և Հյոֆն քաղաքամասերի միջև:

Ազգային պարկը ստեղծվել է 1967 թվականի սեպտեմբերի 15-ին, որից հետո նրա սահմանները երկու անգամ մեծացել են: Այժմն նրա տարածքը կազմում է 4807 կմ2, Սա Իսլադիայի մեծությամբ երկրերդ ազգային պարկն է: Նրա տարածքում են գտնվում Մարսաուրդալյուր հովիտը, Կրիստինտարտինդար լեռը, Սկաֆտաֆեդլ սառցադաշտը (Վատնաիյոկյուդլ[1] մեծ սառցադաշտի լեռնաճյուղավորում) և Լիկա հրաբուխը:

Լանդշաֆտը համանման է Ալպերի լանդշավտին, սակայն այն ձևավորվել է հազարամյակների ընթացքում կրակի (Էրայվաիյոկյուդլ հրաբուխի ժայթքումից) և ջրի (Սկեիյդարաուրիյոկյուդլ և Սկաֆտաֆեդլսիյոկյուդլ սառցադաշտերից և Սկեյդարաու, Մորսաու և Սկաֆտաֆեդլսաու գետերից) ազդեցությամբ: Սառցե գլխարի տակ հրաբխային ժայթքումները առաջացրել են բազմաթիվ սառցե հոսքեր, որոնք զգալիորեն բարձրացրել են Սկեիյդարաու գետի ջրի մակարդակը:

Սկաֆտաֆեդլը իսլանդիայում հայտնի է իր լավ կլիմայով, ամռանը այստեղ հաճախ են լինում արևոտ օրեր, ինչը հատուկ չէ Իսլանդիայի հարավին: Պարկում կա նաև կեչիների անտառ, այստեղ բնակվում են թռչունների և բևեռաղվեսների շատ տեսակներ:

Սվարտիֆոսս ջրվեժը (Սև ջրվեժ) թափվում է 12 մ բարձրությամբ սանդղավանդնից: Այն իր անունը ստացել է ջրվեժի հետևում գտնվող սև բազալտե սյուներից:

Միջին դարերում պարկի տեղում եղել են մի քանի խոշոր գյուղատնտեսություններ, սակայն դրանք լքվել են հրաբուխների երկու խոշոր ժայթքումներից և դրանց հաջորդող սառցադաշտերի գոյացման պատճառով: Ներկայումս պահպանված երկու ֆերմաները, իրենց հիմնական եկամուտը ստանում են զբոսաշրջությունից: Պարկում կա տեղեկատվական կենտրոն և վրանային ճամբար: Տեղանքը հանրաճանաչ է զբոսաշրջիկների շրջանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vatnajokull National Park»։ Háskóli Íslands։ hi.is։ Արխիվացված օրիգինալից-ից 24 April 2009-ին։ Վերցված է 9 July 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]