Սկաֆանդրը և թիթեռը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկաֆանդրը և թիթեռը
ֆր.՝ Le Scaphandre et le Papillon
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրինքնակենսագրություն
ՀեղինակԺան-Դոմինիկ Բոբի
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Հրատարակչություն«Ռոբեր Լաֆոն» հրատարակչություն
Հրատարակվել է1997

«Սկաֆանդրը և թիթեռը» (ֆր.՝ Le Scaphandre et le Papillon), Ժան-Դոմինիկ Բոբիի ինքնակենսագրական գիրքը, որը հրատարակվել է 1997 թվականին։ Գիրքն էկրանավորվել է 2007 թվականին։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Elle France» ամսագրի 44-ամյա հաջողակ խմբագիր Ժան-Դոմինիկ Բոբին ստանում է գլխուղեղի կաթված, որից հետո գրեթե ամբողջությամբ անդամալույծ է դառնում։ «Կողպված մարդու» համախտանիշ (արթուն կոմա) անունով հայտնի հիվանդության պատճառով նա չի կարողանում շարժվել, ուտել, խոսել և նույնիսկ շնչել առանց կողմնակի օգնության։ Անշարժացած մարմնում ապրում է միայն ձախ աչքը[1]։

Գրքում նա պատմում է իր կյանքի, աշխատանքի, ընտանիքի, կաթվածի, հիվանդանոցի, բժիշկների և շրջապատում կատարվողի հանդեպ իր վերաբերմունքի մասին[2]։

Գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամիս, օրական երեք ժամ, Բոբիի օգնականն արտասանել է այբուբենը, իսկ նա աչքով է արել ճիշտ տառը հնչելու պահին[2]։ Այս գրքի ծնվելու համար պահանջվել է 200000 թարթում[2]։ Այսպիսով, առանց որևէ բառ ասելու, Ժան-Դոմինիկ Բոբին աշխարհին պատմել է, թե ինչպես է մահվան օվկիանոսի հատակն ընկղմվող շարքից դուրս եկած մարմնի ՍԿԱՖԱՆԴՐԻ ներսում փորձում ապրել անհնազանդ թիթեռը՝ ՀՈԳԻՆ։

«Սկաֆանդրը և թիթեռը» գիրք է այն մասին, թե ինչպիսին է կյանքը սեփական մարմնում փակված վիճակում։ Աշխարհի 30 երկրներում հրատարակված 130-էջանոց այս գիրքը վաճառվել է հսկայական տպաքանակներով և երկար ժամանակ տեղ է զբաղեցրել համաշխարհային բեսթսելլերների ցանկերի վերին հորիզոնականներում, արժանացել քննադատների հիացական գնահատականներին և հուզել միլիոնավոր ընթերցողների սրտերը[2]։

Ժան-Դոմինիկ Բոբին մահացել է իր գրքի լույսընծայումից երկու օր անց[3][4]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքի հիման վրա ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Ջուլիան Շնաբելը նկարահանել է ֆիլմ, որտեղ գլխավոր դերը կատարել է Մաթյո Ամալրիկը։ Ֆիլմը ռեժիսուրայի համար արժանացել է 2007 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակի, 2008 թվականին՝ «Ոսկե գլոբուսի» և «Սեզար» մրցանակի՝ «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում[5][6][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. lefigaro.fr. «Actualité en direct et informations en continu». Le Figaro (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Elizabeth Day interviews ghost-writer Claude Mendibil». the Guardian (անգլերեն). 2008 թ․ հունվարի 27. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Thomas, Rebecca. Diving Bell movie's fly-away success, BBC, February 8, 2008. Accessed June 5, 2008.
  4. Mallon, Thomas (June 15, 1997) "In the Blink of an Eye - The Diving Bell and the Butterfly," The New York Times. Retrieved April 8, 2008.
  5. «Cannes Winners: Stark Abortion Drama Tops». www.altfg.com.
  6. Academy Awards Database Արխիվացված 2008-09-21 Wayback Machine
  7. «Film Awards». www.bafta.org. 2014 թ․ հուլիսի 31.
  8. «HFPA Awards Database». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]