Սկարամուչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկարամուչա,
Մորիս Սանդի պատկերը, 1860 թվական

Սկարամուչա (իտալ.՝ Scaramuccia՝ «Փոքրիկ կռվարար»), դիմակավոր կերպար իտալական դել արտե կատակերգությունում։ Իրենից ներկայացնում է հարավային կամ նեապոլյան դիմակների կվարտետը՝ Կովյելոյի, Տարտալյայի և Պուլչինելայի հետ։ Ֆրանսիայում այս կերպարին անվանում են Սկարմուշ (ֆր.՝ Scaramouche):

Սկարմուչիի դիմակը որոշ չափով կրկնօրինակում է հյուսիսային կապիտանի դիմակը, սակայն այն իր մեջ ավելի քիչ քաղաքական երգիծանք է կրում։ Այդ արդեն իսպանացի զավթիչ չէր, այլ սովորական գլուխգովան կռվարար, որը ոգով մոտ է Պլավտի կերպարներից որոշներին։ Նա գլուխգովան է, սիրում է հայհոյել, բայց հենց բանը հասնում է կռվին, նա վախկոտի պես փախչում է։ Եթե չհասցնի փախչել, ապա անխտիր ծեծվելու է։

Սկարմուչիի դիմակից ծնվել են կերպարներ Պասվարիելո-ն (ծառա, ալկոհոլիկ և շատակեր), Պասկվինո-ն (խորամանկ և սուտասան ծառա) и, во Франции, Կրիսպեն։

Իտալացի դրամատուրգ Կառլո Գոլդոնին «Ֆիդելի» թատերախմբում ելույթ ունենալու ժամանակ կատարում է Սկարմուչիի դերը։

Սկարմուշը նաև ներկա է Ռաֆաել Սաբատինիի երկու վեպերում, համանուն Միյո Դարիուսի համանուն շարանվագում և Queen անգլիական ռոք խմբի «Bohemian Rhapsody» երգում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Կ. Ջիվելեգով, «Իտալիայի ժողովրդական կատակերգություն», Մոսկվա, 1954թ., էջ 146—149.
  • Մ. Բուլգակով Պարոն դե Մոլյերի կյանքը // Բուլգակով. Թատերագրական վեպ. — Մ.: 2002, էջ 56—57.