Jump to content

Սկանդինավյան ոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկանդինավյան ոսկին (շվեդերեն՝ nordiskt guld[1]) ոսկեգույն պղնձի համաձուլվածք է, որից պատրաստվում են բազմաթիվ մետաղադրամներ։ Համաձուլվածքը ալյումինե բրոնզի տեսակ է։ Այն օգտագործվել է բազմաթիվ մետաղադրամների համար՝ տարբեր արժույթներով, մասնավորապես՝ 50, 20 և 10 ցենտ եվրոյի,[2][3] շվեդական 5 և 10 կրոն մետաղադրամների (որոնց համար այն սկզբնապես մշակվել և ներդրվել է 1991 թվականին)[4], ինչպես նաև լեհական 2 զլոտի հուշադրամների համար։ Դրա կազմը կազմում է 89% պղինձ, 5% ալյումին, 5% ցինկ և 1% անագ[5][2]:

Լինելով պղնձի համաձուլվածք, այն չի պարունակում ոսկի։ Դրա գույնն ու խտությունը տարբերվում են մաքուր ոսկուց։ Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ․ մետաղի մյուս առավելություններից են հակասնկային[6] և թույլ հակամանրէային[7] հատկությունները, ինչպես նաև մգացման նկատմամբ դիմադրությունը։ Այն ուսումնասիրվել է հիվանդանոցներում դրա հակամանրէային կիրառությունների համար[8]։

Սկանդինավյան ոսկին մշակվել է Մարիան Սունդբերգի կողմից, երբ նա աշխատում էր ֆիննական «Outokumpu» մետաղագործական ընկերությունում[9]։ Եվրոպական կենտրոնական բանկը նշում է, որ համաձուլվածքը «դժվար է հալվում և օգտագործվում է բացառապես մետաղադրամների համար»[10]։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած սովորական պղնձի հետ, ունի ավելի մանր հատիկներ։ Երբ համաձուլվածքը մաշվում կամ փայլեցվում է, դրա մակերեսին առաջանում է բարակ օքսիդային շերտ[11]։ Համաձուլվածքի հակամանրէային հատկությունները լայնորեն ուսումնասիրվել են 2014 թվականին, քանի որ այն խոստումնալից է եղել հիվանդանոցներում օգտագործելու համար՝ «MRSA» վարակների կանխարգելմանը նպաստելու համար։ Դրա էլեկտրաքիմիական հատկությունների բավականին ամբողջական նկարագրությունը արդյունքերից մեկն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Predecimal.com. «The selection of the alloy for the New Euro Coins». Արխիվացված է օրիգինալից 2024-12-07-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  2. 1 2 «Brass Material and Specifications Review». Engineer's Edge LLC. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  3. ↑ «Common sides of euro coins». European Commission website. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  4. ↑ Rohrig, Brian (2020). The Chemistry of Money. Royal Society of Chemistry. էջ 146. ISBN 9781782629832.
  5. ↑ «What is Nordic Gold?». European Copper Institute. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  6. ↑ Quaranta, Davide; և այլք: (2011 թ․ հունվար). «Mechanisms of Contact-Mediated Killing of Yeast Cells on Dry Metallic Copper Surfaces». Applied and Environmental Microbiology. American Society for Microbiology. 77 (2): 416–426. Bibcode:2011ApEnM..77..416Q. doi:10.1128/AEM.01704-10. PMC 3020553. PMID 21097600.
  7. ↑ Horton, D.; և այլք: (2015). «Tarnishing and Cu Ion release In Selected Copper-Base Alloys: Implications Towards Anti-Microbial Functionality». Electrochimica Acta. 169: 351–366. doi:10.1016/j.electacta.2015.04.001. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  8. ↑ Foster, Leanna (2014 թ․ օգոստոսի 13). Tarnishing of a Cu-Al-Zn-Sn Alloy Compared to Commercially Pure Copper: Implications Toward Antimicrobial Function (MS thesis). University of Virginia. doi:10.18130/v3q08v.
  9. ↑ Kuparinen, Tuulikki (2001 թ․ դեկտեմբերի 19). «Kultaiset eurokolikot syntyvät Outokummun kupariseoksesta». Ilta-Sanomat (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին. «Yhtiön tutkimus- ja kehitysasiantuntija Mariann Sundberg on kehittänyt Nordic Gold -kuparimetalliseoksen»
  10. ↑ «Security features». European Central Bank. 2022.
  11. ↑ Chang, Tingru; Wallinder, Inger Odnevall; Jin, Ying; Leygraf, Christofer (2018). «The golden alloy Cu-5Zn-5Al-1Sn: A multi-analytical surface characterization». Corrosion Science. 131: 94–103. Bibcode:2018Corro.131...94C. doi:10.1016/j.corsci.2017.11.014.