Սկանդար Քեյնս
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Քամդեն, Լոնդոն[2] |
Կրթություն | Պեմբրոկ քոլեջ (2014), Աննա Շերի թատրոն (2005) և Լոնդոն Սիթիի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և political adviser |
Ծնողներ | հայր՝ Randal Keynes?[3], մայր՝ Zelfa Hourani?[3] |
Ալեքսանդր Էմին Կասպեր (Սկանդար) Քեյնս (անգլ.՝ Alexander Amin Casper "Skandar" Keynes, սեպտեմբերի 5, 1991[1], Քամդեն, Լոնդոն[2][4][5]), անգլիացի քաղաքական խորհրդատու և նախկին դերասան։ Խաղացել է Էդմունդ Պենվենսի դերը «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանը ծնվել է 1991 թվականին։ Նա ունի մեծ քույր՝ Սումայան։ Նրա մայրը լիբանանյան, իրանական և թուրքական ծագում ունի, իսկ հայրը՝ գրող և բրիտանիայի բնության պաշտպան Ռենդալ Քեյնսը՝ անգլիական ծագում։ Սկանդարի պապը նախքան Մեծ Բրիտանիա գաղթելը, եղել է Թունիսի նախագահի խորհրդականը։ Սկանդարի հորեղբայրը Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սայմոն Քեյնսն է[6], պապը՝ ֆիզիոլոգ Ռիչարդ Քեյնսը, նախապապը՝ ֆիզիոլոգ Էդգար Դուգլաս Էդրիանը, որը 1932 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել, իսկ ապուպապը՝ Չարլզ Դարվինն է[7]։ Սկանդարը կիսով չափ անգլիացի է, քառորդ չափով լիբանանցի, ութերորդ մասով թուրք և պարսիկ[8]։
Սկանդարը 2000-2005 թվականներին այցելել է Աննա Շերի թատերական դպրոցը։ 2008 թվականին Լոնդոնում ավատում է տղաների մասնավոր դպրոցը, որտեղ նաև սովորել է անգլիացի դերասան Դենիել Ռեդքլիֆը։
Մանկությունից սկսած, մասնակցել է տարբեր թատերական բեմադրություններին։ 2003 թվականին նա խաղացել է հեռուստատեսային «Ֆերրարի» ֆիլմում երիտասարդ Էնցո Ֆերրարի դերը։
2004 թվականի սկզբին ռեժիսոր Էնդրյու Ադամսոնը հաստատել է 12-ամյա Էդմունդ Պեվենսիի դերը։ Տղան խաղացել է «Նարնիայի ժամանակագրություններ»[9] ֆիլմի երեք սերիաներում գլխավոր դերերից մեկը։ Չնայած եռագրությունը հասավ մեծ հաջողությունների, Սկանդարը որոշեց չշարունակել դերասանի կարիերան։ 2014 թվականին նա ավարտեց համալսարանը[10] և այժմ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Քրիսթին Բլանտի խորհրդականն է[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Victoria Died in 1901 and Is Still Alive Today | Ուեյֆ | |
2003 | ֆ | Ֆերրարի | Ferrari | ութամյա Էնցո Ֆերրարի |
2005 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը | The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe | Էդմունդ Պեվենսի |
2008 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը | The Chronicles of Narnia: Prince Caspian | Էդմունդ Պեվենսի |
2008 | The Chronicles of Narnia: Prince Caspian | The Chronicles of Narnia: Prince Caspian | Էդմունդ Պեվենսի | |
2010 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը | The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader | Էդմունդ Պեվենսի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.tvguide.com/celebrities/skandar-keynes-197922/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kindred Britain
- ↑ «Findmypast.co.uk»։ Findmypast.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2011-03-18
- ↑ London, England, Births and Christening Notices from The Times, 1983-2003.; at ancestry.com
- ↑ Anderson, Jon Lee (2006-07-24). «Change of Plans». The New Yorker
- ↑ «Notes on the Rendall family»։ Վերցված է 2008-05-29
- ↑ SKANDAR KEYNES — Personal Facts Archived 2015-11-09 at the Wayback Machine.. Skandar-keynes.com, 2008-07-31, retrieved 2011-07-18
- ↑ «Interview: The Chronicles Of Narnia's Skandar Keynes - CINEMABLEND»։ CINEMABLEND։ 2010-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին։ Վերցված է 2017-02-06
- ↑ «Skandar Keynes - About»։ www.skandar-keynes.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին։ Վերցված է 2017-02-02
- ↑ «Skandar Keynes (Wikipedia)»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2019-10-25 at the Wayback Machine. (անգլ.)
|