Սխտորով հաց
| Ենթատեսակ | կերակուր և հաց |
|---|---|
| Առաջացման երկիր | |
| Հիմնական | garlic clove? |
Սխտորով հաց կամ սխտորով տոստ[1], ուտեստ, որը բաղկացած է հացից (սովորաբար բագետ կամ սիբատա), որի վրա լցնում է սխտոր և երբեմն ձիթապտղի յուղ կամ կարագ, կարող է ներառել լրացուցիչ խոտաբույսեր, ինչպիսիք են սուսամբարը կամ սոխը[2]։ Այնուհետև կամ խորովում են մինչև տապակվելը կամ թխում ջեռոցում[2]:
Սխտորով հացը սովորաբար պատրաստվում է ֆրանսիական բագետի կամ երբեմն սիաբատայի միջոցով, որը մասամբ կտրատված է դեպի ներքև՝ թույլ տալով, որ համեմունքները ներծծվեն իր մեջ։ Հացը թխելուց առաջ կտրվածքները լցնում են ձեթով և աղացած սխտորով: Որպես այլընտրանք, օգտագործվում են կարագ և սխտորի փոշի, կամ հացը կտրվում է երկայնքով առանձին շերտերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխտորով հացը ծագել է ԱՄՆ-ում, այն տիպիկ իտալա-ամերիկյան ուտեստ է[3]։ Սխտորով հացը առաջացել այն բանից հետո, երբ իտալացի ներգաղթյալները սկսել են կարագը օգտագործել ձիթապտղի յուղի փոխարեն, ինչը հազվադեպ էր Միացյալ Նահանգներում 20-րդ դարի առաջին կեսին:
Սխտորով հացը ծագում է բրուսկետայից[4][5], որը հայտնվել է Իտալիայում մոտ 15-րդ դարում, և կարելի էր գտնել հին Հռոմում[6]:
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում այն տարածված էր Պրովանս քաղաքում որտեղ հայտնի է չափոն անունով և մատուցվում էր աղցանների հետ[7]։ Այն պատրաստվում էր նաև այլ շրջաններում, օրինակ՝ Քուերսիում հացի վրա քսելով սխտոր,համեմունքներ, մի պտղունց աղով և մի կաթիլ ընկույզի յուղ[8]։
Անգլիայում ձիթապտղի յուղի փոխարեն օգտագործում են կարագ[9]։
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում սխտորով հացը եղել է բազմաթիվ ռեստորանների ճաշացանկում առնվազն 1950-ականներից սկսած՝ հաճախ մատուցվելով մակարոնեղենի հետ[10]։ Առևտրային արտադրության համար սառեցված սխտորով հացը մշակվել է 1970-ականներին Cole's Quality Foods-ի կողմից Միչիգան նահանգի Մասկեգոն քաղաքում[11]։ Սխտորի հանգույցները, որը հայտնագործվել է 1940-ականներին Նյու Յորքի Բրուքլին քաղաքում, սովորաբար մատուցվում են շատ պիցցերիաներում որպես նախուտեստ[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Flay, B.; Banyas, S.; Jackson, S. (2011). Bobby Flay's Bar Americain Cookbook: Celebrate America's Great Flavors. Clarkson Potter. էջ 109. ISBN 978-0-307-46138-4.
- ↑ 2,0 2,1 Bastianich, L.M.; Manuali, T.B. (2011). Lidia's Italy in America. Knopf. էջ 30. ISBN 978-0-307-59567-6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Food Timeline. «American-style Garlic Bread». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Virbila, S. Irene (20 December 1987) FARE OF THE COUNTRY; Italy's Original Garlic Bread. New York Times.
- ↑ Raichlen, Steven (2014). Man Made Meals: The Essential Cookbook for Guys. Workman Publishing Company. էջեր 511–. ISBN 978-0-7611-6644-3.
- ↑ Sankalan Baidya (2014 թ․ ապրիլի 17). «11 Interesting Facts About Bruschetta». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ de Denus, André Rolland (1885) Les Anciennes Provinces de la France, études étymologiques & onomatologiques sur leur nom et celui de leurs habitants, É. Lechevalier.
- ↑ Goudall, Louis (1858). Le Martyr des Chaumelles. L. Hachette. էջեր 52–53.
- ↑ Gilroy Garlic Festival Committee (1982). The Garlic Lovers' Cookbook: From Gilroy, Garlic Capital of the World. Celestial Arts. էջ 61. ISBN 978-0-89087-272-7.
- ↑ Adema, Pauline (2010). Garlic Capital of the World: Gilroy, Garlic, and the Making of a Festive Foodscape. Univ. Press of Mississippi. էջեր 55–. ISBN 978-1-60473-333-4.
- ↑ «Cole's - Home of the Original Frozen Garlic Bread». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Delicious Homemade Pizza Start to Finish: Pizzas, Calzones, Pizza Rolls, and Garlic Knots. Tom Carroll, Ben Carroll. p. 117. ASIN: B07XJGJHWS.
- ↑ «Where else but NYC, Amirite? The Obscure History and Origin of Garlic Knots 🤑🍞». 2018 թ․ հունվարի 20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cooking For Engineers: Parmesan Garlic Bread – բաղադրատոմս՝ քայլ առ քայլ լուսանկարներով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխտորով հաց» հոդվածին։