Սխուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխուլ
Տեսակքարանձավ, հնագիտական հուշարձան և արգելոց
Երկիր Իսրայել
ՎարչատարածքՀայֆայի մարզ
Մասն էՆահալ Մեարոթ (արգելոց)
Քարտեզ
Քարտեզ

Սխուլ, քարանձավ Իսրայելում՝ Կարմել լեռան վրա։ Գտնվում է Հայֆա քաղաքից 20 կմ հարավ և Միջերկրական ծովի ափերից 3 կմ հեռավորության վրա։

Գանգ Սխուլ V (Homo sapiens -ի և նեանդերթալցու նշաններով)

Նախապատմական հողակտորն առաջին անգամ պեղվել է 1928 թվականի ամռանը Դորոթի Գարոդի կողմից[1]։

Սխուլում հերթափոխով ապրել են նեանդերթալյան մարդը (130 և 65-47 հազար տարի առաջ), ապա՝ գիտակից մարդը (130-80 և 47 հազար տարի հետո)[2]։ Քարանձավը բնակեցված է եղել միջին պալեոլիթի շրջանում՝ 200-45 հազար տարի առաջ[3]։

Սխուլ քարանձավում հայտնաբերվել է 14 կմախք, որոնց մեծ մասը 1932 թվականին հայտնաբերել է Թեոդոր Մաք-Քոունը (Theodore D. McCown)։ Սխուլի նեանդերթալցիները Սխուլ-Կաֆզեհ մերձավորարևելյան հոմինիդների ավելի առաջադեմ խմբին են պատկանում, որոնք տարբերվում են ավելի պարզունակ և Թաբունի, Ամուդ և Քեբարա քարանձավների եվրոպական նեանդերթալցիներին նմանվող տեղական գտածոներից[4]։

Սխուլ քարանձավից հայտնաբերված գտածոները և Նահալ Մեարոթ արգելոցի այլ քարանձավներում և Մուգարեթ Էլ Զութիե քարանձավում հայտնաբերված պեղումները 1939 թվականին Արթուր Քեյթը և Թեոդոր Մաք Քոունը դասակարգել են որպես Palaeoanthropus palestinensis տեսակ՝ հայդելբերգյան մարդու հետնորդ[5][6][7]։

Սխուլ IV-ի 100 հազար տարվա հնություն ունեցող նախակրնկի ոսկորը մորֆոլոգիական համընկնումներ ունի սիբիրական Բայգարի հոմինիդի նախակրնկային ոսկորի հետ, որն 43 հազար տարեկան է[8][9]։ Սարատովի մարզի Մերովի կղզում հայտնաբերված ծոծրակի ոսկորը նմանվում է հնամենի սափինեսի Սխուլ V-ի հետ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dorothy Garrod: Excavations in the Mugharet el-Wad, near Athlit, April-June 1929. Quarterly Statement of the Palestine Exploration Fund 61, S. 220—222
  2. Три продырявленные ракушки заставляют по-новому взглянуть на зарождение человеческой культуры
  3. Olson, S. Mapping Human History. Houghton Mifflin, New York (2003). p.74—75.
  4. Кроманьонцы, древний человек, ископаемый человек
  5. The Palaeolithic Origins of Human Burial, Paul Pettitt, 2013, p. 59
  6. Human Adaptation in the Asian Palaeolithic: Hominin Dispersal and Behaviour during the Late Quaternary, Ryan J. Rabett, 2012, p90
  7. The stone age of Mount Carmel : report of the Joint Expedition of the British School of Archaeology in Jerusalem and the American School of Prehistoric Research, 1929—1934, p. 18
  8. Дробышевский, Станислав Владимирович Новые данные к эволюции человека
  9. Ражев Д. И., Косинцев П. А., Кузьмин Я. В. Плейстоценовая таранная кость (os talus) человека с местонахождения Байгара (центр Западной Сибири)
  10. Харитонов В. М. Находки ископаемых гоминид на территории Восточной Европы и сопредельных регионов Азии (Часть 2)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխուլ» հոդվածին։