Սխալ շրջադարձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխալ շրջադարձ
անգլ.՝ Wrong Turn
Երկիր Կանադա
 Գերմանիա
 ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], սլեշեր, ֆիլմ անչափահասների համար, թրիլեր և սփլեթեր
Թվականմայիսի 30, 2003 և օգոստոսի 28, 2003[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRob Schmidt?[1][2][5][…]
ՊրոդյուսերStan Winston?, Brian Gilbert?, Էրիկ Ֆեյգ և Robert Kulzer?
Սցենարի հեղինակAlan B. McElroy?[6]
ԴերակատարներԴեսմոնդ Հարինգթոն[2][7][5][…], Էլիզա Դուշկու[2][3][7][…], Էմանուել Շրիքի[2][3][7][…], Ջերեմի Սիստո[3][7][5], Քևին Զեգերս[7][5], Լինդի Բուտ[7][5], Ջուլիան Ռիչինգս[7][5], Ուեյն Ռոբսոն[7] և Դեյվիդ Հյուբանդ[8]
ՕպերատորJohn Bartley?
ԵրաժշտությունԷլիա Քմիրալ
ՄոնտաժՄայքլ Ռոս
Պատմվածքի վայրԱպալաչներ
Նկարահանման վայրՏորոնտո և Համիլտոն
ԿինոընկերությունRegency Enterprises, Constantin Film և Summit Entertainment
Տևողություն84 ± 1 րոպե

Սխալ շրջադարձ (անգլ.՝ Wrong Turn) 2003 թվականին ռեժիսոր Ռոբ Շմիդտի կողմից նկարահանված սլեյշեր ժանրի սարսափ ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2003 թվականի մայիսի 18-ին։ 2007 թվականին թողարկվեց ֆիլմի շարունակությունը, որը կոչվում էր «Սխալ շրջադարձ 2. փակուղի»։ Նկարահանվեցին ևս մի քանի շարունակություններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկականի ուսանող Քրիս Ֆլինը՝ մեքենայով գնում է Արևմտյան Վիրջինիայով, շտապելով հարցազրույցի։ Սակայն վթարի և քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ճանապարհին մեծ խցանում է առաջանում։ Նա ստիպված է լինում փնտրել մեկ այլ ճանապարհ հին քարտեզով, որը կախված էր բենզալցակայանից։ Քրիսը գնում է հին ճանապարհով, որտեղ նա մխրճվում է ճանապարհի վրա կանգնած ամենագնացին։ Մեքենան պատկանում է մի խումբ ընկերների (Ջեսսի, Կարլի, Սքոթ, Էվան, Ֆրանսին), ովքեր մեքենայով անցել են ճանապարհի վրա ընկած փշոտ մետաղալարով։

Նրանք անտառում գտնում են մի տուն։ Մտնելով այնտեղ՝ նրանք հայտնաբերում են փշալարերը, մեքենաների բանալիները և, ի համընդհանուր սարսափի, մարդու մարմնի մնացորդներ։ Այդ ժամանակ տանտերերը՝ երեք մուտանտ եղբայրները՝ Պիլոզուբին, Մի աչքանին ու Երեք մատը վերադառնում են, որոնք հավանաբար ծնվել են արյունապղծության արդյունքում։ Նրանք տուն են բերում Ֆրանսինի մահացած մարմինը, մի աղջկա, ով իր ընկերոջ՝ Էվանի հետ մնացել էր ջարդված ավտոմեքենաների մոտ։

Երբ մուտանտները պառկում են քնելու, նրանք զգուշորեն դուրս են գալիս տնից, բայց Պիլոզուբը արթնանում է և բարձրացնում է տագնապ։ Տղաները փախչում են նրանցից և թաքնվում են լքված մեծաքանակմ եքենաների մեջ՝ հասկանալով, որ այդ բոլոր մեքենաները պատկանում են խելահեղ մարդակերների զոհերին։

Այդ հետապնդման ժամանակ Քրիսին վնասում են ոտքից, իսկ Սքոթին սպանում են, երբ նա շեղում է հրեշներին, որպեսզի մյուս տղաները կարողանան հասնել միակ աշխատող մեքենային՝ հենց մարդակերների մեքենային։

Եռյակը, ճանապարհի կեսին գերանների վրա բախվելով, քայլում է անտառի միջով և գտնում դիտահարթակ։ Բարձրանալով դիտահարթակը՝ նրանք փորձում են օգնություն կանչել ռացիայով, սակայն ռացիայի աղմուկի պատճառով նրանց հայտնաբերում են եղբայրները։ Եղբայրները այրում են դիտահարթակը, որպեսզի եռյակը դուրս գա։ Քրիսն ու աղջիկները հեռանում են աշտարակից՝ ցատկելով ծառերի վրա, բայց Երեք մատը բարձրանում է ծառի վրա և սպանում Կարլիին։ Քրիսն ու Ջեսսին որոշում են նրան իջեցնել սոճու ճյուղով, ինչի հետևանքով հրեշը ընկնում է գետնին, բայց ողջ է մնում։ Քրիսին և Ջեսսին հաջողվում է փախչել խելագար որսորդներից։

Ջրվեժի հետևում գտնվող քարանձավում գիշերելուց հետո, Քրիսն ու Ջեսսին շարունակում են ուղին։ Նրանք հասնում են ճանապարհը, բայց հանկարծ հայտնվում են չարագործ մարդակերները։ Մի աչքանին բռնում է Ջեսսիին, իսկ Պիլոզուբին հրում է Քրիսին ժայռից դեպի ճանապարհը։ Քրիսը կանգնեցնում է ոստիկանի մեքենան, ով ստացել է նրանց ազդանշանը, սակայն Պիլոզուբը նույնպես սպանում է նրան։ Քրիսը հասցնում է թաքնվել մեքենայի տակ։ Ոստիկանին սպանելուց հետո Պիլոզուբը նստում է իր մեքենան, իսկ Քրիսին հաջողվում է կառչել մեքենայի հատակից։ Մեքենայով նա կրկին վերադառնում է մուտանտ եղբայրների տուն՝ Ջեսսիի հետևից։ Մինչ նրանք զբաղվում են սպանված ոստիկանի մարմնով, Քրիսը հրկիզում է տունը և մեքենայով մտնում է տուն՝ վրաերթի ենթարկելով Միաչքանիին։ Պիլոզուբի և Երեք մատի հետ կռվելուց հետո Քրիսն ու Ջեսսին դուրս են գալիս տնից և կրակում ոստիկանական մեքենայի գազի տարաների վրա, որը պայթում է տան և ներսում գտնվող մուտանտ եղբայրների հետ։

Քրիսն ու Ջեսին մուտանտների մեքենայով վերադառնում են բենզալցակայան, որտեղ Քրիսը տեսել էր քարտեզը և այն վերցնում է, որպեսզի ոչ ոք չքշի հին ճանապարհով։ Գիշերը ոստիկանը մեքենայով մոտենում է մարդասպանների տան ավերակներին։ Մեքենան թողնելով՝ նա զննում է ավերակները և հայտնաբերում գործընկերոջ գլխատված դիակը։ Այդ պահին հրդեհից փրկված Երեք մատը թիկունքից կացնով հարձակվում է նրա վրա ու սպանում։ Կուլիսներից խելագար ծիծաղ է հնչում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեյմս Դաունինգ Բեռնատարի վարորդ
Էլիզա Դուշկու Ջեսսի Բերլինգեյմ
Էմանուել Շրիկի Քարլի
Դեսմոնտ Հարինգտոն Քրիս Ֆլին
Թեդ Կլառկ Միաչքանի
Հարրի Ռոբինս Պիլոզուբ
Իվոն Գոդրի Հալլի Սմիթ
Ջոել Հարիս Ռիչարդ «Ռիչ» Սթոքեր
Դեյվիդ Հյուբանդ Ոստիկան
Ուեյն Ռոբսոն Ծերուկ
Ջեյմս Դաունինգ Բեռնատարի վարորդ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի սկզբնական տարբերակում կերպարները մոտ 30 տարեկան էին։ Այնուամենայնիվ, որոշվեց նրանց երիտասարդացնել, որպեսզի թիրախային հանդիսատեսն իրեն ասոցացնի հերոսների հետ։ Գլխավոր հերոսուհին՝ Ջեսսի Բերլինգեյմը ստացել է իր անունը Սթիվեն Քինգի «Ջերալդի խաղի» հերոսուհուց։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի Դանդաս, Համիլթոն, Վիրջինիա, Օքսբրիջ և Վեբսթեր Ֆոլս քաղաքներում։

Այն տեսարանի նկարահանումների ժամանակ, երբ հերոսները մուտանտների արթնանալուց հետո փախչում են խրճիթից, դերասան Դեսմոնդ Հարինգթոնը կոտրել էր աջ կոճը, մինչդեռ ըստ ֆիլմի սյուժեի, նա ստիպված էր հենվել վնասված ոտքին՝ պատճառաբանելով, որ իր հերոսի ձախ ոտքին կրակել են։ Էմանուել Քրիկին կոտրել էր ուսը՝ ծառերի միջով ընկնելու տեսարանը նկարահանելիս[9]։ Էլիզա Դուշկուն իր հնարքների մեծ մասը կատարել էր ինքը։ Ֆիլմի եզրափակիչ տեսարաններից մեկի նկարահանումների ժամանակ Էլիզա Դուշկուն պատահաբար հրկիզել է Ջուլիան Ռիչինգսին, ով խաղում էր Երեք մատները։ Դերասանների և անձնակազմի շատ անդամներ թունավորվել էին թունավոր բաղեղով, քանի որ նրանք անմիջապես չճանաչեցին այն գործարանը, որտեղ գտնվում էր սարքավորումը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է հակասական կարծիքներ՝ 40% գնահատականով՝ հիմնված քննադատների 83 ակնարկների վրա, միջին գնահատականը 10-ից 4․2 է։ «Rotten Tomatoes» կայքում քննադատների մեծամասնությունը համաձայնում է, որ դա «ոչնչով չառանձնացող սարսափ, որը նույնիսկ չի փորձում տարբերվել նմանատիպ այլ ֆիլմերից»[10]։

«Metacritic» կայքում ֆիլմն ունի 100-ից 32 միավոր՝ հիմնված 17 արձագանքների վրա[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0295700/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://stopklatka.pl/film/droga-bez-powrotu-2003
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/wrong-turn
  4. http://www.kinokalender.com/film4171_wrong-turn.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.ofdb.de/film/34893,Wrong-Turn
  6. https://www.siamzone.com/movie/m/1742
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.imdb.com/title/tt0295700/fullcredits
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Wrong Turn (2003) Trivia(անգլ.) на сайте Internet Movie Database
  10. «Wrong Turn (2003)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  11. «Wrong Turn». Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.