Սխալանք (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սխալանք, եզր, որ կարող է վերաբերել՝

  1. Ավտոմատ կարգավորման համակարգերում (ԱԿՀ), կարգավորման պրոցեսում կարգավորվող մեծության տրված և իրական (ստուգիչ) արժեքների տարբերություն։ Սխալանք ժամանակի ցանկացած պահին կարելի է դիտել որպես հաստատված ռեժիմում (ստատիկ Սխալանք)և անցումային պրոցեսում (դինամիկ Սխալանք ) եղած Սխալանքների գումար։
  2. Չափման, չափվող մեծության իրական արժեքներից չափման արդյունքի շեղում։ Տարբերում են բացարձակ (արտահայտվում է չափվող մեծության միավորներով), հարաբերական (չափումների բացարձակ Սխալանք հարաբերությունը չափվող մեծության իրական արժեքի նկատմամբ) Սխալանք։ Տարբերում են նաե պատահական, կոպիտ, գործիքի, ինչպես նաև չափման մեթոդի, հաշվարկման, ստուգման Սխալանք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 434