Սլուցկի գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վացլավ Ռժևուսկին սլուցկի գոտիով

Սլուցկի գոտի, լիտվական մեծ իշխանության տղամարդու հագուստի տարր։ Նշան էր ազնվատոհմության և նրա կրելը մատնանշում էր տիրոջ նյութական բարեկեցությունը։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուցկի գոտիները գործվում էին մետաքսե, ոսկե և արծաթե թելերով։ Գոտու երկարությունը հասնում էր 2-4,5 մետրի, իսկ լայնությունը 30-50 սմ։ Գոտիները զարդարվում էին եզրանախշով, իսկ ծայրերը ճոխ բուսական զարդանախշով, որտեղ ժողովրդական բանվածքը զուգակցվում էին արևելյան թեմաների հետ։ Սլուցքի գոտին շրջոնք չունի, երկու երեսներն էլ դիմային են։ Առավել գնահատվել են չորսկողմանի գոտիները, որոնց ամեն երեսը երկու մասի էր բաժանված՝ տարբեր գույներով։ Գոտու մեջտեղի մասը լայնակի հարթ կամ զարդանախշով գծեր ուներ, սակավ զարդանախշը ցանցի կամ կետերի ձևով էր։ Գոտու վերջավորությունը բարդ զարդանախշ ուներ՝ հաճախ ձվածիր էր, զարդարված ծաղիկներով։ Գոտու երկու կողմից, անկյուններում հին սլավոներեն կամ լատիներեն գրություն էր լինում «Սլուցկ», «Սլուցկում» կամ «Սարքված է Սլուցկում»։ Սլուցկի գոտիները կրում էին տղամարդու արտաքին հագուստի՝ կունտուշի վրայից և նրանից կախվում էր սառը զենքը։

Արտադրության սկիզբը Ռեչ Պոսպոլիտայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում գոտիները բերում էին Օսմանյան կայսրությունից, Պարսկաստանից և այդ պատճառով կոչվում էին ստամբուլյան կամ պարսկական։ 1758 թվականին Ռեչ Պոսպոլիտայում կազմակերպվեց գոտիների արտադրության մանուֆակտուրաներ, որոնք ըստ գոտու ծագման կոչվում էր «պերսիարներ» (բելառուս․՝ персіярні)։ Առավել հայտնին ներկայիս Բելառուսի տարածքում գտնվող, մեծ գետման Միխաիլ Կազիմիր Ռաձիվիլի ստեղծած մանուֆակտուրան էր։

1757 թվականին Թուրքիայից Սլուցկ է ժամանում հայտնի վարպետ, ազգությամբ հայ Հովհաննես Մաջարյանցը։ Նա որոշ ժամանակ աշխատում է Ստանիսլավում (Իվանո Ֆրանկովսկ), հետո Նեսվիժում։ Ստանիսլավում նրան աշակերտում էին երկու նկարիչ՝ Յան Գոդովսկին և Թոմաշ Հայեցկին։ 1758 թվականին Մաջարյանցը գոտիների արտադրություն հիմնելու պայմանագիր է կնքում Միխաիլ Կազիմիր Ռաձիվիլի հետ, պայմանով, որ տեղացի վարպետներին պետք է սովորեցնի գոտին գործելու հմտությունը։

Սկզբնական շրջանում գոտիների նախշերը արևելյան էին։ Ջուլհակը սովորում էր յոթ տարի։ Ջուլհակները արտադրության տեխնիկային տիրապետելուց հետո սկսեցին սեփական աշխատանքներում օգտագործել տեղական զարդանախշեր՝ անմոռուկների, տերեփուկների, երիցուկների, կաղնու և թխկու տերևների պատկերներով։

Ռեչ Պոսպոլիտայում Հովհաննես Մաջարյանցին կոչում էին լեհական ձևով՝ Յան Մաջարսկի (լիտ.՝ Jonas Madžarskis, armėnas Ovanesas Madžarancas)։ Նրա ծոռնուհին հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Մոնյուշկո Ստանիսլավի մայրն է։ Մաջարյանցի որդին՝ լևոնը 18-19-րդ դարերի սահմանին Սլուցկի մանուֆակտուրայի վարձակալն էր, որտեղ աշխատում էին 60 ջուլհակներ։ Այդ մանուֆակտուրայի վարպետների համբավն այնքան մեծ էր, որ անգամ այլ տեղերում արտադրված գոտիները անվանվում էին Սլուցկի գոտիներ։

Տարածումն ու արտադրության «մայրամուտը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուցկի գոտի

Սլուցկի գոտիները արտադրվել են նաև Նեսվիժում, Վարշավայում, Կրակովում և Ռեչ Պոսպոլիտայի այլ քաղաքներում։ Նրանց արտադրությունը կազմակերպվել է նաև Մոսկվայի և Լիոնի մանուֆակտուրաներում։ Մոսկվայում քսանից ավելի մետաքսի մանագործական մանուֆակտուրաներ կային։

Ներկայիս լեհաստանի տարածքում գործող մանուֆակտուրաներից ամենահայտնիներն էին Կոբիլկայի Վարշավայի տակի Լիպկովի մանուֆակտուրաները, որտեղ գոտիների արտադրությունը կազմակերպել էր Յակով Պասխալիսը։ Որոշ մանուֆակտուրաներ գտնվում էին Կրակովում և Գդանսկում, դրանք Սլուցկի մանուֆակտուրայի մեծ ազդեցության տակ էին։

Սլուցկի մանուֆակտուրան գոյատևել է մինչև 1848 թվականը։ Ռեչ Պոսպոլիտայի քայքայումից ու լեհական 1830 թվականի ապստամբությունից հետո, Ռուսական կայսրության մեջ մտած տարածքներում գոտիները դուրս եկան նորաձևությունից և սկսեցին օգտագործվել կոստյոլների ձևավորման համար։ Հետագայում դրանք դարձան հավաքչության առարկա և տեղ գտան շատ թանգարաններում[1].

Ներկա շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուցկի գոտիների արտադրության տեխնոլոգիան երկար ժամանակ համարվում էր կորսված։ 2014 թվականին Սլուցկ քաղաքում սկսեցին գոտիների մեքենայական արտադրություն[2]։ Արտադրության կից բացվեց Սլուցկի գոտիների թանգարան։

Թանգարաններ, որտեղ ներկայացված է Սլուցկի գոտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օրվա ծրար՝ Սլուցկի գոտիներ, Բելառուսի փոստ, 14.03.2014, տադեուշ Բոգդանովիչի դիմանկարով

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոտու արտադրությամբ միայն տղամարդիկ էին զբաղվում. համարվում էր, որ կնոջ հպումից ոսկե և արծաթե թելերը կխամրեն և գոտին կփչանա[9]։
  • Զարդանախշերը մշակում էին հատուկ նկարիչները, այլ ոչ թե ջուլհակները։
  • Տոների ժամանակ գոտին հագնում էին ոսկե, կարմիր կողմը դուրս, իսկ սգո արարողությունների ժամանակ՝ սևը դուրս։ Սովորական առիթներով հագնում էին կանաչ կամ մոխրագույն գոտի։
  • Մեկ գոտու արտադրության համար օգտագործվում էր 400-800 գ ոսկի։
  • Մեկ գոտու արժեքը 5-50 դուկատ էր, լեհական ոսկով գինը 1000 ոսկի էր, որը հավասար էր Ռեչ Պոսպոլիտայի սպայի տարեկան աշխատավարձին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Якунина Л. И. Пояса слуцкие в собрании Государственного Исторического Музея. М., Наркомпрос РСФСР. 16 страниц; 1941 г 570 экз. [1] (ռուս.)
  • Якунина Л. И., Слуцкие пояса, Минск, 1960. (ռուս.)
  • Лазука Б. А. Слуцкія паясы: адраджэнне традыцый / Б. А. Лазука. − Минск : Беларусь, 2013. — ISBN 978-985-01-1060-2. [2] (բելառուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]