Սլովակյան դրախտ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստրատենսկա պիլա զբոսաշրջային հանգրվանը

Սլովակյան դրախտ[1] (սլովակ.՝ Národný park Slovenský raj), Սլովակիայի Հանրապետության ինը ազգային պարկերից մեկը: Ստեղծվել է Սլովակյան դրախտ լեռնաշղթայի բնությունը պահպանելու նպատակով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի օգոստոսի 21-ին այստեղ ստեղծվեց Սլովակիայում բնության առաջին պահպանվող տարածքը, որին 1988 թվականի հունվարի 18-ին շնորհվեց ազգային պարկի կարգավիճակ: Պարկում եղած շուրջ 350 քարայրներից մեկը՝ Դոբշինսկա սառցաքարանձավը (որն, ի դեպ, հանրության առջև բաց միակ քարանձավն է պարկում) 2000 թվականին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 2004 թվականին էլ պարկի առանձին հատվածներ Natura 2000 բնապահպանական ցանցի մաս կազմեցին:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկն զբաղեցնում է 197.63 քառակուսի կիլոմետր տարածք2, նրա շուրջն ստեղծված է 130.11 քառակուսի կիլոմետր մակերեսով բուֆերային գոտի[2].2: Պարկում կան տասնմեկ ազգային արգելոց և բնության ութ արգելոց[3][4]: Քարանձավներից բացի՝ մեծ թիվ են կազմում կիրճերը, ջրվեժները, որոնցից ամենաբարձրը՝ Զավոյովին, ունի 70 մետր բարձրություն: Ամենաբարձր կետը Պրեդնա Գոլյա սարն է (ծովի մակերևույթից բարձրությունը՝1545 մետր), ամենացածր կետը ծովի մակերևույթից բարձր է 470 մետր: Ազգային պարկի վարչական շենքը գտնվում է Սպիշսկա նովա վես բնակավայրում:

Կենդանական և բուսական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակյան դրախտի տարածքի 90 տոկոսն զբաղեցնում են անտառները, որոնցում գերակշռում են եղևնին, կեչին, գիհին, սոճին: Այստեղ բազմանում են անողնաշարավորների շուրջ 4000, այդ թվում՝ թիթեռների ավելի քան 2100 տեսակներ: Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 200 տեսակներով, որոնցից 130-ը պաշտպանության տակ են առնված: Կան կաթնասուն 40 կենդանատեսակներ՝ արջ, աղվես, գայլ, անտառակատու, եղջերու, վարազ, ջրաքիս և այլն: Պարկը հարազատ միջավայր է դարձել 65 հազվագյուտ կենդանատեսակների, այդ թվում՝ եվրոպական ջրասամույրի, եվրոպական գետնասկյուռի, բալոբանի համար:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկների համար պարկում գցվել են մոտավորապես 300 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արահետներ ու կածաններ՝ անհրաժեշտ լրացուցիչ հարմարություններով՝ սանդուղքներով, շղթաներով, կամրջակներով: Եղած շուրջ 350 քարանձավներից հանրության առջև բաց է միայն Դոբշինսկա սառցային քարանձավը, որն ունի 1232 մետր երկարություն և համարվում է Եվրոպայի ամենամեծ սառցային քարանձավներից մեկը[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. БРЭ/Западные Карпаты
  2. Slovenský raj (Slovak Paradise)
  3. «National Park of Slovenský raj. Slovakia.travel»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-23-ին 
  4. «National Park of Slovenský raj»։ Slovak Tourist Board։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2007-ին։ Վերցված է May 25, 2007 
  5. «Dobšinská ľadová jaskyňa cave. Slovakia.travel» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]