Սլոբոդան Պրալյակ (հունվարի 2, 1945(1945-01-02), Չապլինա, Խորվաթիայի անկախ պետություն[1][2] - նոյեմբերի 29, 2017(2017-11-29)[3], Հաագա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), բոսնիական ծագմամբ խորվաթ գեներալ, ով ծառայել է խորվաթական բանակում և Խորվաթիայի պաշտպանության խորհրդում։ Վերջինս Հերցեգ Բոսնա խորվաթական հանրապետության բանակն էր, որը գործել է 1992- 1995 թվականներին։ Պրալյակը մեղավոր է ճանաչվել
Խորվաթ-բոսնիական պատերազմի ժամանակ դաժանությունների, պատերազմի օրենքների խախտման, մարդկության դեմ կատարված հանցագործությունների և Ժնևի կոնվենցիայի խախտման համար։ Մեղադրանքը ներկայացվել է 2017 թվականին՝ նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից։
Պրալյակը կամավոր միացել է նոր ձևավորված խորվաթական զինված ուժերին, երբ Խորվաթիայում 1991 թվականին սկսվեց Խորվաթիայի անկախության պատերազմը։ Պատերազմից առաջ և հետո նա եղել է ինժեներ, հեռուստա և ռադիոռեժիսոր, ինչպես նաև բիզնեսմեն[4][5]։ Պրալյակը մեղադրվել և 2004 թվականինկամավոր կերպով հանձնվել նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալին[6]։ 2013 թվականին մեղադրվել է բոսնիացիների դեմ իրականացրած ցեղասպանության մեջ։ Նրան հետ միասին մեղադրվել են նաև խորվաթական բանակի 5 այլ սպաներ ևս[7][8] և դատապարտվել 20 տարվա ազատազրկման[9]։ 2017 թվականին նոյեմբերին դատավճռի հրապարակման ժամանակ, Պրալյակը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում դատավճիռը և ինքնասպանություն է գործել դատարանի դահլիճում՝ խմելով նախօրոք պատրաստված թույնը[10][11][12][13][14][15]։
↑«'I am not a war criminal,' convicted Bosnian Croat cries as he takes a fatal dose of poison». Los Angeles Times. 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին. «Ironically, Praljak, who surrendered to the tribunal in April 2004 and had already been jailed for 13 years, could have soon walked free because those who are convicted are generally released after serving two-thirds of their sentences.»