Jump to content

Սերգեյ Սլիպչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սլիպչենկո Սերգեյից)
Սերգեյ Սլիպչենկո
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 13, 1912(1912-09-13)
Ծննդավայր Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1991
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Զավակներ Q12153866?
 
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Սերգեյ Սլիպչենկո (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Сли́пченко, սեպտեմբերի 13, 1912(1912-09-13), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - 1991), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1953 թվականին եղել է Ուկրաինական ԽՍՀ-ի արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի վարիչի տեղակալ։
  • 1953 թվականից մինչև 1954 թվականը եղել է Ուկրաինական ԽՍՀ-ի արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի վարիչ և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 1955-1965 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ-ի արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 1965 թվականի մարտի 4-ից մինչև 1970 թվականի հունիսի 10-ը Զամբիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1970 թվականից մինչև 1972 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում պատասխանատու աշխատանքում։
  • 1972 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1980 թվականի ապրիլի 2-ը Տանզանիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Посольство СССР в Замбии. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Посольство СССР в Танганьике, с 26.4.1964 - Танзании. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 42.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]