Սլիմ Աարոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սլիմ Աարոնս
Ծնվել էհոկտեմբերի 29, 1916(1916-10-29)[1][2][3][4]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 30, 2006(2006-05-30)[5][2][4] (89 տարեկանում)
Մահվան վայրՎեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մանուշակագույն սիրտ

Ալեն Ջորջ «Սլիմ» Աարոնս (հոկտեմբերի 29, 1916(1916-10-29)[1][2][3][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 30, 2006(2006-05-30)[5][2][4], Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, հայտնի է բարձր հասարակության «գեղեցիկ կյանքի», կինոաստղերի և այլ հայտնի մարդկանց լուսանկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Chancellery Graffiti (Բեռլին, 1945)

Սլիմ Աարոնսը ծնվել է Նյու Յորքում 1916 թվականին։ 18 տարեկանում սկսել է ծառայությունն ԱՄՆ զինված ուժերում, լուսանկարել է Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիայի համար և հետո որպես ռազական լուսանկարիչ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (պարգևատրվել է «Ծիրանագույն սիրտ» մեդալով)։ Նրա սև-սպիտակ լուսանկարներն արտացոլում են պատերազմի և հետպատերազմյա ավերածությունների սարսափները։ Հետագայում, երբ նրան խնդրում են ստեղծել լուսանկարների շարք՝ նվիրված Կորեայում ամերիկյան դեսանտի իջեցմանը, Աարոնսը հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ինքը հասկացել է, որ միակ լողափը, որտեղ նա պատրաստ է իջնել, դա այնտեղ է, որտեղ արևայրուք են ընդունում գեղեցիկ աղջիկներ[6]։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Հոլիվուդի արքաները (անգլ.՝ Kings of Hollywood, Բևեռլի Հիլզ, 1957)

Զորացրվելուց հետո Սլիմ Աարոնսը տեղափոխվել է Կալիֆորնիա և սկսել է լուսանկարել հայտնի մարդկանց։ Այստեղ 1957 թվականին նա արել է իր ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ «Հոլիվուդի արքաները» (անգլ.՝ Kings of Hollywood), որտեղ գեղեցիկ հագնված դերասաններ Քլարկ Գեյբլը, Վան Հեֆլին, Գերի Կուպեր և Ջեյմս Ստյուարտը հանգստանում են Romanoff’s ռեստորանում տեղի ունեցած խնջույքում։ Աարոնի աշխատանքները հրատարակվել են Life, Town & Country և Holiday ամսագրերում[6]:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Լուսանկարներից մեկը, որն արվել է Ալֆրեդ Հիչքոքի պատվերով «Պատուհան դեպի բակ» ֆիլմին նախապատրաստվելիս (Նյու Յորք, 1954)

Հոլիվուդի հայտնի մարդկանցից մի քամիսը դարձել են նրա ընկերները: Ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի՝ 1954 թվականի «Պատուհան դեպի բակ» ֆիլմի գլխավոր հերոսը լուսանկարիչ է, որն ապրում է մի բնակարանում, որի ինտերիերը կրկնում էր Աարոնսի բնանկարի ներքին հարդարանքը[7]:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Բամբասանք լողավազանի մոտ (անգլ.՝ Poolside Gossip, Պալմ Սփրինգս, 1970)

Սլիմ Աարոնսը չի օգտվել ոճաբանների կամ գրիմարարների ծառայություններից։ Նրա ստեղծագործական սկզբունքն էր՝ «լուսանկարել գրավիչ մարդկանց, որ անում են գրավիչ գործողություններ գրավիչ վայրերում»[6][8]: Այս մոտեցման բնորոշ օրինակն է 1970 թվականին ստեղծված «Բամբասանք լողավազանի մոտ» (անգլ.՝ Poolside Gossip) լուսանկերը[9], որում պատկերված են ջրավազանի մոտ նստած երկու բարձրաշխարհիկ կանայք ճարտարապետ Ռիչարդ Նոյտրայի հեղինակած տան մոտ[10]։ Հարցազրույցում Աարոնն ասել է.

Ես ճանաչում էի բոլորին: Նրանք հրավիրում էին ինձ իրենց խնջույքներին, որովհետև գիտեին, որ ես իրենց չեմ վնասի։ Ես եղել եմ նրանցից մեկը։

— The Independent, 2002[11]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Լաքի Լուչանոն (կենտրոնում) և Սլիմ Աարոնսը (աջից ծայրում) Սիցիլիայում (Իտալիա, 1948)


«Գլամուրային» կերպարների շարքում, որոնց լուսանկարել է Սլիմ Աարոնսը, խիստ տարբերվում է գանգստեր «Lucky» («Բախտավոր») մականունով Չարլզ Լուչանոն՝ իտալաամերիկյան կազմակերպված հանցագործության ղեկավարներից մեկը։ Աարոնսը հետևել է նրան ամենուր, այդ թվում նաև Իտալիայում, և ստեղծել է «կնքահոր» բազմաթիվ լուսանկարներ։

Սլիմ Աարոնսը մահացել է 2006 թվականին Մոնտրոզում (Նյու Յորք) և թաղված է Քեմբրիջ (Մասաչուսեթս)[6][12]:

1997 թվականին Մարկ Գետտին՝ Getty Images-ի հիմնադիրներից մեկը, գնել է լուսանկարչի ամբողջ արխիվը։[13]: Ռեժիսոր Ֆրից Միտչելն ստեղծել է Slim Aarons: The High Life (2017) փաստագրական ֆիլմը[14]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aarons Slim (1974)։ A Wonderful Time: An Intimate Portrait of the Good Life։ Harper and Row։ ISBN 978-0060100162 
  • Aarons Slim (2003)։ Once Upon A Time։ Harry N. Abrams։ ISBN 978-0810946033 
  • Aarons Slim, Sweet Christopher (2005)։ A Place in the Sun։ Harry N. Abrams։ ISBN 978-0810959354 
  • Aarons Slim (2007)։ Poolside With Slim Aarons։ Harry N. Abrams։ ISBN 978-0810994072 
  • Aarons Slim, Sweet Christopher (2012)։ La Dolce Vita։ Harry N. Abrams։ ISBN 978-1419700606 
  • Aarons Slim (2016)։ Women։ Harry N. Abrams։ ISBN 978-1419722424 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130225657 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Luminous-Lint — 2005.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2006/06/01/arts/01aarons.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 Martin Douglas (01.06.2006)։ «Slim Aarons, 89, Dies; Photographed Celebrities at Play»։ The New York Times։ էջ A23 
  7. Koetzle Hans-Michael (2011)։ Photographers A-Z։ Քյոլն: Taschen։ էջ 6։ ISBN 978-3836511094 
  8. MacDonell Nancy (2007)։ In the Know: The Classic Guide to Being Cultured and Cool։ Penguin Books։ ISBN 0143112600 
  9. Aarons Slim (2007)։ Poolside With Slim Aarons։ Harry N. Abrams։ ISBN 978-0810994072 
  10. Friedman Alice T. (2010)։ American Glamour and the Evolution of Modern Architecture։ Yale University Press։ ISBN 978-0300116540 
  11. Walker Tonya (2008)։ «Rich, Attractive People In Attractive Places Doing Attractive Things»։ Virginia Commonwealth University 
  12. Սլիմ Աարոնսը Find a Grave կայքում
  13. Peretz Evgenia։ «Inside the world of Slim Aarons»։ The Hive։ Վերցված է 2017-11-09 
  14. Rathe Adam (15.05.2017)։ «An Exclusive Look at the New Slim Aarons Documentary»։ Town & Country։ ISSN 0040-9952 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]