Սլիմա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
մալթ.՝ Tas-Sliema | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 1,3 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲16 854 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային ինդեքսներ | SLM | ||||
Պաշտոնական կայք | sliema-malta.com | ||||
| |||||
Սլիմա (մալթայերեն՝ Tas-Sliema), նավահանգստային քաղաք Մալթայի հյուսիսային մասում, մայրաքաղաք Վալետայից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Առևտրի և հանգստի կարևոր կենտրոն է։ Զբոսաշրջությունը եկամտի կարևոագույն աղբյուրներից է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 786[2]։ Բնակավայրը կառուցվել է ռազմավարական տեսակետից կարևոր վայրում։ Պահպանվել է Tigné Point ամրոցը։ Պատմամշակութային կարևոր հուշարձաններից է նաև 1855 թվականին կառուցված ու օծված Stella Maris ծխական եկեղեցին։
Ծնունդով Սլիմայից են շվեյցարական Krokus երաժշտախմբի երգիչ Մարկ Ստորացը[3], Եվրատեսիլ-2002-ում և Եվրատեսիլ-2016-ում Մալթան ներկայացրած երգչուհի Իռա Լոսկոն, մալթացի մի շարք քաղաքական գործիչներ։
Քաղաքի Sliema Wanderers ֆուտբոլային թիմը շուրջ 30 անգամ հռչակվել է Մալթայի չեմպիոն։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Sliema բառը մալթայերեն նշանակում է խաղաղություն, հանգստություն[4] և գործածվել է մեկմեկու բարևելիս, ողջունելիս[5]։
Ենթադրվում է, որ բնակավայրն իր անվանման համար պարտական է ներկայումս այլևս գոյություն չունեցող Բարի ճանապարհորդության Աստվածամոր մատուռին, որը երկար տարիներ կողմնորոշիչ դեր է կատարել նավաստիների ու ձկնորսների համար։ Մատուռի կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն նշված է եղել Սուրբ Հովհաննեսի ասպետական ուխին տրված քարտեզի վրա՝ դեռ նախքան Մալթայի կղզեխումբը նրանց տնօրինմանը հանձնելը[6]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stella Maris եկեղեցին
- Սուրբ սրտի՝ Sacro Cuor եկեղեցին
- Հիսուս Նազովրեցի՝ Gesu' Nazzarenu եկեղեցին
- Սուրբ Գրիգոր՝ San Girgor եկեղեցին
- Our Lady of Graces մատուռը
- Տիգնե բերդը՝ Fort Tigné-ն
- Tigné Point-ը
- Sliema Point մարտկոցը (Il-Fortizza)
- Սուրբ Ջուլիանի աշտարակը[7]
- Կապուա պալատը (Palazzo Capua)
- Savoy Hotel շքեղ հյուրանոցը
- Preluna Hotel-ը (եղել է Մալթայի ամենաբարձր շինությունը)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլիման բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ |titul=Archivovaná kopie |url=http://www.sra.org.mt/sliema_summary |datum přístupu=2014-01-21 |url archivu=https://web.archive.org/web/20140202092924/http://www.sra.org.mt/sliema_summary |datum archivace=2014-02-02 |nedostupné=ano }}
- ↑ http://www.discogs.com/artist/717085-Marc-Storace
- ↑ «Churches used by British Forces»։ website.lineone.net։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-22-ին։ Վերցված է ապրիլի 9, 2018
- ↑ «thinksite.eu»։ thinksite.eu։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-29-ին։ Վերցված է ապրիլի 9, 2018
- ↑ «Sliema council to uncover Prince of Wales street name – The Malta Independent»։ independent.com.mt։ Վերցված է ապրիլի 9, 2018
- ↑ *Frendo Henry (December 1998)։ «The French in Malta 1798 – 1800 : reflections on an insurrection»։ Cahiers de la Méditerranée (University of Malta) 57 (1): 144–145։ ISSN 1773-0201
- ↑ «Twinning»։ localgovernment.gov.mt։ Government of Malta։ Վերցված է սեպտեմբերի 18, 2019
- ↑ https://www.bialystok.pl/pl/wiadomosci/aktualnosci/maltanski-partner-bialegostoku.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սլիմա Վիքիպահեստում |
---|
- http://www.heartofmalta.com/en/malta/sliema/guide.aspx
- http://www.malta.cz/clanky/letoviska/sliema.html Archived 2014-02-02 at the Wayback Machine.
|