Սլեքլայն

Սլեքլայն (անգլ.՝ Slackline slack՝ «թույլ», line՝ «գիծ» բառերից), մարզաձև, հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտություն, դինամիկ հավասարակշռությունը զարգացվելու վարժություն։ Սլեքլայն է կոչվում նաև մարզաձևում գործածվող ժապավենը։
Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթ, նեյլոնից կամ պոլիէստեթրից հատուկ ժապավենը ձգվում է երկու կայուն օբյեկտների (սովորաբար՝ ծառերի) միջև։ Տարբերվում է լարախաղացությունից, որտեղ գործածվում է առավելագույնս պիրկ ձգված, շրջանաձև հատույթով պարան կամ ճոպան։ Ժապավենի ձգվածությունը կարգավորվում և փոփոխվում է ըստ նպատակահարմարության, երկարությունը և լայնությունը նույնպես տարբեր է լինում՝ նախատեսված տարբեր հնարքների, երկար ճանապարհներ անցնելու, կամ ջրի մակերևույթից բարձր ձգելու համար։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրբանլայնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար կազմակերպվում է քաղաքային միջավայրում՝ զբոսայգում կամ փողոցում։ Ժապավենը ձգվում է ծառերի միջև։ Ժապավենի լայնությունը սովորաբար մոտավորապես 5 սմ (ավելի ճիշտ՝ 2 մատնաչափ) է, սակայն որոշ սլեքլայներներ գործածում են նաև ավելի նեղ՝ 5/8 կամ 1 մատնաչափ լայնությամբ ժապավեններ։
Թրիքլայնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժապավենի լայնությունը սովորաբար 2 մատնաչափ է, կապվում է համեմատաբար մոտ գետնին, սակայն կարող է բարձր էլ լինել։ Ժապավենի միջոցով տարբեր հնարքներ են կատարվում՝ քայլել[1] , շրջվել, ծունկ դնել, վազել, ցատկել, նստել խաչաձև ծալած ոտքերով և այլն, և այլն[2][3]։
Հայլայնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս դեպքում սլեքլայնը կապում են գետնից շատ բարձր։ Գերադասելի է, կախված բարձրությունից՝ պարտադիր է քայլել ապահովումով։
Վոթերլայնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժապավենը ձգվում է ջրի վրայով[4]։
Յոգալայնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլեքլայնի այս տեսակը կոչվում է նաև յոգա-սլեքլայն կամ սլեքսանա։ Յոգայի ավանդական դիրքերը տեղափոխվում են ժապավենի վրա[5][6]։
Սլեքլայնը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում մարզաձևով հետաքրքրվողները միավորվել են և փորձում են տարածել սլեքլայնը Հայաստանում[7][8]։ Խումբը համագործակցում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ, պարապմունքներ կազմակերպում նաև մարզերում[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «How To Walk a Slackline»։ Wikihow
- ↑ «How to Slackline: Jump Line-to-Line»։ Wikihow։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-16-ին։ Վերցված է 2014-10-28
- ↑ «Slackline Tricks Encyclopedia»։ Slackline HiveFly։ Վերցված է 10/6/14
- ↑ Վոթերլայնինգ Հայաստանում
- ↑ Alter Alexandra (ապրիլի 5, 2008)։ «Into the Wild With Yoga»։ The Wall Street Journal։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8
- ↑ Bolster Mary։ «A climbing yogi has found a unique way to improve his balance, focus, and core strength: Doing yoga poses on a slackline»։ Yoga Journal։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8
- ↑ Հայաստանյան սլեքլայնի խմբի էջը ֆեյսբուքում
- ↑ «Սպորտաձևի բացօթյա դասընթաց»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-03-ին։ Վերցված է 2014-10-28
- ↑ Վանաձորցի երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին «Սլեքլայն» մարզաձեւում