Սլավոնուհու հրաժեշտը
Սլավոնուհու հրաժեշտը ռուս.՝ Прощание славянки | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թվական | 1985 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Եվգենի Վասիլև |
| Սցենարի հեղինակ | Q21132197? |
| Դերակատարներ | Գալինա Մակարովա, Յուրի Նազարով, Եվգենի Լեբեդև և Նատալյա Գունդարևա |
| Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
| Տևողություն | 79 րոպե |
«Սլավոնուհու հրաժեշտը» (ռուս.՝ «Прощание славянки»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Վասիլևը 1985 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեց ամուսիններն ապրում են Ղրիմում սեփական մեծ տանը։ Տանտիրուհին՝ Աննա Իվանովնան, պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն, իսկ պատերազմից հետո՝ որդուն։ Ամռանը ծեր ամուսիններն իրենց տնակի մի մասը հանձնում են հյուրերին, աճեցնում են խաղող և դեղձ վաճառքի համար։ Իրենց տնից հեռացողների համար Աննա Իվանովնան միացնում է «Սլավոնուհու հրաժեշտը» քայլերգը։ Դա նրա «այցեքարտն է», որը դուր է գալիս բնակիչներին։ Նրանց թվում է նաև նախկին ռազմական օդաչու գնդապետ Գրադովը։ Տանը նա նկատում է պատին կախված մի լուսանկար, որում պատկերված են երկու տղաներ։ Նա ճանաչում է իրեն ու իր ընկեր Վովկային, որը մահացել է մանկական առողջարանում տուբերկուլյոզից։ Աննա Իվանովնայի և Գրադովի հանդիպումը, որին նա ժամանակին փրկել է մահից, ստիպում է կնոջը մտածել մարդկային հարաբերությունների մասին։
Ղրիմում նկարահանումների հիմնական վայրերը եղել են Ռիբաչիե գյուղն է, Կոկտեբելը և Սուդակ քաղաքը[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալինա Մակարովա – Աննա Իվանովնա
- Յուրի Նազարով – Ալեքսանդր Գրադով, նախկին օդաչու
- Եվգենի Լեբեդև – Սեմյոն Պրոտասովիչ, Աննա Իվանովնայի երկրորդ ամուսինը
- Նատալյա Գունդարևա – Ժենյա
- Տիմոֆեյ Սպիվակ – Ալեքսեյ, Աննա Իվանովնայի որդին երկրորդ ամուսնությունից
- Վիկտոր Պավլով – Ֆյոդոր Լեոնտևիչ, հարևան
- Մայա Բուլգակովա – Լյուդմիլա Գերասիմովնա, հարևանուհի
- Եկատերինա Վասիլևա – Լենա
- Անատոլի Եգորով – Լենայի հորեղբայրը
- Նադեժդա Սեմենցովա – մանկատան բժիշկ
- Նատալյա Օստրիկովա – Աննա Իվանովնան երիտասարդ տարիքում
- Լյուբով Գերմանովա – բուժքույր մանկատանը
- Ալեքսանդր Լեբեդև – հանգստացող
- Թամարա Սովչի – Լյուդմիլա Գերասիմովնայի հարևանը
- Սաշա Չուբիկին – Վովկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Подробно о местах съемок кино «Прощание славянки»». krymania.ru. 2020.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սլավոնուհու հրաժեշտը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|