Jump to content

Սլավիկ Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավիկ Արշավիրի Առուստամյան
սեպտեմբերի 28, 1961 - հունիսի 20, 1992
(30 տարեկան)
ԾննդավայրՍարուշեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Արցախ Արցախ
Պաշտոնջոկի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Սլավիկ Արշավիրի Առուստամյան (սեպտեմբերի 28, 1961, Սարուշեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 20, 1992, Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավիկ Առուստամյանը ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1979-81 թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ տանկային զորամասում։ Զորացրվելուց հետո գյուղում աշխատել է որպես վարսավիր։ Արցախի ազատագրական պայքարի առաջին կամավորականներից էր։ Գյուղի դասակում ջոկի հրամանատար էր։ Մասնակցել է Ամարասի հովտի պաշտպանությանը։ Հետևակի մարտական մեքենայի մեխանիկ-վարորդ էր։ 1992 թ. հունիսի 20-ին վիրավորվել է Խանաբադի պաշտպանական մարտում և մահացել Երևանի հիվանդանոցում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Սարուշենի գերեզմանատանը[1]։

Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սլավիկ Առուստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)