Սլավիկ Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավիկ Առուշանի Առուշանյան
Ծնվել էհունվարի 1, 1949(1949-01-01)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԴահրավ, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1978)

Սլավիկ Առուշանի Առուշանյան (հունվարի 1, 1949(1949-01-01)[1], Դահրավ, Խոջալուի շրջան, Ադրբեջան), Ղարաբաղյան շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1970 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (19781978-1990 թվականներին աշխատել է Ասկերանի կուսշրջկոմում։ 1987 թվականի օգոստոսին ստեղծել է Ղարաբաղյան շարժման Ասկերանի նախաձեռնող խումբը, կազմակերպել Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցի քննարկումը, 1988 թվականի փետրվարի 13-ին՝ առաջին հանրահավաքը Ստեփանակերտում, 1988 թվականի փետրվարի 21-ին՝ Ասկերան ավանի ինքնապաշտպանությունը (Ասկերանի դեպքեր 19881989-1990 թվականներին՝ Ազգային խորհրդի անդամ, 1990-1995 թվականներին՝ Ասկերանի շրջխորհպի գործկոմի նախագահի պաշտպանության հարցերով տեղակալ, բռնագադթածների և մարդասիրական օգնության բաժնի վարիչ, ինքնապաշտպանության շրջանային շտաբի անդամ։ Մասնակցել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական առաջին ջոկատների կազմավորման, գումարտակի նյութատեխնիկական բազայի ստեղծման և անձնակազմի հավաքագրման աշխատանքներին և Ասկերան ավանի ինքնապաշտպանական մարտերին։

ՀՀ ԳԽ (1990-1995, պաշտպանության, ներքին գործերի և Արցախի հարցերով հանձնաժողովների անդամ) և ԼՂՀ Աժ (1995-2000) պատգամավոր է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մխիթար Գոշ» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14591
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png