Սիցիլիական ապստամբություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սիցիլիական ապստամբություններ, Սիկիլիական ապսաամբություններ, ստրուկների երկու մեծ ապստամբություն հռոմ. ստրկատերերի դեմ Սիկիլիա կղզում, մ․ թ․ ա․ II դ․ 2-րդ կեսին։ 1-ի ն ապստամբությունը (138/136—123) բռնկել է Հեննա (էննա) քաղաքում՝ ասորիքցի ստրուկ Եվնոսի (իրեն հռչակել է թագավոր՝ Անտիոքոս անունով) գլխավորությամբ։ Ապստամբության մյուս կենտրոնն Ագրագաս (Ագրիջենտում) քաղաքն էր, որտեղ շարժումը գլխավորել է կիլիկեցի ստրուկ Կլեոնը (ենթարկվել է Եվնոսին և դարձել ստրատեգոս)։ Ապստամբները ստեղծել են պետություն, որն անվանել են «Նոր ասորական թագավորություն»։ 132 թվականին կոնսուլ Պուբլիոս Ռուպիլիոսը ճնշել է ապստամբությունը։ 2-րդ ապստամբությունը (104—99) սկսվել է Սիկիլիայի գյուղատնտտեսական շրջաններում։ Գլխավորել են իտալիկ ստրուկ Սալվիոսը (հռչակվել է թագավոր՝ Տրյուփոն անունով) և կիլիկեցի ստրուկ Աթենիոսը (ենթարկվել է Սալվիոսին)։ Ապստամբները գրավել են համարյա ամբողջ կղզին, պարտության մատնել հռոմեակա զորքերին, սակայն 99 թվականին հռոմեական զորավար Մանիոս Աքվիլիոսը ճընշել է ապստամբությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png