Սիրվարդ Փոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրվարդ Փոլադյան (1908, Մարաշ - 1970, դեկտեմբերի 26, ԱՄՆ), հայ երաժշտագետ։

1935 թվականին Բերկլիում ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստագիտության ճյուղը։ Կատարելագործելով երաժշտագիտական կրթությունը՝ ավարտել է Կոլումբիայի (1942 թ.) և Կոռնելի (1943 թ.) համալսարանները։ 1944 թվականից՝ ԱՄՆ-ի կանանց ազգային ասոցիացիայի անդամ։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, սկզբում՝ երաժշտական դպրոցներում, ապա՝ Ֆլորիդայի (1946-1948 թթ.) և Նյու Յորքի (1953-1968 թթ.) համալսարաններում։ Ուսումնասիրել է Բրազիլիայի, Պերուի, Չիլիի, Բոլիվիայի, Էկվադորի ժողովրդական երաժշտությունը։ Ուշագրավ են «Հայկական ժողովրդական երգեր» (անգլերեն, 1942), «Կոմիտաս վարդապետը և նրա ներդրումը երաժշտական ազգագրության մեջ» (անգլերեն, 1972) աշխատությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։