Սիրո մեջ և պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո մեջ և պատերազմում
անգլ.՝ In Love and War
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3], դրամա[1][2][3], գրական ստեղծագործության էկրանավորում, կենսագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1996 և օգոստոսի 14, 1997[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Աթենբորո[1][2][3][…]
ՊրոդյուսերՌիչարդ Աթենբորո
Սցենարի հեղինակAllan Scott?[5] և Clancy Sigal?[5]
ԴերակատարներMackenzie Astin?[2][6][7][…], Քրիս Օ'Դոննել[2][6][7][…], Սանդրա Բուլոք[2][6][7][…], Emilio Bonucci?[7], Քոլին Սթինթոն[5], Colin Fox?[5], Ֆիլիպ Լերուա[5], Իեն Քելլի[5], Վինսենթ Ռիոթա[5], Ալան Բեննեթ և Թոմ Գուդման-Հիլ
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունՋորջ Ֆենթոն
ՄոնտաժԼեսլի Ուոքեր
Պատմվածքի վայրԻտալիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն109 րոպե

«Սիրո մեջ և պատերազմում» (անգլ.՝ In Love and War), բրիտանացի ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի ֆիլմը, որը նկարահանվել է 1996 թվականին «20th Century Fox» ստուդիայում։ Հիմնված է գրող Էռնեստ Հեմինգուեյի կյանքում 1918 թվականին տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա, որոնք նա շարադրել է «Հրաժեշտ զենքին» կենսագրական վեպում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմ, 1918 թվական։ Ավստրո-Հունգարիայի դեմ կռվող Իտալիան օգնություն է ստանում ամերիկյան դաշնակիցներից, որ ուղարկել են Կարմիր Խաչի բուժքույրեր և բժշկական գումարտակի մեքենաներ՝ սպասարկող տեխնիկական անձնակազմով։ 18-ամյա վարորդ Էռնեստ («Էռնի») Հեմինգուեյը հրետակոծության ժամանակ ոտքի վնասվածք է ստանում։ Նա ընկնում է հիվանդանոց, որտեղ սիրահարվում է բուժքույրերից մեկին՝ Ագնես ֆոն Կուրովսկիին, որը կարողացել է համոզել վիրաբույժին չանել անհապաղ անդամահատումը, որը նա համարում էր միակ ելք։ Աղջիկը 26 տարեկան է, և լուրջ չի վերաբերվում երիտասարդ Էռնիի սիրահետմանը։ Սակայն աստիճանաբար նրա մեջ ծնվում է փոխադարձ զգացմունք։ Շուտով սիրահարների միջև սկսվում է ինտիմ կապ, որի խորհրդանիշն է դառնում մերկ զույգի դանդաղ ռոմանտիկ պարը։

Ապաքինվելուց հետո Հեմինգուեյը, որը վիրավորման համար մեդալ էր ստացել, վերադառնում է ԱՄՆ որպես ռազմական հերոս։ Նրանից հեռու Ագնեսը կրկին տառապում է իր սիրելիի հետ տարիքային տարբերությանը վերաբերող կասկածներից։ Նրան ամուսնության առաջարկ է անում ռազմական վիրաբույժ Դոմենիկո Կորաչիոլոն, և աղջիկը ժամանակ է խնդրում մտածելու համար։ Էռնիին ուղարկած իր նամակում Ագնեսը հայտնում է հնարավոր ամուսնության և ընդմիշտ բաժանվելու անհրաժեշտության մասին։ Հեմինգուեյը վշտով է ընդունում այս նամակը՝ այն համարելով իրենց վերջնական բաժանում։

Ութ ամիս անց Ագնեսը գնում է ԱՄՆ և գտնում Էռնիին։ Նա հայտնում է, որ ամուսնացած չէ, և ներողություն է խնդրում իր սիրելիի զգացունքներին չհավատալու համար, սակայն Էռնին, որը դեռ բարկացած է, չի ընդունում նրա սերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին քննադատական կարծիքները ընդհանուր առմամբ բացասական են։ «San Francisco Chronicle»-ի մեկնաբանն անհաջողության համար պատասխանատվությունը բարդել է դերասանների վրա. «Օ’Դոննելը տարօրինակ ընտրություն է ինքնավստահ երիտասարդ Հեմինգուեյի դերի համար։ Անկախ նրանից՝ նա բարձրացնում է հրացան, թե տառապում է վիրավոր ոտքով, Օ’Դոննելն ավելի շատ Ռիչի Քանինգհեմ է, քան Էռնեստ Հեմինգուեյ։ Բուլոքը նույնպես անարդարացիորեն է ստացել Ագնեսի դերը։Մարմնավորելով բուժքույրի, որը պետք է ճնշի իր հակումը դեպի երիտասարդը, Բուլոքը փորձում է խեղդել գրավիչ լինելու իր բնական ունակությունը և խաղում է տեսախցիկի հետ. դա, ի վերջո, նրան դարձնում է անգույն ու թմրած։ Ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոն շեշտը դրել է այդ դերասանների վրա։ Արդյունքում, հավանաբար, դա նրա ամենավատ ֆիլմն է այսօրվա դրությամբ»[8]։ Ֆիլմի վերաբերյալ էլ ավելի անողոք է The Onion A.V. Club սատիրական հրատարակության գրախոսականը․ «Ի վերջո, (ֆիլմը) «սիրո մասին» հոլիվուդյան աղբի սովորական գեղեցիկ կտոր է»[9]։

Ֆիլմի վերաբերյալ ավելի դրական արձագանքներ է տվել Կալիֆոռնիայի «Chico Enterprise-Record» շաբաթաթերթի քննադատ Լայն Բրաունը. «Այնքան էլ վատ չէ, ինչպես դուք եք սպասում։ Ընդունելի է անձևոտ օրվա համար»[10], ինչպես նաև Online Film Critics Society-ի հաճախ ներողամիտ, տարեց կինոգետներ Ֆրեդերիկ և Մերի Էնն Բրուսատները. «Ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոն նախազգուշացնում է ռոմանտիկական տարվածությունների վտանգների մասին։ Պատվանդանին դնելով Ագնեին՝ Էռնեստը չի կարող ընդունել նրա իրական թերությունները։ Դա հետագայում նրա սերը վերածում է ատելություն»[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացվում է հետևյալ տեղեկությունը․ «Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Հյուսիսային Իտալիա, 1918 թվական։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում Իտալիան պայքարում էր ավստրիացիների զանգվածային ներխուժման դեմ։ Ամերիկան Իտալիայի դաշնակիցներից մեկն էր, սակայն ԱՄՆ բանակը գտնվում էր Ֆրանսիայում։ Այդ պատճառով նախագահ Վիլսոնը Կարմիր Խաչի բժիշկներին և բուժքույրերին ուղարկեց իտալական զորքերի ոգին բարձրացնելու և վիրավորների մասին հոգ տանելու համար։ Ամբողջ Ամերիկայում երիտասարդներն արձագանքեցին նրա կոչին՝ դառնալ կամավորներ և գնալ Իտալիա որպես շտապօգնության մեքենաների վարորդներ և ճաշարանների աշխատողներ ճակատային գծում»։ Ֆիլմն ավարտվում է հետևյալ տեղեկությամբ․ «Ագնես ֆոն Կուրովսկին աշխատել է Կարմիր Խաչի առաքելությունում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Նա մնացել է չամուսնացած մինչև 36 տարեկանը և ապրել է մինչև 92։ Էռնեստ Հեմինգուեյն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի 1954 թվականին։ Նրա լավագույն վեպերից մեկը՝ «Հրաժեշտ զենքին», գրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում տեղի ունեցած իրադարձությունների տպավորությամբ։ Նա ամուսնացել է չորս անգամ և ինքնասպան է եղել 1961 թվականին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0116621/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-10637/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film570098.html
  4. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=1381
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/milosc-i-wojna
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.imdb.com/title/tt0116621/fullcredits
  8. Guthmann Е. (27.06.2002). «Love and War Crashes and Burns» (անգլերեն). San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  9. Krewson J. (29.03.2002). «In Love And War» (անգլերեն). The Onion A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  10. Отзывы критиков на «В любви и войне» на rottentomatoes.com (անգլ.)
  11. Film Review на spiritualityandpractice.com (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]