Սիրո լուսաբաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո լուսաբաց
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Էտտի
տարի1828
բարձրություն88,6 ± 0,1 սանտիմետր
լայնություն98 ± 1 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն, այլաբանություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էRussell-Cotes Art Gallery & Museum?
հավաքածուRussell-Cotes Art Gallery & Museum?
սեփականատերRussell-Cotes Art Gallery & Museum?
Ծանոթագրություններ

«Սիրո լուսաբաց», անգլիացի նկարիչ Ուիլիամ Էտիի կտավը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1828 թվականին։ Ներկայումս ցուցադրվում է Բորնմութի Ռասել Կոտեսի գեղարվեստական պատկերասրահ և թանգարանում։ Նկարի հիմքում ընկած է Ջոն Միլթոնի «Կոմուս» պիեսը։ Կտավում պատկերված է մերկ Վեներան, որը խոնարհված է դեպի քնած հրեշտակը և փորձում է արթնացնել նրան՝ շոյելով թևը։ Չնայած Էտին իր աշխատանքներում հաճախ է ներառել մերկ կերպարներ, սակայն հազվադեպ է ֆիզիկական մերձեցում պատկերել։ Այդ իսկ պատճառով «Սիրո լուսաբաց»-ը համարվում է նրա արտասովոր նկարներից մեկը։

Մինչ որոշ քննադատներ գովաբանում էին նկարի կոմպոզիցիայի տարրերը, առաջին ցուցադրության ժամանակ այն շատ վատ է ընդունվել։ Էտին վաստակել էր ռեալիստական կերպարների նկարչի հեղինակություն, և նրա ոճավորած Վեներան համարվում էր օտարազգի նկարիչների ազդեցությամբ արված պատկեր։ Գույները նույնպես անիրական էին, և նկարն, ընդհանուր առմամբ, համարվում էր անճաշակ և անպարկեշտ։ «Սիրո լուսաբաց»-ը չի ընդգրկվել այն 133 կտավների թվում, որոնք ներկայացվել են 1849 թվականին Էտիի աշխատանքների ամենախոշոր հետահայաց ցուցահանդեսում։ 1889 թվականին կտավը ձեռք է բերել սըր Մերթոն Ռասել Կոտեսը, և այդ ժամանակվանից ի վեր այն գտնվում է վերջինիս անունը կրող գեղարվեստական պատկերասրահ և թանգարանում։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրո լուսաբաց»-ը ներկայացնում է Ջոն Միլթոնի «Կոմուս» պիեսից մի հատված։ Նկարվել է 1634 թվականին։ «Կոմուս»-ը բարոյական պատմություն է, որի գլխավոր հերոսուհին (հիշատակվում է որպես Տիկին) հեռանում է իր ընտանիքից։ Նա հանդիպում է անառակ կախարդ Կոմուսին, որը բռնում է նրան և փակում բանտում։ Ապա օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի նրա մոտ սեռական ցանկություն առաջացնի։ Կինը ընդդիմանում է Կամուսի գայթակղություններին և զսպում իր ցանկությունները[1]։

Էտիի աշխատանքը «Կոմուս»-ի տեսարանի անմիջական պատկերումը չէ։ Նա ոգեշնչվել է սկզբնական հատվածից, որում Կոմուսը, մինչ կնոջը հանդիպելը, մտորում է այն մասին, որ մեղքը միայն այն դեպքում է խնդիր համարվում, երբ այդ մասին իմանում են ուրիշները, և այդ կերպ «սովորական և բնական» կլինի ենթարկվել սեփական անազնիվ ցանկություններին՝ թաքնելով մթության քողի տակ[1]։ Էտիի կտավում մերկ Վեներան պարզում է ձեռքը, որպեսզի արթնացնի սիրո տեսք ընդունած քնած հրեշտակին՝ շոյելով նրա թևը[1][2]։ Թեև Էտին վաստակել էր ռեալիստական մարդկային կերպարներ նկարելու հեղինակություն, սակայն «Սիրո լուսաբաց»-ի Վեներան շատ ոճավորված է և դիտմամբ նկարված է Ռուբենսի ոճով[1]։

«Սիրո լուսաբաց» նկարը դիտմամբ հանդիսատեսի առաջ բարոյական երկընտրանք է դնում։ Մերկության և զգայունության պատկերման շնորհիվ Էտին փաստում և միևնույնը, ինչ Կոմուսը, առ այն, որ հանդիսատեսը միայնության մեջ խելամտորեն տրվում է իր ցանկասեր մտքերին։ Նկարը հանդիսատեսին է ներկայացնում նույնպիսի բարոյական կոչ, ինչպես և այն, ինչը Կոմուսը ներկայացնում է կնոջը, որը հավատարիմ է մնում իր ամենալավ, բարոյական և ռացիոնալ տեսակին՝ անտեսելով նրա ցանկություններին ենթարկվելու ակնհայտ թերությունը[1]։

Չնայած Ուիլիամ Էտին մշտապես նկարել է մերկ կերպարներ, սակայն հազվադեպ է պատկերել ֆիզիկական մերձեցում՝ չհաշված մարտական տեսարանները։ Այդ իսկ պատճառով «Սիրո լուսաբաց»-ը առանձնանում է մնացածից։ 2007 թվականին Էտիի կենսագիր Լեոնարդ Ռոբինսոնը մեկնաբանել է, որ «Սիրո լուսաբաց»-ը «այնքան էլ բնորոշ իրողություն չէ Էտիի համար, և դժվար է հասկանալ, թե ինչու է նա նկարել դա»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Burnage, 2011b, էջ 116
  2. «Fine Arts». III. Лондон: Henry Colburn. 1828. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |с= ignored (օգնություն)
  3. Robinson, 2007, էջ 259

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Smith, Alison The Victorian Nude. — Манчестер: Manchester University Press, 1996. — ISBN 978-0-7190-4403-8
  • Smith, Alison Exposed: The Victorian Nude. — Лондон: Tate Publishing, 2001a. — ISBN 978-1-85437-372-4
  • Smith, Alison Private Pleasures? // Art in the Age of Queen Victoria: A Wealth of Depictions. — Борнмут: Russell–Cotes Art Gallery and Museum, 2001b. — ISBN 978-0-905173-65-8
  • Burnage, Sarah Etty and the Masters // William Etty: Art & Controversy. — Лондон: Philip Wilson Publishers, 2011a. — ISBN 978-0-85667-701-4