Սիրո եռաբաղադրիչ տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սիրո եռաբաղադրիչ տեսություն (անգլ.՝ triangular theory of love)[Ն 1], սիրո տեսություն, որ մշակվել է հոգեբան Ռոբերտ Ստերնբերգի կողմից։ Անձնական փոխհարաբերությունների համատեքստում «սիրո երեք բաղադրիչներն են, ըստ եռաբաղադրիչ տեսության, մտերմությունը , կիրքն ու պարտականությունները»[1]։

  1. Մտերմությունը ներառում է կարեկցանքի, միության ու կապվածության զգացումները,
  2. Կիրքը ներառում է ինչպես ռոմանտիկ տարվածությունը, այնպես էր սեռական գրավչությունը,
  3. Պարտականությունները ենթադրում են մոտ ապագայում զուգընկերոջ հետ մնալու որոշումը, հեռավոր ապագայում՝ համատեղ ձեռքբերումները կամ ապագայի պլանները։

«Սիրո ուժը, որ զգում է ինչ-որ մեկը, կախված է այս երեք բաղադրիչների բացարձակ ուժից, և ինչ-որ մեկի հարաբերությունների տիպը կախված է դրանց ուժից միմյանց հարաբերությամբ»[2]։ Սիրո տարբեր փուլերն ու տիպերը կարողն են ներկայացվել որպես այդ երեք տարրերի տարբեր համադրություններ, օրինակ՝ յուրաքանչյուր բաղադրիչի հարաբերական շեշտվածությունը ժամանակի հետ կարող է փոխվել հասուն ռոմանտիկ հարաբերությունների զարգացման գործընթացում։ Միակ բաղադրիչի վրա հիմնված հարաբերությունները գոյատևման ավելի քիչ շանս ունեն, քան երկու կամ երեք բաղադրիչերի վրա հիմնվածները։

Սիրո ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտերմության, կրքի ու պարտականությունների համադրումներ
Մտերմություն
intimacy
Կիրք
passion
Պարտականություններ
commitment
Սիրո բացակայություն
Համակրանք / ընկերություն
liking / friendship
x
Սիրահարվածություն
limerence / infatuation
x
Դատարկ սեր
empty love
x
Ռոմանտիկ սեր
romantic love
x
x
Ընկերական սեր
companionate love
x
x
Ճակատագրական սեր
fatuous love
x
x
Կատարյալ սեր
consummate love
x
x
x
Triangular Theory of Love.svg

Երեք բաղադրիչները, որ նշված են եռանկյան երեք գագաթներում, փոխազդում են միմյանց հետ և այդպիսով ձևավորում սիրո յոթ տիպեր (սիրո բացակայությունը ներկայացված չէ)։ Եռանկյան չափն արտահայտում է սիրո «չափը»․ որքքն մեծ է եռանկյունը, այնքան մեծ է սերը։ Եռանկյան ձևն արտահայտում է սիրո «ոճը», որը կարող է փոխվել հարաբերությունների ընթացքում․

  • Սիրո բացակայությունը բոլոր երեք բաղադրիչների պարզ բացակայությունն է։ Սիրո բացակայությունը հատուկ է մարդկանց անձնական հարաբերությունների, առօրյա փոխհարաբերությունների մեծ մասին[3]։
  • Համակրանք/Ընկերություն, այս տերմիններն օգտագործվում են ոչ առօրյա իմաստով։ Ընդունված է դրանք դասել այն զգացմունքների շարքը, որոնք տածում են այն հարաբերություններում, որոնք կարելի է բնորոշել որպես ընկերություն։ Մարդն զգում է մտերմություն, կապվածություն և ջերմություն մյուսի հանդեպ, բայց առանց ուժեղ կրքի ու երկարաժամկետ պարտականությունների զգացման[4]։
  • Սիրահարվածություն/տարվածություն, զգացմունք, որն առաջանում է կրքի ծագելու հետ միասին մտերմության ու պարտականությունների բացակայության պայմաններում[5]։ Ռոմանտիկ հարաբերությունները հաճախ սկսվում են որպես խենթ սեր և մտերմության առաջանալու հետ ժամանակի ընթացքում վերածվում ռոմանտիկ սիրո։ Առանց մտերմության ու պարտականությունների սիրահարվածությունը կարող է հանկարծակի վերանալ։
  • Դատարկ սերը բնութագրվում է պարտականություններով, առանց մտերմության կամ կրքի։ Ավելի ուժեղ սերը կարող է վերածվել դատարկ սիրո։ Այն մշակույթներում, որտեղ տարածված են առանց սիրո ամուսնությունները, ամուսիների հարաբերությունները կարող են սկսվել որպես դատարկ սեր և վերածվել նրա այլ տիպի[5]։
  • Ռոմանտիկ սերը ծագում է մտերմության ու կրքի համադրությունից։ Ռոմատիկ սիրահարների միջև առկա է ոչ միայն ֆիզիկակապես հակվածություն, այլև զգացմունքային կապ[5], սակայն չունեն որոշակի պարտականություններ։
  • Ընկերական սեր, մտերիմ, ոչ կրքոտ սիրո տիպ, որն ընկերությունից ավելի ուժեղ է երկարաժամկետ պարտականությունների առկայության պատճառով։ Սիրո այս տիպը առկա է երկարատև ամուսնություններում, երբ կիրք այլևս չկա[6], բայց որտեղ մնում են կապվածությունն ու պարտականությունները։ Ընտանիքի անդամների միջև հավասարապես բաշխված սերը ընկերական սիրո ձև է, ինչպես սերը մոտ ընկերների միջև, որոնք ունեն պլատոնական սեր, բայց ամուր ընկերություն։
  • Ճակատագրական սերը կարող է հանգեցնել շուտափույթ ամուսնության․ նրա խենթությունն այն է, որ պարտականությունները հիմնվում են կրքի հիմքի վրա՝ առանց մտերմության կայունացնող ազդեցության[5]։
  • Կատարյալ սեր, սիրո ամբողջական ձև, կատարյալ հարաբերություններ, որին ձգտում են մարդիկ։ Սիրո յոթ տիպերից հենց կատարյալ սերն է տեսության մեջ ասոցացվում «կատարյալ զույգ» հասկացության հետ։ Ըստ Ստերնբերգի՝ այդ զույգերը շարունակում են սեռական հարաբերությունները ավելի քան տասնհինգ տարվա համատեղ կյանքից հետո, նրանց չեն կարող պատկերացնել երկարատև երջանի հարաբերություններ մեկ ուրիշի հետ, նրանք իրենց փոքրաթիվ դժվարությունները լուծում են հեշտությամբ, և յուրաքանչյուրը վայելում է հարաբերությունները զուգընկերոջ հետ[7]։ Այնուամենայնիվ, Ստերնբերգը նշում է, որ կատարյալ սերը պահելը կարող է նույնիսկ ավելի դժվար լինել քան նրան հասնելը։ Նա ընդգծում է սիրո բաղադրիչների տեղափոխման կարևորությունը։ «Առանց արտահայտման,– զգուշացնում է նա,– նույնիսկ մեծագույն սերը կարող է վերանալ»[8]։ Թեև կատարյալ սերը չի կարող լինել անընդհատ։ Երբ կիրքը անհետանում է, այն կարող է վերածվել ընկերական սիրո։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բառացի՝ եռանկյուն կամ եռակողմ, կոչվում է նաև եռագործոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert J. Sternberg, «Triangulating Love», in T. J. Oord ed. The Altruism Reader (2007) p. 332
  2. Robert J. Sternberg, «A Triangular Theory of Love», in H. T. Reis/C. E. Rusbult eds., Close Relationships (2004) p. 258
  3. Sternberg, in Close Relationships p. 266
  4. Sternberg, in Close Relationships p. 267
  5. 5,0 5,1 5,2 5,3 Sternberg, in Close Relationships p. 268
  6. J. B. Ashford et al, Human Behavior in the Social Environment (2009) p. 498
  7. «Cupid’s Arrow — the Course of Love through Time» by Robert Sternberg. Publisher: Cambridge University Press (1998) ISBN 0-521-47893-6
  8. Robert J. Sternberg, «Liking versus Loving» Psychological Bulletin (1987) p. 341

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]