Սիրո անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիրո անձրև
Love Rain
Poster of the Love Rain.jpg
Ժանր ռոմանտիկ ֆիլմ
Երկիր Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Ռեժիսոր Yoon Seok-Ho
Գլխավոր
դերերում
Իմ Յու Նա
Չանգ Կըն Սոկ
Սցենարիստ Oh Soo-yeon
Եթերաշրջանների քանակ 1
Սերիաների քանակ 20
Էկրաններին է մարտի 26, 2012-ից մայիսի 29, 2012
Հեռուստաալիք KBS2
Ընկերություն Yoon's Color
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սիրո անձրև (հանգըլ: 사랑비; կոր․ նոր ռոմ․: Sarangbi), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2012 թվականին ռեժիսոր Յուն Սոկ Հոյի կողմից: Հայտնվելով յոթանասունականներում և մեր օրերում, այն պատմում է երկու սերունդների սիրո պատմություն՝ Չանգ Կըն Սոկը և Իմ Յու Նան խաղում են երկակի դերեր:[1][2][3][4][5] Այն ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2012 թվականի մարտի 26-ից մինչ մայիսի 29-ը երկուշաբթր և երեքշաբթի օրերին ժամը 21:55Լ Հեռուստասերիալը ունի 20 էպիզոդ:

այն հայտնի է եղել երկրի սահմաններից դուրս, և դարձել է ամենաթանկ կորեական դորաման, որը վաճառվել է Ճապոնիայում 2012 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սո Ին Հանը (Չանգ Կըն Սոկ) տեսել է Կիմ Յուն Հիին (Իմ Յու Նա) արհեստանոցի պատուհանից, որտեղ նա նկարում էր: Յուն Հիի գեղեցկությունը և անմեղությունը գրավում են Ին Հանին: Նա զգուշությամբ նայում էր պատի մոտից, և նկարում է աղջկան. այնպես գեղեցիկ և խորհրդավոր, որ շնչելը դադարում էր:[6][7]

Յուն Հիին հեռանում է: Վախենալով, որ այլևս չի տեսնի իր փերիին, Ին Հանը դուրս է փախչում լսարանից: Խելագարի նման նա խուճապահար փնտրում էր Յուն Հիին համալսարանի տարածքում: Իսկ երբ գտնում է, հասկանում է, որ նրան այլևս բաց չի թողնի:[8][9]

Այս երկուսը իրար էին բախվում նորից և նորից, կարծես թե ճակատագիրը փորձում էր նրանց կապել իրար: Եվ նրանց յուրաքանչյուր հանդիպումը լինում էր անձրևի ժամանակ: Յուն Հիին միշտ մոռանում էր իր անձրևանոցը, իսկ Ին Հանը օգնում էր նրան ջրի կաթիլներից: Դրա պատճառով Ին Հանը հաճախ էր թրջվում, իսկ Յուն Հին առաջարկում էր նրան, որ մոտենա իրեն: Այդպես նրանք գնում էին ուս ուսի տված: Քայլում և երազում էին այն մասին, որ ամբողջ կյանքը քայլեն իրար կողք և երբեք չթողնել սիրեցյալի ձեռքը:[10][11]

Նա դարձավ աղջկա համար իսկական արքայազն, իրենց սերը օրեցօր ավելի շատ էր ծաղկում, կարծես գեղեցիկ ծաղիկ լիներ: Բայց որքան էլ նրանք ցանկանային լինել միասին, ամեն ինչ եղավ հակառակը: Յուն Հին ստիպված էր հեռանալ, թողնելով խելագարված սիրելիին միայնակ:

Անցնում են շատ տարիներ, մինչ նրանք կրկին հանդիպեցին: Երիտասարդ նկարիչն ամուսնանում է, բայց այդպես էլ չի կարողանում սիրել իր կնոջը և բաժանվում է: Նա ունենում է որդի, և մեծանում է արտաքինով իր հայրիկին երկու ջրի կաթիլի նման, բայց տարբեր ներքինով: Յուն Հին նույնպես կունենա ընտանիք, բայց կրկին անհաջող, քանի որ աղջիկը երբեք չի կարողանում մոռանալ խիզախ ուսանողին: Եվ նրա աղջիկը նրա նման գեղեցիկ է և նուրբ: Երեխաները հանդիպում են և սիրում են իրար այնքան ուժեղ, ինչպես ժամանակին իրենց ծնողները: Բայց ի՞նչ կորոշի ճակատագիրը: Ու՞մ է վիճակված լիել միասին՝ երեխաններին թե ծնողներին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970s (2513)
2012 (2555)
  • Իմ Յու Նա - Ջունգ Հա Նա (Յուն Հիի աղջիկը)
  • Չանգ Կըն Սոկ - Սո Ջուն (Ին Հայի որդին)
  • Կիմ Շի Հո - Լի Սուն Հո (Դոնգ Ուկի որդին)
  • Ջունգ Ջին Յանգ - Սո Ին Հա
  • Լի Մի Սուկ - Կիմ Յուն Հի
  • Կիմ Յանգ Կվանգ - Հան Թե Սունգ
  • Օ Սընգ Յուն - Ջո Սու
  • Փակ Սե Յանգ - Լի Մին Հո (Դոնգ Ուկի աղջիկը)
  • Լի Չան Հո - Ջանգ Սու
  • Շին Ջի Հո - Ին Սունգ
  • Կվոն Ին Հա - Լի Դոնգ Ուկ
  • Յու Հե Րի - Բեք Հե Ջունգ
  • Փակ Ջի Իլ - Կիմ Չանգ Մո
  • Սո Ին Գուկ - Կիմ Սոն Սոլ (Չանգ Մոյի Chang-mo's զարմիկը) [15]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրո անձրև» հեռուստասերիալը վերամիավորեց տնօրեն Յուն Սոկ Հոյին և սցենարիստ Օ Սու Յոնին. նրանք նախկինում միասին աշխատել են «Աշունը իմ սրտում» և «Ձմռան սոնետ» հեռուստասերիալիների վրա տասնամյակ առաջ:[16][17]

Ջունգ Ջին Յանգը և Չանգ Կըն Սոկը միասին նկարահանվել են «Ուրախ կյանք» (2007) և «The Case of Itaewon Homicide» (2009) ֆիլմում: Իմ Յու Նան և Յու Հե Րին միասին նկարահանվել են «Դու իմ ճակատագիրն ես (2008) և «Մոխրոտիկ մարդը» (2009) հեռուստասերիալներում:

«Սիրո անձրև» հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2011 թվականի սեպտեմբերի 24-ին: 70-ականների նկարահանման առաջին օրը անցկացվել է Keimyung համալսարանում՝ Դեգու, Հարավային Կորեա:[18]

Դրաման ցուցադրվել է MIPTV հեռուստաալիքով, միջազգային իրադարձություն է մարկետինգի  և գնումների ժամանցի ապահովումը Կաննեում, Ֆրանսիա 2012 թվականի ապրիլին:[19]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդ Ցուցադրման ամսաթիվ TNmS Ratings[20] AGB Ratings[21]
Համազգային Համազգային
1 26 մարտի 2012 թվական 12.2% 11.6%
2 27 մարտի 2012 թվական 12.0% 10.4%
3 2 ապրիլի 2012 թվական 9.6% 8.8%
4 3 ապրիլի 2012 թվական 10.6% 10.6%
5 9 ապրիլի 2012 թվական 10.4% 10.8%
6 10 ապրիլի 2012 թվական 13.0% 11.8%
7 16 ապրիլի 2012 թվական 11.0% 10.0%
8 17 ապրիլի 2012 թվական 12.0% 12.8%
9 23 ապրիլի 2012 թվական 9.4% 10.4%
10 24 ապրիլի 2012 թվական 10.0% 11.2%
11 April 30 ապրիլի 2012 թվական 9.4% 11.2%
12 1 մայիսի 2012 թվական 8.6% 10.4%
13 7 մայիսի 2012 թվական 8.0% 10.2%
14 8 մայիսի 2012 թվական 9.6% 11.8%
15 14 մայիսի 2012 թվական 9.6% 12.0%
16 15 մայիսի 2012 թվական 8.4% 10.4%
17 21 մայիսի 2012 թվական 9.7% 11.6%
18 22 մայիսի 2012 թվական 9.4% 10.0%
19 28 մայիսի 2012 թվական 11.5% 10.6%
20 29 մայիսի 2012 թվական 11.3% 11.8%
Promedio 10.2% 10.9%

Սաունդթրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Love Rain OST[22]
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Shiny Love»     
2. «Love Rain (사랑비)»  Չանգ Կըն Սոկ 3:35
3. «Because It's You (그대니까요)»  Թիֆանի[23] 3:23
4. «Love Is Like Rain (사랑은 비처럼)»  Նա Յուն Կվոն 3:52
5. «Again and Again (자꾸 자꾸)»  Yozoh 3:58
6. «The Girl and I (그 애와 나랑은)»  Ս. Ջին 4:02
7. «First Love (첫사랑)»  Քիլգու 3:55
8. «Fate (Like a Fool) (운명 (바보처럼))»  Սո Ին Գուկ 3:57
9. «Love Rain (사랑비) - Piano Ver.»     
10. «Again and Again (자꾸 자꾸) - Guitar Ver.»     
11. «Song of Rain»     
12. «The Girl and I (그 애와 나랑은) - String Ver.»     
13. «Shy Confession Song (수줍은 고백송)»  Milktea 2:50
14. «You That Resemble Rain (비를 닮은 그대)»     

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2012
7th Seoul International Drama Awards
Ակնառու կորեացի դերասան Չանգ Կըն Սոկ Առաջադրված
5th Korea Drama Awards
Լավագույն նորեկ դերասան Սո Ին Գուկ Հաղթանակ
KBS Drama Awards
Գերազանցության մրցանակ, Mid-length դրամայի դերասան Չանգ Կըն Սոկ Առաջադրված
Գերազանցության մրցանակ, Mid-length դրամայի դերասանուհի Իմ Յու Նա Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան Սո Ին Գուկ Առաջադրված
Netizen մրցանակ Իմ Յու Նա Հաղթանակ

Արտասահմանյան ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - Ցուցադրվել է LA18 հեռուստաալիքով անգլերեն ենթագրերով, ցուցադրումը սկսվել է 2013 թվականի մայիսի 21-ին, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 9:35-10:30 p.m.[24]
  • Մալայզիա Մալայզիա - Ցուցադրվել է 8tv հեռուստաալիքով յուրաքանչյուր շաբաթ ժամը 6:30 p.m:
  • Ճապոնիա Ճապոնիա - Առաջին անգամ ցուցադրվել է KNTV հեռուստաալիքով, ցուցադրումը սկսվել է 2012 թվականի մայիսի 26-ին:[25][26] Հետագայում այն ցուցադրվել է Fuji TV հեռուստաալիքով, ցուցադրումը սկսվել է 2012 թվականի հուլիսի 25-ին, շաբաթվա ընթացքում ցուցադրվել է 5 էպիզոդ, և 2012 թվականի օգոստոսի 6ին BSFuji հեռուստաալիքով շաբաթը մեկ անգամ:[27]
  • Ֆիլիպիններ Ֆիլիպիններ - Ցուցադրվել է ABS-CBN հեռուստաալիքով յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ ժամը 10:15am-11am:
  • Թաիլանդ Թաիլանդ - Ցուցադրվել է Channel 7 հեռուստաալիքով, ցուցադրումը սկսվել է 2015 թվականի հունվարի 5-ին, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 9:30-11:13 a.m:[28] Այն հասանել է նաև Iflix կայքում:[29]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրո անձրևը փոխակերպվել է երկու մաս ունեցող ֆիլմի, որոնք ցուցադրվել են ճապոնական կինոթատրոններում: Առաջին մասը բաղկացած է 1970-ական թվականներին ամրագրված տեսարաններից, որոնք թողարկվել են 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ երկրորդ մասում ներկայացվում է մեր օրերը, այն թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին:[30] Ֆիլմը հետագայում ցուցադրվել է WOWOW հեռուստաալիքով 2014 թվականի օգոստոսին:[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim Myung-hyun (15 December 2011)։ «Love Rain: How does love change»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  2. Hong Lucia (27 February 2012)։ «Jang Geun-suk, Im Yoona TV series to begin run next month»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  3. Hong Lucia (22 March 2012)։ «TV series Love Rain to shower viewers with emotions»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  4. Oh Jean (23 March 2012)։ «Not just another rom-com for Jang Keun-suk»։ The Korea Herald։ Վերցված է 2013-05-21 
  5. «Jang Geun-suk and Yoona of Girls' Generation to play lovers in new drama»։ Korea JoongAng Daily։ 24 March 2012։ Վերցված է 2013-05-21 
  6. Lee Seung-han (3 April 2012)։ «REVIEW: KBS' Love Rain - 3rd Episode»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  7. Yoon Yi-na (10 April 2012)։ «REVIEW: KBS' Love Rain - 5th Episode»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  8. Choi Ji-eun (17 April 2012)։ «REVIEW: KBS' Love Rain - 7th Episode»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  9. Ho Stewart (17 April 2012)։ «Jang Geun Suk and Yoona Finally Kiss in Love Rain։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 2013-05-21 
  10. Han Yeo-wool (24 April 2012)։ «REVIEW: KBS' Love Rain - 9th Episode»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  11. Hong Grace Danbi (29 May 2012)։ «Jang Keun Suk and Yoona's Kiss Predicts Happy Ending for Love Rain»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 2013-05-21 
  12. Chung Ah-young (19 September 2011)։ «Yoona to star in new drama»։ The Korea Times։ Վերցված է 2013-05-21 
  13. Do Je-hae (9 August 2011)։ «Jang Geun-suk to star in Sarangbi»։ The Korea Times։ Վերցված է 2013-05-21 
  14. «Superstar K Winner to Debut in Star-Filled TV Soap»։ The Chosun Ilbo։ 22 September 2011։ Վերցված է 2013-05-21 
  15. Ho Stewart (23 April 2012)։ «Seo In Guk Returns to Love Rain as the Rocker Nephew»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 2013-05-21 
  16. Hong Lucia (23 September 2011)։ «Jang Keun-suk, Yoona attend script reading session for new series»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  17. Lee Claire (24 January 2012)։ «Hallyu and K-pop: the boundary blurs»։ The Korea Herald։ Վերցված է 2013-05-30 
  18. «Jang Keun-suk, Girls' Generation Yoona begin shooting upcoming drama»։ 10Asia։ 26 September 2011։ Վերցված է 2013-05-21 
  19. Hong Lucia (11 May 2012)։ «Jang Keun-suk, Yoona's TV series sold to 12 countries»։ 10Asia։ Վերցված է 2013-05-21 
  20. (կոր.) TNmS Multimedia Ratings Page
  21. (կոր.) AGB Nielsen Media Research Ratings Page
  22. Ho Stewart (24 April 2012)։ «Love Rain OST Amasses Over 20,000 Pre-order Sales»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 2013-05-21 
  23. Ho Stewart (4 April 2012)։ «Love Rain Previews Girls' Generations' Tiffany's New Song»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 2013-05-21 
  24. http://socaldramas.fateback.com/
  25. «Love Rain to be screened by Japanese KNTV on May!!»։ Korea.com։ 15 March 2012։ Վերցված է 2013-08-20 
  26. http://www.kntv.co.jp/prog/detail/?p=23405
  27. «Jang Geun Suk & YoonA hold a successful Love Rain press conference in Japan»։ Allkpop։ 25 July 2012։ Վերցված է 2013-08-20 
  28. «Love Rain รักเธอไม่รู้ลืม หนังรอบเช้า ทางช่อง7 เริ่ม 5 มค. 2558»։ Channel 7։ 1 January 2015։ Վերցված է 1 August 2015  թաի.՝ ภาษาไทย
  29. https://www.facebook.com/iflixTH/photos/a.1589071688030567.1073741827.1560795464191523/1809941779276889/?type=3&theater
  30. Kang Jung-yeon (23 August 2013)։ «Jang Keun-suk, Girls’ Generation Yoona’s Romance to Hit Japan Theaters»։ 10Asia։ Վերցված է 2013-08-25 
  31. http://www.wowow.co.jp/pg_info/detail/105022/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]