Սիրուշ Մաճկալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրուշ Մաճկալյան
Ծնվել է1917
ԾննդավայրՏավուշ, Հայաստան
Մահացել է1943
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)
Մասնագիտությունմանկավարժ

Սիրուշ Շամիրի Մաճկալյան (1917, Տավուշ, Հայաստան - 1943), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրուշ Մաճկալյանը ծնվել է 1917 թվականին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում։ Վաղ հասակից զրկվել է մորից և տեղափոխվել Երևան։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1941 թվականին։ Աշխատել է որպես ֆաբգործուսի տնօրենի տեղակալ, ընտրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի անդամ[1]։

1941 թվականին Մաճկալյանը կամավոր մեկնել է բանակ։ Կռվել է Հարավային ռազմաճակատում, մասնակցել Վորոնեժի, Խարկովի, Դոնի Ռոստովի ազատագրման մարտերին։ 1943 թվականի հունվարի 18-ին հարազատներին ու բարեկամներին ուղղված նամակներում հուսադրել է, որ շուտով ժամանակավոր դժվարությունները կանցնեն և հուշ կդառնան, հայրենիքը կազատագրվի ոսոխ թշնամուց։ 1943 թվականի մարտի վերջին Ուկրաինայի գյուղերից մեկում Սիրուշ Մաճկալյանը և Արփիկ Հարությունյանը ստանում են թշնամու թիկունքում գործելու հատուկ առաջադրանք։ Մարտական առաջադրանքը կատարելիս Սիրուշը գլխից ծանր վիրավորվել է և տեղափոխվել Սումիի մարզի Մոգրեբեց գյուղ, որտեղ և մահացել է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրուշ Մաճկալյանը մահացել է 1943 թվականին, Մոգրեբեց գյուղում[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգրեբեց գյուղի եղբայրական գերեզմանատան հուշարձան-կոթողի վրա գրված զոհվածների ցուցակում կա նաև Սիրուշ Շամիրի Մաճկալյանի անունը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրուշի ծառայությունները բարձր են գնահատվել կառավարության կողմից։ Նա պարգևատրվել է «Խիզախության համար» և մի շարք այլ մեդալներով ու շնորհակալագրերով[1]։

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]