Սիրինե Աբդելնուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրինե Աբդելնուր
Cyrine AbdelNour 66ème Festival de Venise (Mostra) 6.jpg
Աբդելնուրը 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունարաբ․՝ سيرين عبدالنور‎‎
Ծնվել էփետրվարի 21, 1977 (42 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
ԵրկիրԼիբանան Լիբանան
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, մոդել
Գործիքներվոկալ
Գործունեություն1992–այժմ
ԼեյբլRotana Records
Կայքcyrineabdelnour.com
Cyrine Abdelnour Վիքիպահեստում

Սիրինե Աբդելնուր (արաբ․՝ سيرين عبدالنور‎‎, փետրվարի 21, 1977(1977-02-21)[1], Abadiyeh, Lebanon, Բաաբդայի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանյան արաբ երաժիշտ, դերասան և մոդել[2][3]:

Երաժշտի առաջին ալբոմը՝ «Leila Min Layali»-ը, թողարկվել է 2004 թվականին: Երկրորդ ալբոմը թողարկվել է երկու տարի հետո՝ 2006 թվականին:

Ծնվել և մեծացել է Լիբանանի Արաբական Հանրապետությունում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրինե Աբդելնուրը ծնվել է 1977 թվականի փետրվարի 21-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1992 թվականին սկսել է իր մոդելի կարիերան:

2002 թվականին Սիրինե Աբդելնուրին շնորհվել է «աշխարհի մոդել» խորագրով մրցանակը, որը հանձնվել է վերջինիս Բեյրութի «Ռեջենսի Փելես» հյուրանոցային համալիրում[4][5]:

1998 թվականին նա կատարել է իր առաջին դերերը Լիբանանի հեռարձակողների կորպորացիայում: Նա ստանձնել է Սմաա Կչայի (1998 թվական) և սահաթ Շահթենի դերերը (1999 թվական): 2003 թվականից նկարահանվել է արաբական մի շարք հեռուստասերիալներում:

2004 թվականին նկարահանվել է «Ղարիբա» հեռուստասերիալում: 2008 թվականին Սիրինեն դուրս է եկել լիբանանյան էստրադային արվեստի սահմաններից և նկարահանվել է Եգիպտոսի հեղինակային «Ռամադան Մաբրուք Աբդուլ-Ալամեին Համուդա» ֆիլմում[6]:

Նա նկարահանվել է նաև եգիպտ-լիբանանյան համատեղ «Ծխի՛ր առանց կրակի» հեռուստաֆիլմում: Ծավալում է նաև երաժշտական գործունեություն: Թողարկել է բազմաթիվ ալբոմներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Cyrine Abdel Nour is preparing for her wedding»։ Al Akhbar (Arabic)։ 17 June 2007։ Վերցված է 27 December 2009 
  3. «Cyrine Abdel Nour Welcomes Baby Girl»։ Waleg.com։ 2011-06-04։ Վերցված է 8 Մարտ 2013 
  4. «Model of the World 2002»։ Model of the World։ Tourism World Organisation։ 2002։ Վերցված է 8 Մարտ 2013 
  5. «Madonna to host Lebanon's Miss Model»։ Al Bawaba։ 9 December 2002։ Վերցված է 8 Մարտ 2013 
  6. «مسلسل "السجينة" مساء اليوم على Series "The Prisoner" this evening on LBC»։ Al Riyadh (Arabic)։ 7 July 2007։ Վերցված է 8 Մարտ 2013