Սիրիլ Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Սիրիլ Ջեքսոն
Cyril Jackson
Ծնվել է դեկտեմբերի 5, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:5|2|0}})
Օսետ, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է փետրվար 1988 (84 տարեկանում)
Պիտերմարիցբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of South Africa.svg Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Յոհանեսբուրգի աստղադիտարան,
Մաունթ-Ստրոմլո աստղադիտարան,
Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան

Սիրիլ Ջեքսոն (անգլ.՝ Cyril V. Jackson, ծնվ. 1903 թ. դեկտեմբերի 5 - մահ. 1988 թ. փետրվարին), հարավաֆրիկացի աստղագետ։ Ծնվել է Մեծ Բրիտանիայի Օսետ քաղաքում։ Հոր հետ մեկնել է ապրելու Հարավային Աֆրիկա 1911 թվականին։

1928 թվականից մինչ 1947-ը աշխատել է Յոհանեսբուրգի հանրապետական աստղադիտարանում, որտեղ 1929 թվականի ապրիլի 5-ին հայտնաբերեց իր առաջին աստերոիդը՝ (1116) Կատրիոնան։

1957 - 1963 թվականները ապրել է Ավստրալիայում, որտեղ աշխատում էր Մաունթ-Ստրոմլո աստղադիտարանում, Կանբերա քաղաքից ոչ հեռու։ 1963 - 1967 թվականները աշխատել է Արգենտինայում Սան Խուան քաղաքից ոչ հեռու գտնվող, Ֆելիքս Ագիլարի անվան աստղադիտարանում, որպես տնօրեն

Իր կյանքի ընթացքում հայտնաբերել է 72 աստերոիդ և 3 գիսաստղ։

Սիրիլ Ջեքսոնի պատվին անվանվել է (2193) Ջեքսոն աստերոիդը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]