Jump to content

Սիրիական ընդդիմության հարձակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիական ընդդիմության հարձակում
Սիրիայի քաղաքացիական պատերազմ

Սիրիայում տեղի ունեցող հարձակումների քարտեզը

     Վերահսկվում է Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից      Վերահսկվում է Սիրիական ընդդիմության կողմից      Վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից      Վերահսկվում է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից

Թվական
նոյեմբերի 27 - դեկտեմբերի 8, 2024
(1 շաբաթ և 4 օր)
Վայր Սիրիա
Արդյունք Սիրիական ընդդիմության հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Սիրիական ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումները և Սիրիական Քուրդիստանը վերահսկողության տակ են վերցրել Սիրիան

Իսրայելը գրավել է Ալ-Կունեյտրայի մարզը

Հակառակորդներ

Աջակցություն Թուրքիա Թուրքիա


{{{2}}} Սիրիական ազատ բանակ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ


Պատկեր:Southern Operations Room.svg Հարավային օպերատիվ շտաբ

Իսրայել Իսրայել
Հրամանատարներ
Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի
ԻԼԻՊ Աբու Հաֆս ալ-Հաշիմի ալ-Քուրաշի
{{{2}}} Սուհեյլ ալ-Հասան[11]
{{{2}}} Կիումարս Փուրհաշեմի [12]
Մազլում Աբդի Բենյամին Նեթանյահու
Իսրայել Կաց
Օրի Գորդին
Ռազմական կորուստներ
{{{2}}} 159 սպանված[Ն 1]
մոտ 200 սպանված[14] (Ռուսական պնդում)
{{{2}}} 100 սպանված,[Ն 2]

14 գերեվարված[15]
{{{2}}} 9 տանկ գրավվել է[16][17]
{{{2}}} 1+ սպանված[8]
{{{2}}} 1 սպանված[Ն 3][18]

Ընդհանուր կորուստներ
28 քաղաքացիական սպանված[Ն 4]

Սիրիական ընդդիմության հարձակումը 2024 թվականի նոյեմբերի 27-ին իրականացրել է Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումների դաշինքը, որը կոչվում է «Ռազմական գործողությունների հրամանատարություն»[19]՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ և Թուքիայի կողմից աջակցվող այլ խմբավորումներ[20][21][22] հարձակում են սկսել կառավարամետ Սիրիական արաբական բանակի ուժերի դեմ Սիրիայի Հալեպի, Իդլիբի և Համայի մարզերում: Հարձակումը Հայաթ Թահրիր ալ-Շամի զինյալների կողմից անվանվել է «Ագրեսիայի զսպում»[Ն 5][23]։ Սա առաջին դեպքն է, երբ սիրիական քաղաքացիական պատերազմի ընդդիմադիր ահաբեկչական ուժերը ռազմական հարձակողական արշավ են սկսել 2020 թվականի մարտի Իդլիբի հրադադարից հետո[24][25]։

2024 թվականի նոյեմբերի 29-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (ՀԹՇ) զինյալները, իսկ ավելի ուշ՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (ՍԴՈւ) մտան Հալեպ և գրավեցին քաղաքի մեծ մասը՝ կառավարամետ ուժերի ձախողման իրադրությունում: Հաջորդ օրը ընդդիմադիր ուժերը սկսեցին արագ հարձակում՝ գրավելով տասնյակ քաղաքներ և գյուղեր, քանի որ կառավարամետ ուժերը քայքայվեցին, և առաջ շարժվեցին դեպի Համա՝ Սիրիայի կենտրոնական մասում, արդյունքում գրավելով այն դեկտեմբերի 5-ին[26][27]։ Դեկտեմբերի 6-ին ՍԴՈւ-ն Եփրատի արևելքում հարձակման ժամանակ գրավեց Դեյր-էզ-Զորը, մինչդեռ նորաստեղծ Հարավային օպերատիվ շտաբը և Ալ-Ջաբալ բրիգադը գրավեցին Դարաան և Սուվեյդան հարավային հարձակման ժամանակ: ՀԹՇ-ն առաջ է շարժվել ավելի հարավ՝ դեպի Հոմս[28][29]: ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) վերահսկողություն է հաստատել երկրի հարավ-արևելքում գտնվող Պալմիրայի վրա[30]:

2024 թվականի դեկտեմբերի 7-ին Հարավային ճակատի ուժերը հարավից մտան Ռիֆ Դիմաշկի մարզ և հայտնվեցին մայրաքաղաք Դամասկոսից 10 կիլոմետր հեռավորության վրա[31][32]: Ավելի ուշ հաղորդվում էր, որ ընդդիմադիր ուժերը ներխուժել են մայրաքաղաքի արվարձաններ[33]։ ՍԱԲ-ի ուժերը դեպի մայրաքաղաք շարժվեցին հարավ-արևելքից[34]։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Հոմսը` փաստացիորեն կտրելով Ասադի ուժերին սիրիական ծովափից[35]: Նույն օրը ապստամբները գրավեցին նաև մայրաքաղաք Դամասկոսը՝ տապալելով Բաշշար ալ-Ասադի կառավարությունը և վերջ տալով Ասադների ընտանիքի 53-ամյա կառավարմանը երկրում[36]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտին Իդլիբի հրադադարի մասին համաձայնագրից ի վեր, լայնածավալ գործողությունները դադարեցվել են ընդդիմության և կառավարամետ ուժերի միջև Սիրիայի հյուսիս-արևմուտքում[37][1]: Սկսած 2022 թվականի վերջից, Թահրիր ալ-Շամի ահաբեկչական ուժերը մի շարք ներթափանցման և դիպուկահարային հարձակումներ սկսեցին կառավարական ուժերի վրա, ինչը հանգեցրեց հարձակման: 2016 թվականի Հալեպի հարձակումից ի վեր Հալեպը գտնվում է Բաշշար ալ-Ասադի կառավարության և Իրանի կողմից աջակցվող զինյալների վերահսկողության տակ[38]:

2024 թվականի հոկտեմբերին Թահրիր ալ-Շամի և կառավարական ուժերի լայնածավալ մոբիլիզացիա սկսվեց Հալեպի արվարձաններում, քանի որ սիրիացի ապստամբներն ասում էին, որ ամիսներ շարունակ պատրաստվում էին Հալեպ քաղաքում կառավարական ուժերի դեմ լայնածավալ հարձակման[39]: 2024 թվականի նոյեմբերի 26-ին կառավարական զորքերի հրետանին հարվածներ հասցրեց ընդդիմադիրների կողմից վերահսկվող Արիհա քաղաքին, ինչի հետևանքով սպանվեց և վիրավորվեց 16 խաղաղ բնակիչ[40]:

2024 թվականի նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորումը հայտարարեց, որ սկսել է «Ագրեսիայի զսպում» կոչվող հարձակումը Սիրիայի Հալեպի մարզի արևմտյան մասում գտնվող կառավարամետ ուժերի դեմ[41][42]: Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ հարձակումը պատասխանն է ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբի ուղղությամբ Բաշշար ալ-Ասադի սիրիական կառավարության կողմից վերջին հրետանային հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ[43][38]:

Սկզբնական առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման առաջին տասը ժամվա ընթացքում ՀԹՇ-ն կառավարամետ ուժերից գրավել է 20 քաղաք և գյուղ, այդ թվում՝ Ուրում ալ-Քուբրա, Անջարա, Ուրում ալ-Սուղրա, Շեյխ Աքիլ, Բարա, Աջիլ, Ավիջիլ, ալ-Հաֆթահ, Թալ ալ-Դաբաա, Հայր Դարկալ, Քուբթան ալ-Ջաբալ, ալ-Սալում, ալ-Քասիմիա, Կաֆր Բասին, Հավր, Անազ և Բասրաթուն բնակավայրերը։

Հալեպի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման առավել նշանակալից դրվագներն էին Հալեպի ճակատամարտն ու Դամասկոսի անկումը, որով տապալվեց Ասադական ռեժիմը և վերջ տրվեց Իրաքում ու Սիրիայում գործող Բաաս կուսակցությանը, դրա հետ միասին նաև՝ Ասադ-Սադդամյան հակամարտությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 135-ը՝ Թահրիր ալ-Շամից, իսկ 24-ը՝ Սիրիական ազգային բանակից։[13]
  2. 100 սպանված, այդ թվում՝[13]
    • 79 սիրիացի զինվոր
    • 21 իրանամետ աշխարհազորայիններ
  3. Սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 1 սպա[13]
  4. 24-ը զոհվել են Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերի օդային և հրետանային հարվածներից, 4-ը՝ Թահրիր ալ-Շամի գնդակոծությունից[13]։
  5. արաբ․՝ ردع العدوان‎‎, ռոմանականացված՝ Rade Aleudwan
  1. 1,0 1,1 1,2 Lister, Charles (2024 թ․ նոյեմբերի 30). «Syria's conflict is heating up once more». Spectator (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «In parallel with the continuation of the "Deterrence of Aggression" operation: More than 30 airstrikes and the killing of about 100 members of the regime forces, the Authority and the factions in the Aleppo countryside» (արաբերեն). Syrian Observatory for Human Rights. 2024 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. 'Deter the Aggression': What is behind the new rebel offensive in northwest Syria?
  4. 'Deter the Aggression': What is behind the new rebel offensive in northwest Syria?
  5. «IRGC commander killed by rebels in Aleppo amid clashes». Rudaw. 2024 թ․ նոյեմբերի 28.
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «terr» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. «Coinciding with the Authority's attack on the regime forces' positions in the Aleppo countryside... a squadron of Russian aircraft flies in the "Putin-Erdogan" airspace» (արաբերեն). Syrian Observatory for Human Rights. 2024 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 «Russian elite forces suffer losses in Syrian rebel attack». defence-blog.com (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. George, Susannah (2024 թ․ դեկտեմբերի 4). «Iran is sending regional fighters to Syria. Can they save Assad again?». The Washington Post. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «collapse4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Ejército de Siria inicia contraofensiva contra terroristas
  12. «IRGC commander killed by rebels in Aleppo amid clashes». Rudaw Media Network. 2024 թ․ նոյեմբերի 28.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «During 3 days of ongoing battles, the death toll of civilians and military personnel rises to 287» (արաբերեն). SOHR. 2024 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. ВКС РФ уничтожили за сутки в провинции Алеппо и Идлиб не менее 200 боевиков [The Russian Aerospace Forces killed at least 200 militants in the provinces of Aleppo and Idlib during the day]. ТАСС (ռուսերեն). 2024 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Operation "Deterrence of Aggression" on its second day: 231 people killed and martyred, including 20 civilians» (արաբերեն). SOHR. 2024 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. Syrian opposition fighters advance rapidly, reach Aleppo outskirts
  17. «Insurgents' attack on Assad-controlled Aleppo revives Syrian war after five-year truce». www.euronews.com. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. «IRGC commander killed by rebels in Aleppo amid clashes». Rudaw. 2024 թ․ նոյեմբերի 28.
  19. Kourdi, Eyad; Salem, Mostafa; Edwards, Christian; Goodwin, Allegra; Edwards, Christian; Abekah-Mensah, Annoa; Kent, Lauren; Schmitz, Avery (2024 թ․ նոյեմբերի 29). «Syrian rebels enter Aleppo for first time in eight years during shock offensive». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 1-ին.
  20. «Syrian troops withdraw from Aleppo as rebels advance». BBC News. «The latest offensive has been led by an Islamist militant group known at Hayat Tahrir al-Sham (HTS) and allied factions backed by Turkey.»
  21. «Syrian rebels sweep into Aleppo, Russia conducts strikes in support of Assad». Reuters. «With Assad backed by Russia and Iran, and Turkey supporting some of the rebels in the northwest where it maintains troops, the offensive has brought into focus the conflict's knotted geopolitics.»
  22. «Aleppo: Rebels 'take control' of airport as thousands of fighters seize most of Syria's second-biggest city». Sky. «The insurgents, led by the Islamist militant group Hayat Tahrir al Sham and including Turkey-backed fighters, also claim to be in control of all of Idlib province after launching their offensive on Wednesday.»
  23. Kourdi, Eyad; Edwards, Christian (27 November 2024). «Syrian rebels launch major attack on regime forces in Aleppo province». AOL.com. Վերցված է 3 December 2024-ին.
  24. «Syrian rebels launch surprise offensive in northwest as regime retaliates with airstrikes». The New Arab. 2024 թ․ նոյեմբերի 27.
  25. Kourdi, Eyad; Edwards, Christian (2024 թ․ նոյեմբերի 27). «Syrian rebels launch major attack on regime forces in Aleppo province». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  26. «"The Authority" controls Aleppo International Airport and many cities and towns in the northern Hama countryside amid a complete collapse of the regime forces» (արաբերեն). Syrian Observatory for Human Rights. 2024 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 1-ին.
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «hamafall» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «SO» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «SO2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. «US-backed Syrian Free Army advances in Homs, with reports of clashes with regime forces in Palmyra». Anadolu Agency. 2024 թ․ դեկտեմբերի 6.
  31. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «damas1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «damas2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. «Rebel forces 'reach Damascus suburbs' as protesters topple statue on outskirts». Sky News (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 7.
  34. «US-backed anti-regime groups began expanding to north and towards Damascus from southern Syria». Anadolu Agency. 2024 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 18-ին.
  35. Al-Khalidi, Suleimi; Azhari, Timour (2024 թ․ դեկտեմբերի 7). «Syria rebels celebrate in captured Homs, set sights on Damascus». Reuters. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 18-ին.
  36. «Syrian rebels topple President Assad, prime minister calls for free elections». Reuters. 2024 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 18-ին.
  37. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «cnn 28-11» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  38. 38,0 38,1 Salem, Mostafa (2024 թ․ նոյեմբերի 28). «Syria's rebels exploit weaknesses in Iran's proxies to launch surprise offensive». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  39. Abdulrahim, Raja (2024 թ․ նոյեմբերի 29). «Syrian Rebels Reach Outskirts of Major City in Escalating Offensive». The New York Times. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
  40. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «casusbelli» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  41. «Syrian opposition launches "Deterrence of Aggression" operation in the north of the country» (արաբերեն). Al Jazeera. 2024 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 1-ին.
  42. «Սիրիայում ռազմական հակամարտություն է սկսվել բանակի, թուրքամետ ուժերի եւ ռուսական ավիացիայի մասնակցությամբ». news.am. 2024 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 1-ին.
  43. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: